Բրենդան Այկ (անգլ.՝ Brendan Eich, [aɪk], ծնվել է 1960/1961 թվականին, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ծրագրավորող և ՋավաՍկրիպտ ծրագրային լեզվի հեղինակ։ «Mozilla» ընկերության հիմնադիրներից մեկն է համարվում։

Բրենդան Այկ
Brendan Eich
Դիմանկար
2012 թվականին, «Mozilla Foundation» ընկերության պաշտոնական նկար
Ծնվել էհուլիսի 4, 1961(1961-07-04) (62 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Սանտա Կլարայի համալսարան և Ellwood P. Cubberley High School?
ԵրկերՋավաՍկրիպտ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող և գլխավոր ճարտարագետ
ԱշխատավայրՄոզիլլա ընկերություն
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր ճարտարագետ
Կայքbrendaneich.com
 Brendan Eich Վիքիպահեստում

2005 թվականին դարձել է «Mozilla Corporation» ընկերության տեխնիկական գծով տնօրեն։ 2014 թվականի մարտի 24-ին նշանակվել է նույն ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ Նախորդ տնօրենը՝ Գէրի Կովաչը, ընկերությունից հեռացել էր 2013 թվականին և աշխատանքի էր անցել AVG հակավիրուսային ծրագրեր արտադրող ընկերությունում, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը էր Ջեյ Սալլիվանը (գլխավոր օպերացիոն տնօրենը)։

2014 թվականի ապրիլի 4-ին Այկը հրաժարական է տալիս։ Հրաժարականը պայմանավորված է սկանդալով, որին հիմք է ծառայել այն, որ Այկը 2008 թվականին իր անձնական հաշիվներից 1000 ԱՄՆ դոլար է փոխանցել որպես աջակցություն այն շարժմանը, որի նախաձեռնությամբ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրները օրենքով սահմանել էին, որ ամուսնություն հասկացությունը տղամարդու և կնոջ միությունն է, սակայն 2013 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է այդ որոշումը[1]։

Կրթություն խմբագրել

Բակալավրի կոչում ստացել է Սանտա Կլարա շրջանի համալսարանում, իսկ մագիստրոսի կոչումը ստացել է 1986 թվականին՝ Իլինոյսի համալսարանում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Մասնագիտական աշխատանքը սկսել է «Silicon Graphics» ընկերությունում, որտեղ աշխատել է մոտ 7 տարի և զբաղվել է գրաֆիկական տերմինալների նախագծումով։ Ավելի ուշ մոտ 3 տարի աշխատել է «MicroUnity Systems Engineering» ընկերությունում, որը զբաղվում էր միկրոպրոցեսորների արտադրությամբ։

1995 թվականին Այկը աշխատանքի է անցել «Netscape» ընկերությունում, որը թողարկում էր հայտնի «Netscape Navigator» վեբ բրաուզերը։ Իսկ 1995 թվականին պաշտոնապես թողարկվել է Այկի նախագծած «JavaScript» ծրագրային լեզուն[2]։

«Mozilla» ընկերության հետ համագործակցել է 1998 թվականից, երբ սկսել է զբաղվել mozilla.org-ի ստեղծումով, որպես գլխավոր ճարտարապետ։ 2003 թվականին, երբ «AOL» ընկերությունը գնեց «Netscape» ընկերությունը և փակեց այն բաժինը, որտեղ աշխատում էր Այկը, վերջինս տեղափոխվեց «Mozilla»։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել