Բրոդնիցա (լեհերեն՝ Brodnica), քաղաք Լեհաստանի հյուսիսային մասում, Կույավիա-Պոմերանյան վոևոդությունում։ Նույնանուն շրջանի (գավառի, պովիատի) և համայնքի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 23,15 քառակուսի կիլոմետր տարածք։ 2019 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 28 774, խտությունը՝ 1243 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա[2][3]։

Բնակավայր
Բրոդնիցա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքBrodnica County?
Մակերես23,15 կմ²
Բնակչություն28 865 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքbrodnica.pl(լեհ.)
Բրոդնիցա (Լեհաստան)##
Բրոդնիցա (Լեհաստան)

Բրոդնիցայում գտնվող Vorwerk Autotec Polska sp. z o.o գործարանը ավտոպահեստամասեր է արտադրում ԲՄՎ,Մերսեդես-Բենց, Ֆոլկսվագեն, Ռենո, Պորշե, Աուդի ավտոմեքենաների համար[4]։

Պատմություն

խմբագրել

Բրոդնիցան հիմնադրվել է 1262 թվականին՝ որպես պրուսական բնակավայր, Շտրասբուրգ անվանումով։ Քաղաքի կարգավիճակ և արտոնություններ է ստացել 1298-ին։ Լեհ-լիտվական թագավորության միապետ Սիգիզմունդ Վազա Երրորդի քույրը՝ Աննա Վազա Շվեդացին 1604-ից 1625 թվականներին ապրել է Բրոդնիցայում։ 1635 թվականի հուլիսին Բրոդնիցա է այցելել թագավոր Վլադիսլավ Վազա Չորրորդը՝ իր ամենաազդեցիկ պետական գործչի՝ Յանուշ Ռաձիվիլի հետ[5]։ Լեհաստանի առաջին բաժանման ժամանակ՝ 1772 թվականին քաղաքը մտցվել է պրուսական թագավորության, 1807-ին՝ նապոլեոնյան պատերազմների շրջանում՝ Վարշավայի դքսության, 1815-1920 թթ.՝ դարձյալ Պրուսիայի և գերմանական կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Վերսալյան դաշնագրի համաձայն՝ 1920 թվականից միացվել է Լեհաստանին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի էսէսականները Բրոդնիցայից ու շրջակա բնակավայրերից մոտավորապես հազար լեհերի են սպանել։ Պատերազմի ավարտին Բեռլին արշավող կարմիրբանակայինները սպանել կամ Բրոդնիցայից արտաքսել են հարյուրավոր գերմանացիների (նրանց թվաքանակը դեռևս ճշտված չէ)։

Քույր քաղաքներ

խմբագրել

Բրոդնիցան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ.

Երկիրը Քաղաքը
  Գերմանիա 25px Շտրասբուրգ
  Դանիա Բրյորուպ
  Լիտվա 25px Կեդայնյայ
  Շվեդիա Քրիստինեհամն
  Ֆրանսիա Շամալիեր
  Խորվաթիա Կոպրիվնիցա
  Նիդերլանդներ Հումելո էն Կեպել
  Հայաստան Սևան

Պատկերասրահ

խմբագրել

Բրոդնիցայի և նրա մերձակայքի կլիմային բնորոշ է բարձրից ցածր ջերմաստիճաններին մեղմ, ոչ կտրուկ անցումը, տեղումների չափավոր քանակությունն ու բաշխումը կլոր տարվա ընթացքում։ Ըստ Köppen Climate Classification-ի դասակարգման՝ այդ կլիման բնորոշվում է Cfb". (Marine West Coast Climate) նիշով[6]։

Բրոդնիցաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.0
(59)
16.6
(61.9)
24.1
(75.4)
30.0
(86)
34.0
(93.2)
36.2
(97.2)
38.2
(100.8)
37.7
(99.9)
34.1
(93.4)
27.3
(81.1)
20.2
(68.4)
16.8
(62.2)
38.2
(100.8)
Միջին բարձր °C (°F) 2.3
(36.1)
2.9
(37.2)
8.3
(46.9)
13.6
(56.5)
19.4
(66.9)
22.1
(71.8)
24.6
(76.3)
24.5
(76.1)
19.3
(66.7)
13.9
(57)
6.7
(44.1)
3.2
(37.8)
13.4
(56.1)
Միջին օրական °C (°F) −1.2
(29.8)
−0.7
(30.7)
4.0
(39.2)
9.8
(49.6)
14.9
(58.8)
18.2
(64.8)
20.1
(68.2)
19.8
(67.6)
15.3
(59.5)
9.9
(49.8)
4.4
(39.9)
0.2
(32.4)
9.6
(49.3)
Միջին ցածր °C (°F) −4.6
(23.7)
−4.3
(24.3)
−0.3
(31.5)
6.0
(42.8)
10.3
(50.5)
14.3
(57.7)
15.5
(59.9)
15.1
(59.2)
11.3
(52.3)
5.9
(42.6)
2.1
(35.8)
−2.8
(27)
5.7
(42.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −28.5
(−19.3)
−27.6
(−17.7)
−21.3
(−6.3)
−6.8
(19.8)
−3.0
(26.6)
1.1
(34)
4.7
(40.5)
3.0
(37.4)
−3.8
(25.2)
−6.9
(19.6)
−15.2
(4.6)
−22.4
(−8.3)
−28.5
(−19.3)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
23
(0.91)
30
(1.18)
38
(1.5)
45
(1.77)
62
(2.44)
70
(2.76)
58
(2.28)
35
(1.38)
39
(1.54)
37
(1.46)
30
(1.18)
492
(19.37)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 14 12 11 9 11 12 13 13 9 12 14 12 142
% խոնավություն 81 82 75 68 63 68 70 72 74 77 80 82 74
Միջին ամսական արևային ժամ 56 67 118 179 230 237 236 229 171 122 55 40 1740
աղբյուր: Polish Central Statistical Office (closest city on record

Գրականություն

խմբագրել
  • Johann Friedrich Goldbeck: Volständige Topographie des Königreichs Preussen. Teil II: Topographie von West-Preussen, Marienwerder 1789, S. 42–44.
  • August Eduard Preuß: Preußische Landes- und Volkskunde. Königsberg 1835, S. 437–438, Nr. 46.
  • Ernst Bahr: Strasburg. In: Handbuch der historischen Stätten, Ost und Westpreußen. Kröner, Stuttgart 1981, ISBN 3-520-31701-X, S. 215–216.
  • Friedrich August Zermann: Chronik der Stadt Strasburg in Westpreußen. Aus der frühesten Zeit, wohin die geschichtlichen Quellen reichen, bis zur Gegenwart. Strasburg 1851. (Volltext)
  • Isaac Gottfried Gödtke: Kirchengeschichte der Stadt Straßburg. In: Archiv für vaterländische Interessen. Neue Folge, Jahrgang 1845, Marienwerder 1845. S. 689–712.
  • Rudolf Birkholz: Der Kreis Strasburg. Osnabrück 1981.
  • Rudolf Birkholz: 700 Jahre Strasburg. Brodnica 1989, ISBN 83-905158-4-9.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/040410702011-0982954?var-id=1639616&format=jsonapi
  2. https://www.polskawliczbach.pl/Brodnica |titulo=Brodnica (Cujávia-Pomerânia) mapas, imobiliário, GUS, acomodações, escolas, região, atrações, códigos postais, desemprego, salário, ganhos, educação, tabelas, demografia, jardins de infância |acessodata=2020-03-01 |obra=Polska w liczbach |lingua=polonês}}
  3. https://stat.gov.pl/en/topics/population/population/area-and-population-in-the-territorial-profile-in-2016,4,10.html |titulo=Área e população no perfil territorial em 2016 |acessodata=2020-03-01 |obra=stat.gov.pl |ultimo=GUS |lingua=en}}
  4. «Завод автомобільних запчастин Vorwerk Autotec Polska sp. z o.o.». Արխիվացված է օրիգինալից 17 вересень 2018-ին. Վերցված է 27 червень 2019-ին.
  5. T. Wasiliewski. Radziwiłł Janusz h. Trąby (1612–1655) / Polski Słownik Biograficzny.— Wrocław — Warszawa — Kraków — Gdańsk — Łódź: Zakład Narodowy Imienia Ossolińskich, Wydawnictwo Polskiej Akademii Nauk, 1987.— Tom XXX/2, zeszyt 125.— 193 — 384 s.— S. 209. (լեհ.)
  6. Climate Summary for Poznan, Poland (nearest city on record)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոդնիցա» հոդվածին։