Բրանկիցա Միխայլովիչ (սերբ.՝ Бранкица Михајловић, ապրիլի 13, 1991(1991-04-13)[1], Գորնի Ռահիչ, Բրչկո, Brčko District), սերբ վոլեյբոլիստուհի, Թուրքիայի «Ֆեներբախչե» ակումբի և Սերբիայի հավաքականի հարձակվող։ Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոլիգայի, Աշխարհի առաջնության գրան պրի մրցանակակիր, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի առաջատար։ Մասնակցել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին[5]։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Բրանկիցա Միխայլովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1991(1991-04-13)[1] (33 տարեկան)
Ծննդավայր՝Գորնի Ռահիչ, Բրչկո, Brčko District
Ակումբ՝ŽOK Jedinstvo Brčko?, Volero Zürich?, Suwon Hyundai Engineering & Construction Hillstate Volleyball Team?, Racing Club de Cannes?, Rio de Janeiro Vôlei Clube?, Volero Zürich?, Hisamitsu Springs?, Fenerbahçe Women's Volleyball?[1], Tianjin Bridgestone?, JT Marvelous?, Unione Sportiva ProVictoria Pallavolo Monza?[2], Fenerbahçe Women's Volleyball?[2][1], Serbia women's national volleyball team?, Leningradka Saint Petersburg?, Liaoning Brilliance Auto?[3], Volero Le Cannet?[3][4] և Zeren SK?[4]
189 սանտիմետր[2]
Քաշ՝64 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Բրանկիցա Միխայլովիչը ծնվել է 1991 թվականի ապրիլի 13-ին Խորհրդային Սերբիայի Բրչկո մունիցիպալիտետի Գորնի Ռահիչ գյուղում, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (այժմյան՝ Սերբիայի Հանրապետություն)։ Ակտիվորեն մասնակցել է վոլեյբոլի խաղերին` սկսած վաղ մանկությունից, 2006-2009 թվականներին խաղացել է տեղական «Եդինստվո» ակումբում և միջազգային մրցույթներին ներկայացրել է Բոսնիան և Հերցեգովինան, ապա մի քանի մրցաշրջաններում նա փորձել է իրեն շվեյցարական և կորեական ակումբներում, իսկ 2012 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Ռասինգ» ակումբ և ներկայացրել է Սերբիան։

2012 թվականին մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը հասել է, երբ ներառվել է Սերբիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և հանդես է եկել Կարլովի Վարիում կանանց «Եվրոլիգայի» մրցաշարում հանդես է եկել, որտեղից բերել է բրոնզե մրցանակ։ Շնորհիվ մի շարք հաջող ելույթների՝ արժանացել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին երկրի պատվը պաշտպանելու իրավունքին, բայց այստեղ սերբերը վատ են ելույթ ունեցել և իրենց խմբում չեն հավաքել ոչ մի միավոր և փլեյ օֆ չեն հասել։

2013 թվականին Միխայլովիչը տեղափոխվել է բրազիլական «Ունիլևեր» ակումբ, հաղթել է Բրազիլիայի առաջնությունում և արժանացել է արծաթե մեդալի Ցյուրիխի աշխարհի ակումբային առաջնությունում։ Միևնույն ժամանակ, Սերբիայի ազգային հավաքականի կազմում նա 3-րդ տեղն է զբաղեցրել Սապորոյի համաշխարհային գրան պրիում։ Մի տարուց միացել է ճապոնական «Հիսամիցու Սպրինգս» ակումբին, թեև Ճապոնիայում նշանակալի հաջողությունների չի հասել[6][7]։

2015 թվականից ի վեր նա թուրքական «Ֆեներբախչե» ակումբի հարձակվողն է, մասնավորապես դրա կազմում դարձել է Թուրքիայի գավաթակիր։ Շարունակելով ներկայանալ Սերբիայի վոլեյբոլի հավաքականի հիմնական կազմում Բաքվում, Բելգիայում և Նիդերլանդներում կայացած Եվրոպայի առաջնություններում նվաճել է բրոնզե մեդալներ։ Ճապոնիայի Աշխարհի գավաթում ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Չինաստանի հավաքականին[8]։

Ակումբներ

խմբագրել
  • 2006—2009՝   Եդինստվո (Բրչկո)
  • 2009—2011՝   Վոլերո (Ցյուրիխ)
  • 2011—2012՝   Հյոնդե Հիլսթեյթ (Սուվոն)
  • 2012—2013՝   Ռասինգ (Կաննի)
  • 2014—2015՝   Ունիլևեր (Ռիո դե Ժանեյրո)
  • 2014—2015՝   Հիսամիցու Սպրինգս (Կոբե)
  • 2015-ից՝   Ֆեներբախչե (Ստամբուլ)

Նվաճումներ

խմբագրել

Հավաքականի կազմում

խմբագրել
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 2016
  • Վոլեյբոլի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր՝ 2015
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015
  • Եվրոլիգայի բրոնզե մեդալակիր՝ 2012
  • Գրան պրիի բրոնզե մեդալակիր՝ 2013
  • Առաջին Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 2015

Ակումբների կազմում

խմբագրել
  • Բրազիլիայի չեմպիոն՝ 2014
  • Թուրքիայի գավաթի հաղթող՝ 2015
  • Աշխարհի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր՝ 2014

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 12 MHAJLOVIC BRANKICATurkish Volleyball Federation.
  2. 2,0 2,1 2,2 Lega Pallavolo Serie A Femminile — 1987.
  3. 3,0 3,1 https://www.instagram.com/p/C2sObeYMZib/
  4. 4,0 4,1 https://www.instagram.com/p/C6ljmRjMOpo
  5. «Women's Volleyball». London2012.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: |archive-url= is malformed: timestamp (օգնություն)
  6. «Vakifbank Istanbul fly to first Women's Club World Champs title, China claim bronze». Zurich, Switzerland: FIVB. 2013 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Hisamitsu Springs. «ブランキツァ・ミハイロビッチ選手入部のお知らせ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. «The New Transfer of Fenerbahce Grundig Brankica Mihajlović !».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկիցա Միխայլովիչ» հոդվածին։