Բրանդոն Ուիլյամս (անգլ.՝ Brandon Williams, սեպտեմբերի 3, 2000(2000-09-03)[1], Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։

Բրանդոն Ուիլյամս
Brandon Williams
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Brandon Paul Brian Williams
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 2000(2000-09-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 171 սմ
Քաշ 63 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 53
Պատանեկան կարիերա
2017-2019 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 4 (1)
Ազգային հավաքական
2019-ներկա Անգլիա Անգլիա Մ20 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 29-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Մանչեսթեր Յունայթեդ

խմբագրել

Ուիլյամսը Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2018 թվականի ապրիլի 30-ին[4][5][6]։ 2019 թվականի մարտին անգլիացին Մանչեսթեր Յունայթեդի առաջին թիմի հետ մեկնեց Փարիզ՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղի համար[7][8][9], սակայն չներառվեց թիմի հայտացուցակում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 25-ին՝ փոխարինելով Ֆիլ Ջոնսին Անգլիայի լիգայի գավաթի Ռոչդեյլի դեմ խաղում[10][11]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 3-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ԱԶ Ալկմարի դեմ խաղում[12][13]։ Հոկտեմբերի 17-ին Ուիլյամսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[14][15][16]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Անդրեաս Պերեյրային Լիվերպուլի դեմ խաղում[17][18]։ Հոկտեմբերի 24-ին Ուիլյամսը 11-մետրանոց հարված վաստակեց Եվրոպայի Լիգայի Պարտիզանի դեմ խաղում՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդին հաղթել 1-0 հաշվով[19][20]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 24-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[21][22]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ուիլյամսը ներկայացրել է Անգլիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում[23]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2019–20 Պրեմիեր Լիգա 4 1 0 0 2 0 2 0 8 1
Կարիերայի ընդհանուր 4 1 0 0 2 0 2 0 8 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - B. Williams - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. 161385360554578 (2019 թ․ հոկտեմբերի 30). «Who is Brandon Williams? The Manchester United academy ace starting at Chelsea tonight». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  4. «Brandon Williams signs professional contract». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Cooke, Crippy (2018 թ․ մայիսի 1). «Manchester United confirm the signing of Williams | Sportslens». Sportslens.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «Brandon Williams Signs New Deal With Manchester United. ⋆». The Herald Nigeria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Travelling squad confirmed for the trip to Paris». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Greenwood and Williams among academy kids in Man United squad». Mail Online. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Corless, Liam (2019 թ․ մարտի 6). «Man Utd squad vs PSG includes five academy players». men. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. «Manchester United - Rochdale AFC, Sep 25, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «United set up Chelsea clash». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. «AZ Alkmaar - Manchester United, Oct 3, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. «Man Utd starlet Brandon Williams is 'next Denis Irwin' and tasked with competing with Luke Shaw». The Sun (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. «Williams signs new United contract». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Brandon Williams signs Manchester United deal until 2022». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  16. «Man Utd full-back Brandon Williams signs new contract | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  17. «Manchester United - Liverpool FC, Oct 20, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. «Manchester United 1-1 Liverpool: Adam Lallana saves point after VAR drama». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  19. «FK Partizan Belgrade - Manchester United, Oct 24, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  20. «Anthony Martial on the spot to give Manchester United win in Belgrade». The Guardian. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  21. «Sheffield United - Manchester United, Nov 24, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  22. «Sheffield United 3–3 Manchester United». BBC Sport. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  23. «'Brave as a lion': All you need to know about Man Utd hope Brandon Williams». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. «Brandon Williams». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանդոն Ուիլյամս» հոդվածին։