Բոշխ մանրագլխիկ

բույսերի տեսակ
Բոշխ մանրագլխիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ մանրագլխիկ (C. capitellata)
Միջազգային անվանում
Carex capitellata

Բոշխ մանրագլխիկ (լատին․՝ Carex capitellata), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Փուխր ճիմ առաջացնող բույս է, որի բարձրությունը 8-20 սմ է։ Տերևները ցողուններից կարճ են, ունեն 1-1,5 (1,8) մմ լայնություն։ Ծաղկաբույլը կազմված է 1 գագաթնային հասկիկից։ Իգական ծաղիկների ծածկող թեփուկները դարչնագույն են։ Պարկիկները երկարավուն-ձվաձև են, նստադիր, ուռուցիկ-եռանիստ, կանաչ, վերին մասում դարչնագույն, գագաթին մասում՝ հազիվ նկատելի ուղիղ կտուցով, 2,5-3 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Իջևանի (Մրխուզի լեռներ), Զանգեզուրի (Մեղրու լեռնանցք) և Մեղրու (Վահրավար գետի ափ, Լիճք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Կովկասը, գրեթե ողջ Անդրկովկասը և Հյուսիսային Անատոլիան։ Ամենուրեք հանդիպում է հազվադեպ[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ենթալպյան և ալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 2100-2900 մ բարձրությունների վրա, խոնավ մարգագետիններում, խոնավացած ձորակներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Բացակայում է նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության նպատակով գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.