Բույար Նիշանի
Բույար Ֆաիկ Նիշանի (ալբ․՝ Bujar Nishani, սեպտեմբերի 29, 1966[1][2], Դուրրաս, Ալբանիա - մայիսի 28, 2022[3], Բեռլին, Գերմանիա[4]), ալբանացի քաղաքական գործիչ։ Ալբանիայի Հարնրապետության նախագահ (2012-2017)։
Բույար Նիշանի ալբ․՝ Bujar Nishani | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
Հուլիսի 24, 2012 թվական - Հուլիսի 24, 2017 | ||||
Նախորդող | Գ. Լեզյա | |||
Հաջորդող | Լուլզիմ Բաշա | |||
Կուսակցություն՝ | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն | |||
Կրթություն՝ | "Սկանդերբեգ" ռազմական համալսարան և Տիրանայի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և իրավաբան | |||
Դավանանք | իսլամ | |||
Ծննդյան օր | սեպտեմբերի 29, 1966[1][2] | |||
Ծննդավայր | Դուրրաս, Ալբանիա | |||
Վախճանի օր | մայիսի 28, 2022[3] (55 տարեկան) | |||
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[4] | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ինքնագիր | ![]() | |||
Պարգևներ | ||||
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 29-ին Ալբանիայի տարածքում։ Բույար Նիշանին եղել է նաև Ալբանիայի պառլամենտի պատգամավոր և ներքին գործոց նախարար։ 2012 թվականի հուլիսին միայն ընտրվել է Ալբանիայի նախագահ, որպես Ալբանիյաի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ։
ԿրթությունԽմբագրել
Նախնական կրթությունը ստանալուց հետո 1988 թվականին ավարտել է Ալբանիայի ռազմական ակադեմիան։ Հետևելով իր վարպետությանը, ուսում է ստացել նաև Ալբանիայից դուրս՝ Սան Անտոնիոյում, Տեխասում և Կալիֆորնիայում։ 2004 թվականին ավարտել է Տիրանայի համալսարանի իրավագիտական ֆակուլտետը, ստանալով իրավաբանի որակավորում։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած էր Օդետա Կոսովայի հետ։ Ունեն երկու երեխա՝ Էրսի և Ֆիոնա Նիշանիները։ Ծնվել է աշխարհիկ իսլամադավանի ընտանիքում։
ՄրցանակներԽմբագրել
- 2013 թ.- Ալբանիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի
- 2014 թ.- Մեծ խաչ շքանշանով պարգևատրվել է Իտալիայի հանրապետության կողմից[5][6]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Former Albanian President, Bujar Nishani, passed away at 55
- ↑ 4,0 4,1 4,2 Ndahet nga jeta ish-Presidenti Bujar Nishani — ATA.
- ↑ Sito web del Quirinale: dettaglio decorato.
- ↑ Italia-Albania, Napolitano giunto a Tirana per visita di Stato