Բռնչի բուրումնավետ

բույսերի տեսակ
Բռնչի բուրումնավետ
Բռնչի բուրումնավետ
Բռնչի բուրումնավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Viburnaceae
Ցեղ Բռնչի (Viburnum)
Տեսակ Բռնչի բուրումնավետ (V. odoratissimum)
Միջազգային անվանում
Viburnum odoratissimum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Բռնչի բուրումնավետ (լատին․՝ Viburnum odoratissimum), ցախեկեռասազգիների ընտանիքի, բռնչի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մշտադալար թուփ է` մինչև 4 (երբեմն` 8) մet8 բարձրությամբ և մինչև 12 սմ առանցքների տրամագծով։ Ընձյուղները մերկ են, դարչնակարմրավուն, դուրս ցցված ոսպնյակներով։ Տերևները երկարավուն-էլիպսաձև են, 7-16 սմ երկարությամբ և 3.5-8 սմ լայնությամբ, սուր գագաթով, սեպաձև հիմքով, ալիքավոր ու ամբողջաեզր, վերևի կողմիc` ինտենսիվ կանաչ, որոշ չափով փայլուն, ներքևի կողմից` բաց կանաչ, 4-7 զույգ կողմնային ջղերով։ Կոթունները հաստ են, 1.5-3 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլը լայն կոնաձև հուրան է, մինչև 15 սմ երկարությամբ և 8 սմ լայնությամբ, մոտ 7 սմ երկարությամբ ընդհանուր կոթունով։ Ծաղիկները սպիտակ են, կարմրավուն երանգով, խիստ բուրումնավետ։ Պսակի մասերը երկարավուն-ձվաձև են, խողովակից մի փոքր կարճ։ Միայն առէջների փոշանոթներն են դուրս գալիս պսակի խողովակից։ Պտուղը էլիպսաձև է, հասունանալիս սկզբում կարմիր է, հետագայում` սև։ Կորիզը էլիպսաձև է, սուր ծայրերով, ներքևի կողմից խոր ահոսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերի։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Ճապոնիայում, Կորեայում, Հնդկաստանում (Կխասիայի լեռներում)։ Ջերմասեր բույս է, բավականին խոնավասեր, պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ծաղիկները օգտագործում են թեյին բույր տալու համար։ Չափազանց դեկորատիվ է, մշտադալար սաղարթի, գեղեցիկ ծաղիկների ու պտուղների շնորհիվ։ Մեր հանրապետությունում մշակվում է միայն մերձարևադարձային շրջաններում։ Իջևանում առատորեն ծաղկում և պտղաբերում է, թեթևակի ցրտահարվելով միայն արտակարգ ցուրտ ձմեռների դեպքում, երբ օդի ջերմաստիճանը իջնում է -15 °C-ից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 272։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի բուրումնավետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնչի բուրումնավետ» հոդվածին։