Բորացիտ՝ բորատների դասի միներալ։ Անջուր մագնեզիումի քլորոբորատը ունի ցանցաձև կառուցվածք։

Բորացիտ
Boracit mineralogisches museum bonn.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
Mg₃B₇O₁₃Cl
Նիկել-Շտրունցի դասակարգում6.GA.05[2]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաtectoborate mineral subclass? և boracite mineral group?[3]


ՀատկություններԽմբագրել

Բաղադրությունը արտահայտվում է 8[Mg6B14O26Cl2] բանաձևով։ Պարունակում է 31,4 % MgO, 62,5 % B2О3 և 7,9 % քլոր։ Բյուրեղներն ունեն շեղանկյուն սինգոնիա։ 265 °C -ից բարձր ջերմաստիճաններում սինգոնիան խորանարդաձև է։ Նյութերի կարծրության աղյուսակում ունի 7 միավոր[4] ։ Խտությունը 2,93—2,95 գ/սմ³ է[5]։ Ունի ապակենման փայլ, թափանցիկ է կամ կիսաթափանցիկ։ Գույնը սպիտակ է, կանաչ, մոխրագույն կամ անգույն[4]։

Բորացիտն ունի կրկնակի լուսաբեկունություն և այդ պատճառով այն ներառվել է օպտիկապես անոմալ միներալների [6]։

Բնության մեջ հազվադեպ է հանդիպում [5]։ Ձևավորվել է նստվածքային ապարների կազմում, անհիդրիդների, գիպսի, կալիումի քլորիդի և քարաղի հետ միասին առկա է էվապորիտների մեջ[4][5]։Բորի ստացման երկրորդական աղբյուր է[4] ։

ԴասակարգումԽմբագրել

 
Բորացիտի տարատեսակ

Տարբերում են բորացիտների հետևյալ տարատեսակները[4]

  • երկաթային բորացիտ (բորացիտի տարատեսակ, որում պարունակվում է մինչև 36 % FeO)
  • մանգանային բորացիտ (փոքր-ինչ մանգան պարունակող բորացիտ)
  • α-բորացիտ
  • β-բորացիտ





ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել

  • Jolyon Ralph and Ida Chau (1993—2014)։ «Boracite» (անգլերեն)։ Mindat.org։ Վերցված է 2014-06-07