Բորիս Գմիրյա
Բորիս Ռոմանովիչ Գմիրյա (ուկրաիներեն՝ Борис Романович Гмиря, հուլիսի 23 (օգոստոսի 5), 1903, Լեբեդին, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1969[1][2] կամ սեպտեմբերի 1, 1969[3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային երգիչ (բաս)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951 թվական)։
Բորիս Գմիրյա | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Борис Романович Гмиря |
Ծնվել է | հուլիսի 23 (օգոստոսի 5), 1903 Լեբեդին, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 1, 1969[1][2] (66 տարեկան) կամ սեպտեմբերի 1, 1969[3] (66 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Կրթություն | Kharkiv National University of Construction and Architecture? |
Պարգևներ | |
Boris Gmyrya Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1939 թվականին ավարտել է Խարկովի կոնսերվատորիան։ 1936 թվականից եղել է Խարկովի, 1939 թվականից՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնների մեներգիչ։
Դերերգերից են՝ Իվան Սուսանին, Ռուսլան (Գլինկայի «Իվան Սուսանին», «Ռուսլան և Լյուդմիլա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Կրիվոնոս (Գանկևիչի «Բոգդան Խմելնիցկի»)։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգիչ։ Վոկալիստների համամիութենական մրցույթի դափնեկիր (1939 թվական)։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1952 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гмыря Борис Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Գմիրյա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 110)։ |