Բացել գլխավոր ցանկը

Բորիս Ալեքսանդրովիչ Տուրաև (1868-1920), ռուս արևելագետ։ Հին Արևելքի պատմության, բանասիրության (մասնավորապես եգիպտաբանության) և եթովպագիտության ռուսական դպրոցի հիմնադիրը, ակադեմիկոս (1918Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետն ավարտելուց (1891) հետո արտասահմանում, գործուղման ժամանակ, ուսանել է նշանավոր արևելագետ Գ․ Մասուցերոյի և Ա․ Լրմանի մոտ, գիտական աշխատանք կատարել Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և Իտալիայի մի շարք քաղաքների թանգարաններում։ 1896 թվականից դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։ 1912 թվականից Մոսկվայի գեղեցիկ արվեստների թանգարանի եգիպտ․ հնությունների հավաքածուի ավանդապահն էր։ Թողել է ավելի քան 150 աշխատություն, 400 բառահոդված ժամանակի նշանավոր հանրագիտարաններում, որոնք նվիրված են Հին Արևելքի (այդ թվում՝ Ուրարտուի) պատմության, հնագիտության, արվեստի, կրոնի պատմության, բանագիտության, աղբյուրագիտության և պատմագրության հարցերին։ Տուրաևը պատմական զարգացման հիմքը համարել է կրոնը և հոգևոր մշակույթը, սոցիալ-տնտեսական հարաբերությունները երկրորդական է դիտել, կարևորել է աշխարհագրական գործոնի դերը։ Տուրաևի հիմնական երկը՝ «Հին Արևելքի պատմություն» աշխատությունը, նյութի ընդգրկումով (ինչպես աշխարհագրական, այնպես էլ ժամանակագրական) և հարուստ փաստական նյութով, աննախադեպ էր (մաս 1-2, 1911, Հնագիտական ընկերության մեծ ոսկե մեդալ (1916), նոր հրտ․, հ․ 1-2, 1936), ներկայացնում է գիտ․ մեծ արժեք։ Մեծ է Տուրաևի դերը Ռուսաստանի գավառական թանգարաններում և մասնավոր հավաքածուներում պահվող հին արևելյան, հիմնականում հին եգիպտ․ հուշարձանների ուսումնասիրման և հրատարակման գործում։ Տուրաևը հեղինակ է Եթովպիայի և միջնադարյան Եթովպիայի եկեղեցու պատմության վերաբերյալ շատ աշխատությունների։

Բորիս Տուրաև
Борис Тураев.jpg
Ծնվել էհուլիսի 24 (օգոստոսի 5), 1868
Նովոգրուդոկ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
ՌԽՖՍՀ
Մահացել էհունիսի 23, 1920(1920-06-23) (51 տարեկանում)
Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, եգիպտագետ, հնագետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Boris Turayev Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png