Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան, Բոսնիա և Հերցեգովինայի ազգային գրադարանը, որը գտնվում է Սարաևո քաղաքում։ Սկզբում գործածվել է որպես քաղաքապետարանի շենք և ավստրո-հունգարական ժամանակաշրջանում եղել է ամենամեծ և առավել ներկայանալի կառույցը Սարաևոյում[2][3]։

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարան
NUBBiH Logo.png
Sarajevo, knihovna.jpg
ԵրկիրFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա[1]
Տեսակազգային գրադարան և համալսարանի գրադարան
Հիմնվել է1945
ՏեղադրությունՍարաևո
Այլ տվյալներ
Կայքnub.ba

ՊատմությունԽմբագրել

Շինարարություն և օգտագործումԽմբագրել

Քաղաքապետարանի շենքի նախագիծը մշակվել է 1891 թվականին չեխ ճարտարապետ Կարել Պերեկի կողմից, բայց նախարար բարոն Բենյամին ֆոն Կալաիի քննադատությունը ստիպել է նրան դադարեցնել աշխատանքը նախագծի վրա։ 1892-1893 թվականներին նախագծի վրա աշխատել է Ալեքսանդր Վիտեկը, բայց 1894 թվականին նա ծանր հիվանդությունից հետո մահացել է Գրաց քաղաքում, և աշխատանքն ավարտել է Սիրիլ Իվեկովիչը։ Շենքը կառուցվել է նեոմավրիտանական ոճով, որը բնորոշ է իսպանական և հյուսիսաֆրիկյան իսլամական մշակույթին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1892 թվականին և ավարտվել 1894 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է 984 հազար ավստրո-հունգարական կռոն, որոնցից 32 հազարը՝ սարքավորումների և զանազան հարմարանքների վրա։ Քաղաքապետարանը պաշտոնապես բացվել է 1896 թվականի ապրիլի 20-ին։ 1914 թվականին հենց այս շենքից դուրս գալիս է սպանվել ավստրո-հունգարական գահի ժառանգորդ էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը, որի սպանությունն առիթ է հանդիսացել Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու համար[4]։ Վարչությունն զբաղեցրել է շենքը մինչև 1949 թվականը, ինչից հետո շենքը փոխանցվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանին։

ՀրդեհԽմբագրել

1992 թվականի օգոստոսի 25-ին՝ Սարաևոյի պաշարման ժամանակ, գրադարանը ենթարկվել է ուժեղ գնդակոծման և այրվել է[4]։ Միաժամանակ գողացվել են շուրջ 700 ձեռագրեր և ինկունաբուլաներ, ինչպես նաև 19-րդ դարի մշակութային վերածննդի բոսնիական յուրահատուկ հրատարակությունների հավաքածուն: Հարձակումից առաջ գրադարանն ունեցել է 1,5 միլիոն հատոր և ավելի քան 155 հազար հազվագյուտ գրքեր և ձեռագրեր[5]։ Որոշ քաղաքացիներ և գրադարանավարներ փորձել են փրկել գրքերի մի մասը՝ գտնվելով դիպուկահարի նշանառության տակ, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ մարդ։ Գրքերի մեծամասնությունը հրդեհից փրկել չի հաջողվել։

ՎերակառուցումԽմբագրել

Շենքի կառուցվածքային վերանորոգումը ծրագրված էր իրականացնել չորս փուլով՝ 1996-1997 թվականներին (ֆինանսավորվել է Թուրքիայից ստացված դրամական օժանդակության հաշվին), 2000-2004 թվականներին (Ֆինանսավորվել է թուրքական կոմիսիայի ֆինանսական օժանդակության հաշվին)։ Երրորդ փուլը սկսվել է 2012 թվականի սեպտեմբերին և արժեցել 4 միլիոն 600 հազար փոխարկելի մարկ (շուրջ 2 միլիոն 370 հազար եվրո)։ Չորրորդ փուլն սկսվել է երրորդ փուլի ավարտից հետո և տևել շուրջ քսան ամիս. շինարարությունն ավարտվել է 2013 թվականի վերջին և արժեցել 14 միլիոն փոխարկելի մարկ (շուրջ 7 միլիոն 230 հազար եվրո), որը տրամադրել է օգտագործման նախապատրաստման ծրագիրը։ Այս փուլում շենքի ամբողջ ինտերիերը վերափոխվել է, իսկ ցուցանմուշները (նկարներ, քանդակներ, գրքեր) ենթարկվել են ռեստավրացիայի։ Վերանորոգվել է այն ամենն, ինչ հնարավոր է եղել։ Կորցված իրերը հատուկ տեխնոլոգիաների օգնությամբ ստեղծվել են նորից։ Ամբողջ վերակառուցման ու վերականգնման գործընթացի վրա ծախսվել է շուրջ 25 միլիոն փոխարկելի մարկ (շուրջ 13 միլիոն եվրո)։

ԲացումԽմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային համալսարանական գրադարանի վերակառուցումից հետո՝ 2014 թվականի մայիսի 9-ին, Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վեդրան Սմայլովիչի մասնակցությամբ տեղի է ունեցել գրադարանի հանդիսավոր բացումը[6]։

Ենթադրվում է, որ շենքն օգտագործվելու է կառավարության բոլոր մակարդակների զանազան արձանագրային միջոցառումների, համերգների և ցուցադրությունների համար։ Գրադարանի շենքում գործելու է նաև քաղաքային խորհրդի նստաշրջանային սրահ[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. Sarajevo Library
  3. «Sarajevo Vijećnica»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-10-ին։ Վերցված է 2014-04-22 
  4. 4,0 4,1 В Сараеве открыли восстановленную «Вьечницу» | euronews, мир
  5. Erasing the Past: The Destruction of Libraries and Archives in Bosnia-Herzegovina Archived 2012-01-18 at the Wayback Machine. (http://www.webcitation.org/61KfgmFdY) Archived 2012-01-19 at the Wayback Machine.
  6. Sarajevo reopens landmark city hall and library destroyed in war | Reuters
  7. Sarajevo city hall reconstruction process (in Bosnian)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներԽմբագրել