Բրունու Վարելա

պորտուգալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Բրունո Վարելաից)

Բրունու Միգել Սեմեդո Վարելա (պորտ.՝ Bruno Miguel Semedo Varela, նոյեմբերի 4, 1994(1994-11-04)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վիտորիա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից։

Բրունու Վարելա
պորտ.՝ Bruno Varela
Քաղաքացիությունը  Պորտուգալիա և  Կաբո Վերդե
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1994(1994-11-04)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 191 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Վարելան մայրաքաղաքային «Բենֆիկա» ակումբի սան է։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ավեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայի պահեստայինների թիմում[3]։ 2016 թվականի սկզբին Բրունուն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ»։ Հունիսի 4-ին «Մալյորկայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[4]։

Նույն թվականի ամռանը պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվել է, և Վարելան ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Վիտորիային»։ Օգոստոսի 21-ին Բրունուն իր նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում իր նախկին ակումբի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում[5]։

2017 թվականի ամռանը Բրունուն վերադարձել է «Բենֆիկա»՝ փոխարինելով «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Էդերսոն Մորաեսին[6]։ Օգոստոսի 5-ին Պորտուգալիայի Սուպերգավաթի «Վիտորիա Գիմարաշի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[7], նաև նվաճել է իր առաջին գավաթը ակումբային մակարդակում։

2019 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականին Բրունուն Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էստոնիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։

2013 թվականին Վարելան երկրորդ անգամ է մասնակցել Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի[9], Նիդերլանդների[10], Լիտվիայի[11] և Սերբիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերում[12]։

Նույն թվականին Վարելան երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Թուրքիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային դարպասապահ և ոչ մի րոպե չի խաղացել։

2016 թվականին Բրունուն Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է Արգենտինայի[13], Հենդուրասի[14], Ալժիրի[15] և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[16]։

2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Վարելան մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Սերբիայի[17], Իսպանիայի[18] և Մակեդոնիայի թիմերի դեմ խաղերում[19]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բենֆիկա»
  • Պորտուգալիայի Սուպերգավաթի հաղթող՝ 2017
«Այաքս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Авеш VS. Бенфика B 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—09—22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Реал Вальядолид VS. Мальорка 1:3» (անգլերեն). soccerway.com. 2016—06—04. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Бенфика Лиссабон VS. Витория Сетубал 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. «Bruno Varela de regresso» [Bruno Varela is back] (պորտուգալերեն). S.L. Benfica. 2017 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Бенфика Лиссабон VS. Витория Гимарайнш 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—08—05. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «Ajax huurt doelman Varela van Benfica» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Испания (до 19) VS. Португалия (до 19) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  10. «Нидерланды (до 19) VS. Португалия (до 19) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Португалия (до 19) VS. Литва (до 19) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Сербия (до 19) VS. Португалия (до 19) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  13. «Португалия (до 23) VS. Аргентина (до 23) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «Гондурас (до 23) VS. Португалия (до 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  15. «Алжир (до 23) VS. Португалия (до 23) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  16. «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «Португалия (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  18. «Португалия (до 21) VS. Испания (до 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  19. «Македония (до 21) VS. Португалия (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Վարելա» հոդվածին։