Բորիս Իսաչենկո
Բորիս Լավրենտևիչ Իսաչենկո (ռուս.՝ Исаченко, Борис Лаврентьевич, հունիսի 2 (14), 1871, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 17, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային մանրէաբան և բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ՝ 1929 թվականից), Ուկրաինայի ԳԱ ակադեմիկոս (1945, թղթակից անդամ՝ 1929 թվականից), կենսաբանական գիտությունների դոկտոր (1934), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Բորիս Իսաչենկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 2 (14), 1871 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 17, 1948[1] (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վեդենսկոյե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | ՌԴ ԳԱ Ս․ Վինոգրադսկու անվան միկրոկենսաբանության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Մանրէաբանություն և բուսաբանություն |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Աշխատանքները վերաբերում են ծովերի (հիմնականում բևեռային) մանրէաբանությանը, ինչպես նաև սերմնաբանության, բուսաբանության, ընդհանուր գյուղատնտեսոական և տեխնիկական մանրէաբանության հարցերին։
ԿենսագրությունԽմբագրել
Բորիս Իսաչենկոն ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը (1895)։ 1900-1929 թվականներին եղել է դոցենտ, պրոֆեսոր, 1918 թվականին համալսարանում իր կողմից կազմավորած միկրոկենսաբանության ամբիոնի վարիչ։ 1929-1937 թվականներին՝ Լենինգրադի Փորձարարական բժշկության համախորհրդային ինստիտուտի բաժնի վարիչ։
1902-1917 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի բուսաբանական այգու սերմերի հետազոտությունների բաժնի վարիչը, իսկ 1917-1930 թվականներին՝ տնօրենը։ Գիտական սերմնաբանության և սերմերի վերահսկմանը նվիրված աշխարհում առաջին ամսագրի նախաձեռնողն ու խմբագիրն էր․ բազմիցս ներկայացրել է ԽՍՀՄ-ն սերմերի հետազոտմանը նվիրված միջազգային վեհաժողովներին։
1904 թվականին մասնակցել է Ստեբուտովի կանանց գյուղատնտեսական դասընթացներին, գլխավորել է բուսաբանության ամբիոնը, դասախոսություններ կարդացել բույսերի ֆիզիոլոգիայի և դասակարգման, կազմախոսության և միկրոկենսաբանության վերաբերյալ։ Տվյալ ուսումնական հաստատությունում աշխատել է ավելի քան 30 տարի։ 1920-1922 թվականներին եղել է Ի․ Ստեբուտի անվան գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորը (հետագայում՝ Գյուղատնտեսական ակադեմիա)։
1937 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ միկրոկենսաբանության ինստիտուտում (1939 թվականից՝ տնօրեն)։
Երկար ժամանակ եղել է «Միկրոկենսաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանոցում։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի աշխատանքային շքանշանով և մեդալներով։
ԳրականությունԽմբագրել
- Борис Лаврентьевич Исаченко: К 50-летию научной деятельности // Вестник Академии наук СССР, 1945, № 10—11.
- Крис А. Е. Б. Л. Исаченко — основоположник морской микробиологии // Природа, 1949, № 11 (имеется библиография трудов Исаченко).
- Исаченко Б. Л. Воспоминания о преподавании микробиологии в Петербургском—Ленинградском университете (1900—1929) // Исаченко Б. Л. Избранные труды: В 2-х томах. — М.; Л., 1951. — Т. 2. — С. 296-304.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Исаченко Борис Лаврентьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներԽմբագրել
- История в лицах. Б. Л. Исаченко // Сайт Санкт-Петербургского государственного аграрного университета
- Исаченко Борис Лаврентьевич, (1871—1948), микробиолог, ботаник, академик АН СССР (1946) на сайте Архива РАН
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 393)։ |