Օլգա Լյուբիմովա (ռուս.՝ Ольга Борисовна Любимова, դեկտեմբերի 31, 1980(1980-12-31), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարար։

Օլգա Լյուբիմովա
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 31, 1980(1980-12-31) (42 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Բորիս Լյուբիմով
Մայր Q97184610?

Կենսագրություն Խմբագրել

Ավարտել է Մոսկվայի №1234 հանրակրթական դպրոցը՝ անգլերենի խորացված ուսուցմամբ[1]։ 5-ից 7-րդ դասարանն ուսանել է Պատմա-բանասիրական ուղղափառ գիմնազիայում[2]։

Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում և թատերագիտական ֆակուլտետում

Ուսումնառության ընթացքում ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում պրակտիկա է անցել REN-TV, ՏՎԿ, «Նաշե Ռադիո», «Ռադիո Ռոքս» ռադիոկայաններում[1]։

«Եվրոպա Պլյուս» ռադիոկայանի թղթակից[1]։

2001 թվականից աշխատել է հեռուստատեսությունում։ Ի սկզբանե Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալության արտադրության «Օրթոդոքս» ծրագրի թղթակից է, որը հեռարձակվել է ՏՎՑ հեռուստաալիքով։

2001-2009 թվականներին աշխատել է «երրորդ ալիքում»[2]։ Այնուհետև եղել է «Ռեգիոն» (2003-2004) և «Ռուսական հայացք» (2003-2004, 2006-2009) ծրագրերի շեֆ-խմբագիրը։

2010 թվականի դեկտեմբերից 2011 թվականը եղել է «Մշակույթ» հեռուստաալիքի «Կոնտեքստ» ամփոփիչ տեղեկատվական-վերլուծական ծրագրի ղեկավար[3]։

2011-2012 թվականներին՝ «TV-3 հեռուստաալիք» ՍՊԸ-ի ծրագրային դեպարտամենտի վավերագրական ֆիլմերի ավագ պրոդյուսեր[4]։

Զուգահեռաբար շարունակել է աշխատել Ռուս Ուղղափառ եկեղեցու լրատվական գործակալությունում[2]։

Մասնակցել է ավելի քան 80 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը[1][5][6][7]։

2015 թվականի նոյեմբերին դարձել է Մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավարի խորհրդականը (ոչ անիմացիոն ֆիլմերի պետական աջակցության բաժնի գծով)[8]։ Նախկինում նման պաշտոն գոյություն չուներ[9]։

2016 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունվար՝ «Առաջին ալիք» ԲԸ սոցիալական և հրապարակախոսական ծրագրերի տնօրինության փոխտնօրեն[10]։

2018 թվականի հունվարի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի ղեկավար[11][12]։

2020 թվականի հունվարի 21-ից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար։

Ընտանիք Խմբագրել

Ամուսնացած է, ամուսինը «Առաջին ալիքի» լրագրող և մեկնաբան Եվգենի Ալեքսանդրի Բարանովն է[13][14]։ Ունի որդի և դուստր[5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «3 канал - Телеведущие и журналисты»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-22-ին։ Վերցված է 2020-01-21 
  2. 2,0 2,1 2,2 «Ольга Любимова: Жизнь и смерть православного ТВ»։ www.pravmir.ru։ Վերցված է 2020-01-21 
  3. «Премьера. "Контекст"»։ Культура։ 2010-12-19։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-10-ին։ Վերցված է 2020-04-10 
  4. «Любимова Ольга Борисовна»։ Министерство культуры РФ։ 2020-01-22։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-06-ին։ Վերցված է 2020-01-22 
  5. 5,0 5,1 «Биография нового министра культуры Ольги Любимовой»։ ՏԱՍՍ։ Վերցված է 2020-01-21 
  6. «Ответы. Федор Хитрук, режиссер»։ Афиша։ 2005-04-11 
  7. «Хитрук! Спасибо, что живой»։ Православный мир։ 2012-12-05 
  8. «Ольга Любимова назначена и. о. руководителя департамента кинематографии Минкультуры»։ ՏԱՍՍ։ Վերցված է 2020-01-21 
  9. «Предъявите ваши документы. Все сложно: итоги круглого стола о господдержке неигровых картин в 2014 году»։ Независимая газета։ 2015-11-25 
  10. «В рамках 39-го ММКФ пройдёт IX питчинг дебютантов»։ Мир фестивалей։ 2017-06-07 
  11. Назначен новый руководитель департамента кинематографии Минкульта // Профисинема
  12. ««Нам нужно либо денег, либо славы — а лучше и того и другого» Интервью Ольги Любимовой из Минкульта»։ МЕДУЗА։ meduza.io։ Վերցված է 2020-01-21 
  13. Человек Михалкова из театральной династии
  14. «Начинается Великий пост — время, за которое нужно быть благодарным»։ Первый канал։ 2013-03-17