Սերմնաբանություն, գիտություն սերմերի մասին, ուսումնասիրում է սերմի արտաքին և ներքին կառուցվածքը, զարգացումը մայր բույսի վրա բեղմնավորումից մինչև հասունացումը, ապա նոր, ինքնուրույն բույսի առաջացումը։

Տարբերում են բուսաբանական սերմնաբանություն (կայպոլոգիա), ուսումնասիրում է վայրի ֆլորայի սերմերն ու պտուղները, և գյուղատնտեսական սերմնաբանությունը կամ ագրոնոմիական՝ ուսումնասիրում է մշակովի բույսերի սերմերը։ Սերմնաբուծության տեսական հիմքն է։

Գյուղատնտեսական սերմնաբանությունը մշակում է նաև սերմնանյութի ցանքային որակի և բերքատու հատկությունների բարելավման, գնահատման և հսկողության մեթոդները։ Սերմնաբանությունը սերտորեն կապված է բուսաբանության, կենսաքիմիայի, գենետիկայի, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաբանական այլ գիտությունների հետ և օգտվում է դրանց հետազոտության մեթոդներից։

Սերմնաբանության մասին առաջին հիմնարար աշխատանքը լույս է տեսել 1876 թվականին, հեղինակը գերմանացի բուսաբան Ֆ․ Նոբբեն էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 340