Բռնչի սովորական

բույսերի տեսակ
Բռնչի սովորական
Բռնչի սովորական
Բռնչի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Viburnaceae
Ցեղ Բռնչի (Viburnum)
Տեսակ Բռնչի սովորական (V. opulus)
Միջազգային անվանում
Viburnum opulus

Բռնչի սովորական (լատին․՝ Vibúrnum ópulus), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։

Նկարագիր

խմբագրել

Խոշոր թուփ է, որն աճում է մինչև 4 մ։ Ընձյուղները մերկ են և կարմրավուն երանգով։ Տերևները 3-5 բլթականի են և ունեն 5-10 սմ երկարություն և 5-8 սմ լայնություն։ Ծաղիկները սպիտակ են։

Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ցրտադիմացկուն է, լավ է աճում սննդանյութերով հարուստ սևահողերում։

Բազմանում է սերմերով, կանաչ կտրոններով և անդալիսով։ Կեղևն օգտագործվում է արյունահոսությունը դադարացնելու համար։

Տարածում

խմբագրել

Տարածված է հիմնականում Կովկասում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Շնողի գետափներին և թփուտներում։

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի սովորական» հոդվածին։