Բրայան Դեյվիդ Ջոզեֆսոն (անգլ.՝ Brian David Josephson, հունվարի 4, 1940(1940-01-04)[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1970)։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը (1960), այնտեղ էլ 1964 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1967 թվականից աշխատում է նույն համալսարանում (1974 թվականից՝ պրոֆեսոր)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են տեսական ֆիզիկային։ 1962 թվականին կանխագուշակել է թունելային էֆեկտի գոյությունը դիէլեկտրիկի բարակ շերտով անջատված գերհաղորդիչներում։ Նոբելյան մրցանակ (1973)։

Բրայան Ջոզեֆսոն
անգլ.՝ Brian Josephson
Ծնվել էհունվարի 4, 1940(1940-01-04)[1][2][3] (84 տարեկան)
Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Missouri University of Science and Technology?
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Քեմբրիջի համալսարան[4] և Cardiff High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԲրայան Պիպարդ
Ինչով է հայտնիՋոզեֆսոնի էֆեկտի հայտնագործող
Պարգևներ
Կայքtcm.phy.cam.ac.uk/~bdj10/
 Brian Josephson Վիքիպահեստում

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Կրթություն խմբագրել

Ջոզեֆսոնը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում, հրեա ծնողների ընտանիքում, հայրը՝ Աբրահամ Ջոզեֆսոնն էր, մայրը՝ Միմի (1911–1998 թվականներին Ուեյսբարդ) Ջոզեֆսոնը[10]։ Հաճախել է Քարդիֆի ավագ դպրոց[11], որտեղ Էմիրենս Ջոնսի մոտ ուսումնասիրել է տեսական ֆիզիկա[12]։ 1957 թվականին գնացել է Քեմբրիջ, որտեղ մաթեմատիկա է սովորել Թրինիթի քոլեջում։ Երկու տարի անց մաթեմատիկայի թրայպոսը (Մաթեմատիկայի կուրս Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում) ավարտելուց հետո որոշում է սովորել ֆիզիկայի[13]։

Քեմբրիջում նա հայտնի էր որպես փայլուն, բայց ամաչկոտ ուսանող։ Ավարտական կուրսի տարիներին հրատարակել է Մյոսբաուերի էֆեկտի վերաբերյալ գիտական զեկույց՝ կարևոր խնդիր նշելով, որը այլ հետազոտողներ բաց էին թողել։ Physics World–ում ականավոր ֆիզիկոսներից մեկը իր ելույթում ասել է, որ Ջոզեֆոսնը գրել է մի քանի գիտական հոդվածներ, որոնք բավարար կլինեին ֆիզիկայի պատմության մեջ նրան տեղ ապահովագրելու համար, նույնիսկ առանց Ջոզեֆսոնի երևույթի հայտնաբերման[14]։

Ավարտել է 1960 թվականին և Մոնդի լաբարատորիայում դարձել է ասպիրանտ[15]։ Ամերիկացի ֆիզիկոս Ֆիլիպ Անդերսոնը, որը նույնպես հետագայում ստացել է Նոբելյան մրցանակ, Ջոզեֆսոնի մասին ասել է, որ լսարանում Ջոզեֆսոնի ներկայությունը «շփոթեցնող էր դասախոսի համար, ես կարող եմ վստահեցնել ձեզ, քանի որ ամեն ինչ պետք է ճիշտ լիներ, այլապես նա դասից հետո կմոտենար և կբացատրեր ինձ»[16]։ Այս ժամանակաշրջանում (1962 թվականին) նա արել է այն հետազոտությունը, ինչը հանգեցրել է Ջոզեֆսոնի էֆեկտի հայտնաբերմանը։ 2012 թվականի նոյեմբերին Քեմբրիջում բացվել է Ջոզեֆսոնի էֆեկտի հայտնաբերման բացահայտմանը[17]։ 1962 թվականին ընտրվել է Թրինիթի քոլեջի անդամ-դասախոս, փիլիսոփայության դոկտորի աստիճանը ձեռք է բերել 1964 թվականին «Ոչ գծային հաղորդականությունը գերհաղորդիչներում» աշխատության համար[18][19]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1973/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. https://www.fi.edu/en/laureates/brian-david-josephson
  8. https://www.iop.org/about/awards/international-bilateral-awards/fernand-holweck-medal-and-prize-recipients
  9. https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
  10. International Who's Who, 1983-84, Europa Publications Limited, 1983, p. 672.
  11. Կաղապար:Who's Who (subscription required)
  12. Brian Josephson, "Brian Josephson: The Path to the Discovery", Cavendish Laboratory bdj50 conference, University of Cambridge, June 2012, from 8:20 mins.
  13. John Waldram, "John Waldram: Reminiscences", Lectures from the Cavendish Laboratory's bdj50 conference, University of Cambridge, 18 July 2012, 01:19 mins.
  14. Edwin Cartlidge, "Pioneer of the Paranormal", Physics World, May 2002.
  15. For year of graduation, "Brian D. Josephson", Encyclopædia Britannica; for the Mond Laboratory, Anderson 1970 Արխիվացված 2011-06-07 Wayback Machine.
  16. Philip Anderson, "How Josephson Discovered His Effect" Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, Physics Today, November 1970.
  17. "Unveiling of B D Josephson commemorative plaque", University of Cambridge, November 2012.
  18. Josephson, Brian David (1964). Non-linear conduction in superconductors (PhD thesis). University of Cambridge.
  19. For the year of his fellowship, see "Brian D. Josephson", Encyclopædia Britannica. For the thesis, Brian Josephson, "Non-linear conduction in superconductors" Արխիվացված 2020-07-29 Wayback Machine, Newton Library Catalogue, University of Cambridge.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։