Բրայան Խիլ (իսպ.՝ Bryan Gil, փետրվարի 11, 2001(2001-02-11)[1] կամ հունվարի 11, 2001(2001-01-11), Օսպիտալետ դե Լյոբրեգատ[2]), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[3]։

Բրայան Խիլ
Bryan Gil
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Bryan Gil Salvatierra
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 2001(2001-02-11)[1] (23 տարեկան) կամ հունվարի 11, 2001(2001-01-11) (23 տարեկան)
Ծննդավայր Օսպիտալետ դե Լյոբրեգատ[2]
Հասակ 175 սմ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 30
Պատանեկան կարիերա
2005-2012 Իսպանիա Բարբատե
2012-2018 Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2018-2019 Իսպանիա Սևիլյա B 23 (4)
2019-ներկա Իսպանիա Սևիլյա 11 (1)
Ազգային հավաքական
2017 Իսպանիա Իսպանիա Մ16 3 (1)
2017-2018 Իսպանիա Իսպանիա Մ17 11 (0)
2018 Իսպանիա Իսպանիա Մ18 4 (0)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա Մ19 8 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սևիլյա խմբագրել

Խիլը Սևիլյայի ակադեմիայի սան է։ Ակումբի երկրորդ թիմի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ Իբիցայի դեմ խաղում[4]։ Դեկտեմբերի 12-ին Խիլը երկարաձգեց իր պայմանագիրը Սևիլյայի հետ մինչև 2022 թվականը[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2019 թվականի հունվարի 6-ին՝ փոխարինելով Վիսամ Բեն Եդերին Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[8][9]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 25-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[10][11]՝ դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում Խիլը 13 անգամ մտավ փոխարինման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

Խիլը ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2018 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ խմբային փուլի Գերմանիայի դեմ խաղում[16]։ 2019 թվականի հուլիսին Խիլը մասնակցեց Հայաստանում կայացած Եվրոպայի Մ19 առաջնությանը[17]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Հայաստանի դեմ խաղում[18]։ Իսպանիան հաղթեց առաջնությունը[19][20]՝ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Պորտուգալիային[21][22][23]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սևիլյա 2018–19 Լա Լիգա 11 1 2 0 0 0 0 0 13 1
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 11 1 2 0 0 0 0 0 13 1
Կարիերայի ընդհանուր 11 1 2 0 0 0 0 0 13 1

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2019[23]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.sport.es/es/noticias/barca/barcelona-gil-eibar-regate-barbate-hospitalet-futuro-11746519
  3. «Spain - Bryan Gil - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Sevilla Atlético - UD Ibiza, Aug 26, 2018 - Segunda División B - Grupo IV - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «EL CANTERANO BRYAN GIL RENUEVA SU CONTRATO HASTA 2022». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Bryan Gil renueva hasta 2022 | La Colina de Nervión | Noticias Sevilla FC». La Colina de Nervión | Noticias Sevilla FC (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Bryan Gil, renovado hasta 2022». El Sevillista | Noticias del #SevillaFC | Tu pasión es la nuestra (իսպաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  8. «Sevilla FC - Atlético Madrid, Jan 6, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Sevilla 1 Atletico Madrid 1: Griezmann stunner seals share of spoils». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Sevilla FC - Rayo Vallecano, Apr 25, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «5-0: The first half kept us waiting but the second brought about another rout at home | Sevilla FC». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  12. LALASPORT. «Bryan Gil is the first born in the 21st century to score at LaLiga». Sports News - Latest Sports Articles | Lalasport.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
  13. «Five-star second half by Sevilla heaps misery on Rayo Vallecano». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  14. «Bryan Gil Salvatierra | Football Stats | Sevilla | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  15. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Spain U17 - Germany U17, May 11, 2018 - 2018 UEFA European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «BRYAN GIL PICKED FOR SPAIN U19 SQUAD». sevillafc.es (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Armenia U19 - Spain U19, Jul 14, 2019 - European U19 Championship 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  19. UEFA.com. «Spain win 2019 U19 EURO: at a glance». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  20. «Ferran Torres fires Spain to U19 Euros glory». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  21. «Portugal U19 - Spain U19, Jul 27, 2019 - European U19 Championship 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  22. «Highlights: Spain beat Portugal to win Euro U19». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. 23,0 23,1 «Spain beat Portugal to win record 11th U19 Euro». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Bryan Gil». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրայան Խիլ» հոդվածին։