Նիկոլայ Սոլովյով (ռուս.՝ Никола́й Никола́евич Соловьёв, նոյեմբերի 29, 1931(1931-11-29) - սեպտեմբերի 29, 1998(1998-09-29)), խորհրդային և ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Նիկոլայ Սոլովյով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1931(1931-11-29)
Վախճանի օր սեպտեմբերի 29, 1998(1998-09-29) (66 տարեկան)
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1957 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1957 թվականի մինչև 1958 թվականը հանդիսացել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատող։
  • 1958-1961 թվականներին եղել է Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից։
  • 1961-1966 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1966 թվականից մինչև 1971 թվականը եղել է Ճապոնիայում Խորհրդային Միության դեսպանատան աշխատակից
  • 1971 թվականի մինչև 1974 թվականը հանդիսացել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատող։
  • 1974-ից մինչև 1976 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության II Հեռավոր արևելյան բաժնի վարիչի տեղակալ
  • 1976 թվականից մինչև 1986 թվականը զբաղեցրել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության II Հեռավոր արևելյան բաժնի վարիչի պաշտոնը
  • 1986 թվականից մինչև 1990 թվականը՝ Ճապոնիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1990-1992 թվականներ՝ Չինաստանում ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1992 թվականից մինչև 1995 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի պաշտոնը[1]։
  • 1995 թվականից մինչև 1998 թվականը Ինդոնեզիայում, Պապուա Նոր Գվինեայում և Կիրիբատիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

1990 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի անդամ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունեցել է որդի և դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Российско-индонезийские отношения. Сайт Посольства РФ в Индонезии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել