«Բուդդան Աֆրիկայում» (անգլ.՝ Buddha in Africa), 2019 թվականի շվեդ-հարավաֆրիկյան կենսագրական վավերագրական ֆիլմ, որի պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորը Նիկոլ Շաֆերն է[1]։ Ֆիլմում նկարահանվում է միայն մեկ կերպար՝ Էնոկ Ալուն։ Ֆիլմը ներկայացնում է աֆրիկյան տարածաշրջանում բուդդայականության վրա հիմնված փաստերը, ինչպես նաև անդրադառնում է Չինաստանում բուդդայականության թեմային[2]։ Նկարահանման շրջանը սկսվել է 2012 թվականին և ուշացումով հեռարձակվել է 2019 թվականին։ Ֆիլմի թատերական թողարկումը կայացել է 2019 թվականի ապրիլի 27-ին և տարբեր ակնարկներ է ստացել քննադատներից[3]։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոներում։

Բուդդան Աֆրիկայում
անգլ.՝ Buddha in Africa
Երկիր ՀԱՀ
 Շվեդիա
Ժանրկենսագրական ֆիլմ և վավերագրական ֆիլմ
ՀիմքԲուդդիզմն Աֆրիկայում
Թվական2019
Լեզուհյուսիսային չինարեն և անգլերեն
ՌեժիսորՆիկոլ Շաֆեր
ՊրոդյուսերՆիկոլ Շաֆեր
Սցենարի հեղինակՆիկոլ Շաֆեր
Տևողություն110 րոպե

Համառոտագիր խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է հեռավոր գյուղական վայրի մալավիացի որբուկ Էնոկ Ալուին, որը մեծանում է հակադրվող աֆրիկյան մշակույթի և կոնֆուցիական, բուդդայական համակարգի խիստ կարգերի միջև[4]։

Սյուժե խմբագրել

Էնոկը վեց տարեկան էր, երբ նրան տեղափոխեցին Կոնֆուցիական բուդդայական մանկատուն և նրան տվեցին չինական Ալու անունը։ Անվանափոխությունից հետո նրան անվանեցին Էնոք Ալու։ Նա հմտանում է ակրոբատիկայի ոլորտում։ Բայց հանկարծ նա ստիպված է լինում ընտրություն կատարել վերամիավորվել Աֆրիկայի մշակույթին կամ գրանցվել հինգ տարի Թայվանում սովորելու համար[3]։

Արտադրություն խմբագրել

2011 թվականին Դուրբանի միջազգային կինոփառատոնում ֆիլմը ստացել է IDFA-ի (Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոն) առավել խոստումնալից վավերագրական ֆիլմի մրցանակը։ Այնուհետև այն ստացել է միջազգային ֆինանսավորում՝ նախքան 2018 թվականին Քեյփթաունի միջազգային կինոփառատոնում Շուկայական աշխատանքների լաբորատորիայում ընտրվելը[5]։

Թողարկում խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին «Hot Docs» կանադական միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում[5]։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Քեմբրիջի կինոփառատոն, Հարավաֆրիկյան հանդիպումների փառատոնում, Սիդնեյի կինոփառատոնում[6][7][8]։

Դուրբանի միջազգային կինոփառատոնում արժանանալով Հարավային Աֆրիկայի լավագույն վավերագրական մրցանակին, ֆիլմն ինքնաբերաբար առաջադրվել է Ակադեմիայի մրցանակ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Buddha in Africa – Momentofilm» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Vourlias, Christopher; Vourlias, Christopher (2019 թ․ ապրիլի 28). «'Buddha in Africa' Director Nicole Schafer on China's Soft Power Play». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Buddha in Africa». Sydney Film Festival (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Buddha in Africa». Encounters South African International Documentary Film Festival (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 Durban Film Office Press (2019 թ․ մարտի 25). «SA documentary selected to have its world premiere at Hot Docs in Canada». Screen Africa (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «2019 Cambridge Film Festival announces full programme | Cambridge Network». www.cambridgenetwork.co.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Buddha in Africa». Encounters South African International Documentary Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Buddha in Africa». Sydney Film Festival (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. Birjalal, Alyssia. «'Buddha in Africa' in consideration for Oscar nomination». IOL (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.