Բոնի Քեթլին Բլեր (անգլերեն՝ Bonnie Kathleen Blair․ մարտի 18, 1964(1964-03-18)[1][2], Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի նախկին մարզուհի, չմշկավազորդուհի, որ մասնագիտացել էր սպրինտերական չմշկավազքում։

Բոնի Բլեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Bonnie Kathleen Blair
Մասնագիտացում՝չմշկորդ և short-track speed skater
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1964(1964-03-18)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր՝Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[3]
165 սանտիմետր
Քաշ՝59 կիլոգրամ[4]

Կենսագրություն

խմբագրել

Բլերը ծնվել է Նյու Յորք նահանգի Քորնուոլ քաղաքում, մեծացել, հասակ է առել Իլինոյս նահանգի Շամպայն քաղաքում։ Ավագ դպրոցը նոր ավարտած՝ դարձել է ԱՄՆ-ի չմշկավազքի հավաքականի անդամ։

Ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել է 1984 թվականին Սարաևոյում։ Թեև այստեղ ոչ մի մեդալ չի նվաճել, բայց արդեն ակնհայտ էր, որ մեծ տաղանդ ունի։ 1988 թվականին Կալգարիում կայացած օլիմպիական խաղերում նա ոսկե մեդալ նվաճեց 500 մետր չմշկավազքում՝ սահմանելով աշխարհի նոր ռեկորդ՝ 39.10 վայրկյան։ Բացի այդ, 1000 մետր մրցատարածության մրցումներում արժանացավ բրոնզե մեդալի։

1992 թվականին Ալբերվիլում անցկացված օլիմպիական խաղերում Բլերը հաղթեց ինչպես 500, այնպես էլ 1000 մետր չմշկավազքում։ Նա դարձավ առաջին չմշկորդուհին, ում շնորհվեց Օսկար Մատիսենի անվան մրցանակը։ 1994 թվականին՝ Լիլհամերի խաղերի ժամանակ նա դարձյալ հաղթանակներ տարավ երկու սպրինտերական մրցատարածություններում։

Բլերը դարձավ առաջին ամերիկացի մարզիկը, ով նվաճեց հինգ օլիմպիական ոսկե մեդալ։ Նա շարունակեց իր մարզական կարիերան մինչև 1995 թվականը։ Այդ տարվա փետրվարին նա դարձավ առաջին կինը, ով 500 մետր մրցատարածությունը հաղթահարեց 39 վայրկյանից պակաս ժամանակում՝ ցույց տալով 38,99 վրկ․ արդյունք։

1985-ին և 1986-ին կայացած աշխարհի առաջնություններում նա նվաճել է երկու բրոնզե մեդալ՝ երկուսն էլ՝ 500 մետր մրցատարածության մրցումներում։

Անձնական կյանք

խմբագրել

Բլերն ամուսնացած է Դեյվիդ Կրյուկշանկի հետ։ Նրանց դուստրը՝ Բլեր Կրյուկշանկը նույնպես չմշկասահորդուհի է։

Մարզական նվաճումներ

խմբագրել
Տարին  



Օլիմպիական խաղեր
Աշխարհի առաջնություններ Բազմակողմանի Աշխարհի առաջնություններSprint
1984 թ․ 8-րդ տեղ, 500 մ 8-րդ տեղ
1985 թ․ NC18 9-րդ տեղ
1986 թ․ NC19   Բրոնզ
1987 թ․   Արծաթ
1988 թ․   Ոսկի, 500 մ



  Բրոնզ 1000 մ



4-րդ տեղ, 1500 մ
  Բրոնզ
1989 թ․   Ոսկի
1990 թ․   Արծաթ
1991 թ․ 5-րդ
1992 թ․   Ոսկի 500 մ



  Ոսկի 1000 մ



21-րդ տեղ, 1500 մ
  Արծաթ
1993 թ․   Արծաթ
1994 թ․   Ոսկի 500 մ



  Ոսկի 1000 մ



4-րդ տեղ, 1500 մ
  Ոսկի
1995 թ․   Ոսկի

Մեդալների հայելի

խմբագրել
Մրցությունը Ոսկե



  Ոսկի
Արծաթե



  Արծաթ
Բրոնզե



  Բրոնզ
Օլիմպիական խաղեր 5 0 1
Աշխարհի առաջնություններ 3 4 2

Համաշխարհային ռեկորդներ

խմբագրել
Հ/հ Մրցատարածությունը Ժամանակը Ամսաթիվը Մրցավայրը
1 500 մետր 39.43 19 մարտի, 1987 թ Հերենվեն
2 500 մետր 39.10 22 փետրվարի, 1988 թ Կալգարի
3 Սպրինտերական բազմամարտ 159,435 26 փետրվարի 1989 թ Հերենվեն
4 Սպրինտերական բազմամարտ 159,390 19 հունվարի, 1992 թ Դավոս
5 Սպրինտերական բազմամարտ 157,405 30 հունվարի, 1994 թ Կալգարի
6 Սպրինտերական բազմամարտ 156,505 26 մարտի, 1994 թ Կալգարի
7 500 մետր 38.99 26 մարտի, 1994 թ Կալգարի
8 Սպրինտերական բազմամարտ 156,435 11 փետրվարի 1995 թ Կալգարի
9 500 մետր 38.69 12 փետրվարի, 1995 թ Կալգարի

Մեծարանք

խմբագրել

1992 թվականին Բոնի Բլերը բացի Օսկար Մատիսենի անվան մրցանակից, արժանացել է Սալիվանի անվան մրցանակի[5] և նվաճումների ամերիկյան ակադեմիայի ոսկե պարգևի[6]։ 1994 թվականին Sports Illustrated ամսագիրը և Associated Press գործակալությունը նրան հռչակել են «Տարվա մարզուհի»[5]։ Բլերի անունով փողոց է կոչվել նրա հայրենի Շամպայն քաղաքում։ Նա ներառվել է Վիսկոնսինի ու Չիկագոյի մարզական[7] և ԱՄՆ-ի օլիմպիական փառքի սրահներում[8]։ Ամերիկյան Հույսի դրոշին Բլերի պատվին ավելացվել է հերթական՝ 7-րդ աստղը[9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Olympedia — 2006.
  5. 5,0 5,1 Kiger, Fred W. (1994 թ․ փետրվարի 23). «ESPN Classic - Blair marches to record fifth gold medal». www.espn.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Golden Plate Awardees of the American Academy of Achievement». www.achievement.org. American Academy of Achievement.
  7. BadgerStateGames.org: Hall of Fame Members Արխիվացված 2008-12-19 Wayback Machine
  8. «Notable US Olympic Hall of Fame inductees». NBC Sports. 2009 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  9. «Bonnie Blair – Flag for Hope Star #7». Flag for Hope. 2016 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. «Bonnie Blair Cruikshank paints star on Flag of Hope». TMJ4 (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնի Բլեր» հոդվածին։