Բուշեհրի նահանգ

(Վերահղված է Բուշերից)

Բուշեհր (պարսկերեն՝ بوشهر - կարդ.՝ Բուշեհր), օսթան (նահանգ) Իրանի հարավում` Պարսից ծոցի ափին։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Խուզեսթան, հյուսիսից` Քոհգիլուի և Բոյերահմեդ, արևելքից` Ֆարս, հարավ-արևելքից` Հորմոզգան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 22 743 կմ², բնակչությունը՝ 1 163 400 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը նավահանգստային Բուշեհր քաղաքն է։

Բուշեհր օսթան
պարս.՝ استان بوشهر
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԲուշիր
Բնակչություն1 163 400 մարդ (2016)[1]
Տարածք22 743 կմ²
Սահմանակցում էԽուզեսթան և Ֆարս
ISO 3166-2 կոդIR-18
Հեռախոսային կոդ0771

Օսթանը ձևավորվել է 1970-ական թվականներին Ֆարս օսթանից հարավ-արևմտյան ծովափնյա շրջանների անջատման արդյունքում. ի սկզբանե կրել է Խալիջ-է Ֆարս անունը, 1977 թվականին անվանափոխվել Բուշեհր օսթան[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 886 490 մարդ` 188 762 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 032 949, որոնք ապրում էին 246 742 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 163 400 մարդ` 321 826 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Բուշեհրը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 223 504 մարդ), Բորազջանը (110 567 մարդ), Բանդար Գանավեն (73 472 մարդ), Բանդար Կանգանը (60 187 մարդ), Խորմուջը (40 722 մարդ), Ջամը (31 436 մարդ), Բանդար Դեյլամը (25 730 մարդ), Ալի Շահրը (23 178 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 71%-ը[6]։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 10 շահրեստանների (գավառների).

 

Բուշեհր օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Ասալույե շահրեստան1 73 958 Ասալույե
Բուշեհր շահրեստան 216 087 258 906 298 594 Բուշեհր
Գանավե շահրեստան 82 937 90 493 102 484 Բանդար Գանավե
Դաշտեստան շահրեստան 222 226 229 425 252 047 Բորազջան
Դաշտի շահրեստան 71 285 77 530 86 319 Խորմուջ
Դեյլամ շահրեստան 29 079 31 570 34 828 Բանդար Դեյլամ
Դեյր շահրեստան 48 488 52 523 60 612 Բանդար Դեյր
Թանգեստան շահրեստան 63 276 70 282 76 706 Ահրամ
Կանգան շահրեստան 95 113 170 774 107 801 Բանդար Կանգան
Ջամ շահրեստան 37 999 51 446 70 051 Ջամ
Ընդհանուր 866 490 1 032 949 1 163 400
1Առանձնացվել է Կանգան շահրեստանից 2012 թ.[8]

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). էջ 18. Վերցված է 2022 թ. դեկտեբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). էջ 18. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2017 թ. օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչություննը ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. Ostan News Announcement Արխիվացված 2013-03-11 Wayback Machine (fa)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշեհրի նահանգ» հոդվածին։