Բռնությունը դպրոցներում

Բռնությունը դպրոցներում, հուզական, ֆիզիկական կամ սեռական բռնություն, որը կատարվում է երեխաների կամ մանկավարժների կողմից, դպրոցի աշակերտների նկատմամբ, կամ աշակերտների կողմից` ուսուցիչների նկատմամբ։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Դպրոցում երեխային կարող են նվաստացնել հոգեբանորեն և ֆիզիկապես, նրանից գումար, կամ այլ արժեքավոր իրեր խլել, դրդել հանցագործության և այլն։ Այսպիսի անիրավական գործողությունների մեղավորնեը կարող են լինել այլ աշակերտներ, կամ ուսուցիչներ, բացի այդ, աշակերտը կարող է բռնության ենթարկվել այլ աշակերտների ծնողների կամ հարազատների կողմից, դպրոցի տարածքում։

Դպրոցական բռնության պատճառներ

խմբագրել
  • Ձանձրույթ դպրոցում։ Ձանձրացող աշակերտը ներգրավված չէ ուսումնական պրոցեսի մեջ, նշանակում է հանդիսանում է կարգապահության պոտենցիալ խախտող։ Նրան հետաքրքրել, ուսմանը մեծ իմաստ հաղորդելը ժամանակակից կրթության գլխավոր խնդիրներից մեկն է[1]։
    • Մոբինգ կամ բուլիինգ դասարանի կողմից, տվյալ աշակերտի նկատմամբ։
    • Տվյալ աշակերտի բողոքը, նրա կողմից դպրոցական կանոների մերժումը, որի արդյունքում բռնի գործողությունների իրականացումը դպրոցի և դասընկերների նկատմամբ (օրինակ՝ վանդալությունը

Պայքար դպրոցական բռնության դեմ

խմբագրել

Դպրոցական բռնության դեմ պայքարը ընթանում է մի քանի ուղղություններով, որոնց մեջ ընդգրկված են ինչպես ընդհանուր (հանդուժողականության պրոպոգանդա, հասարակության մշակութային մակարդակի բարձրացում), այնպես էլ անհատական (աշխատանք ընտանիքների հետ, հասակակիցների նկատմամբ ագրեսիա դրսևորող երեխաների հոգեբանական օգնություն) մեթոդներ[2]։

Դպրոցական բռնության հետևանքները

խմբագրել
  • Երկարատև դպրոցական ծաղրանքները ազդում են երեխայի ինքնապարծության վրա։ Իջնում է ինքնագնահատականը, նա իրեն հալածված է զգում։ Այսպիսի երեխան հետագայում փորձում է խուսափել այլ մարդկանց հետ հարաբերություներից։ Հաճախ հասակակիցները խուսափում են դպրոցական բռնության զոհերից, զգուշանալով նոր զոհ դառնալուց։ Արդյունքում ընկերական հարաբերությունների ձևավորումը կարող է խնդիր դառնալ զոհի համար, իսկ դպրոցում մերժված լինելը կարող է փոխանցվել սոցիալական հարաբերությունների այլ ոլորտներ։ Այսպիսի երեխան ապագայում իրեն կարող է «անհաջողակ» համարել[3]։
  • Զոհի դերում հայտնվելը դառնում է խմբում ցածր դիրք ունենալու, ուսման ևվարքի խնդիրների պատճառ։ Այս երեխաների մոտ բարձր է նյարդահոգեբանական խանգարումների և վարքի խանգարման հավանականությունը ։ Դպրոցական բռնության զոհերը հաճախ տառապում են նևրոզով։ Վատագույն դեպքում հնարավոր է հետտրավմատիկ սթրեսային խանգարման, դեպրեսիայի ձևավորում, քնի և ախորժակի խանգարումներ[3];
  • Դեռահասների մոտ դպրոցական բռնությունը առաջացնում է անհատականության զարգացման խանգարումներ։ Տևական սթրեսը ծնում է անհուսության և անելանելիության զգացում, ինչը հանգեցնում է ինքնասպանության մասին մտքերի[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Скука в школе — одна из причин школьного насилия». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Understanding school violence» (PDF) (անգլերեն). сайт Центра по контролю и профилактике заболеваний США. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Последствия школьного насилия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնությունը դպրոցներում» հոդվածին։