Բրդաձոր
Բրդաձոր (Բերդաձոր, վրացերեն՝ ბურდაძორი - Բուրդաձորի), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի շրջանում, վարչական կենտրոն Մառնեուլ քաղաքից 45 կմ հեռավորության և ծովի մակարդակից 760 մ բարձրության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բրդաձոր | ||
վրաց.՝ ბურდაძორი | ||
Երկիր | Վրաստան | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Մառնեուլի | |
Համայնք | Մառնեուլի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 760 մ | |
Բնակչություն | 38[1] մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր[2] | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +995 | |
|
Բնակչությունը
խմբագրելՀամաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 58 բնակիչ, հիմնականում հայեր, որից 25 տղամարդ և 33 կին, իսկ 2014 թվականին, գյուղում ապրում էր 38 մարդ, որից 19 տղամարդ և 19 կին։
Գյուղում պահպանվել է 5-6-րդ դարերին վերագրվող քարե կոթողը, որի վրա առկա են զարդապատկերներ և խաչ։
Նկարագրություն
խմբագրելԲրդաձոր (Բերդաձոր) գյուղը մասնագիտական գրականության մեջ հայտնի է իր նշանավոր սյունանման քառակող կոթողով (V դ․), որ տեղադրված է եղել գյուղի գերեզմանոցի միանավ եկեղեցու մնացորդների արևմտյան մասում։ Կոթողը հենվում է միակտոր քարից խորանարդաձև պատվանդանի վրա։ Այն պատած է բարձրարվեստ քանդակներով։ Երեք երեսներից յուրաքանչյուրը ողջ բարձրությամբ ունի քանդակային միևնույն մոտիվը․ առաջինում՝ հասկանման զարդաձևեր, երկրորդում՝ խաղողի որդագալար՝ ողկույզի և տերևի փոխ առ փոխ շարքով և երրորդում ՝ իրար կից երկու շարքում զուգորդված են արմավենու տերևներ հիշեցնող ալիքաձև ոլորազարդի և ընձյուղագալարի մոտիվները։ Չորրորդ երեսը, ինչպես Օձունի կոթողում, բաժանված է առանձին քառակուսիների, որոնց քանդակները միմյանցից տարբեր են։ Պատկերված են երկրաչափական և բուսական զարդամոտիվներ, կենդանական և մարդկային ֆիգուրներ, հավասարաթև խաչեր։ Պատվանդանի վերին մասը ողջ պարագծով պատած է ուղղահայաց գծերի շարքով, որից ցած առաջին երեսին պատկերված են ոլորազարդեր (հավերժության նշաններ), երկրորդում՝ շրջանաձև պատկերներ, երրորդում՝ պալատաձև զարդերի շարք և չորրորդում՝ շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ։ Բրդաձորի կոթողն իր պատկերագրությամբ ընդհանրության մեջ է Կողբի, Օձունի, Խոժոռնիի նույնատիպ հուշարձանների հետ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები, ტომი II
- ↑ Գառնիկ Շախկյան «Լոռի պատմության քարակերտ էջերը», Երևան, «Հայաստան», 1986