Բոլցանո (համակենտրոնացման ճամբար)

ճամբար
(Վերահղված է Բոլցանո (ճամբար)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլցանո (այլ կիրառումներ)

Բոլցանո կամ Բոզենե (իտալ.՝ Campo di transito di Bolzano), Երրորդ ռայխի տարանցիկ համակենտրոնացման ճամբարներից մեկը ֆաշիստական Իտալիայում։ Այն ստեղծվել է Բոլցանո քաղաքում՝ Հյուսիսային Իտալիայում՝ Իտալիայի և Գերմանիայի ֆաշիստների կողմից։ Այստեղ կտտանքների են ենթարկել ու կոտորել հրեաներին, իտալացի պարտիզաններին և գերմանաավստրիական դասալիքներին։

Բոլցանո
գերմ.՝ Durchgangslager Bozen, իտալ.՝ Campo di transito di Bolzano
Բոլցանո տարանցիկ համակենտրոնական ճամբարի տեսքը 1945 թվականին
Տեսակհամակենտրոնացման ճամբար
ԵրկիրԻտալիա
ՏեղագրությունԲոլցանո
ՎայրԲոլցանո
Կառուցման սկիզբ1944
Սկսել է աշխատել1944 ամառ
Դադարել է աշխատել1945 թվական
Կարգավիճակավերված
Քարտեզ
Քարտեզ

Ստեղծում խմբագրել

Դաշնակիցների և Իտալիայի միջև խաղաղության դաշնագրի կնքումից հետո՝ 1943 թվականի սեմպտեմբերի 8-ին Բոլցանոյի գավառն անցավ գերմանական բանակի հսկողության տակ։ Քանի որ Ֆոսսոլի տարանցիկ համակենտրոնացման ճամբարը գտնվում էր դաշնակիցների վերահսկողության գոտում, այդ իսկ պատճառով նացիստների մոտ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել նոր տարանցիկ ճամբար, որպեսզի այդտեղից Լեհաստանի և Գերմանիայի մահվան ճամբարներ ուղարկեն կալանավորներին։ Բոլցանո սկսեց աշխատել 1944 թվականի ամռանից։

Զայֆերտ խմբագրել

Բոլցանո ճամբարը վատ համբավ ձեռք բերեց 1944 թվականից 1945 թվականներին։ Այդ վատ համբավը պայմանավորված էր ճամբարի պարեկներից մեկի՝ ազգությամբ Ուկրաինայի գերմանացի՝ Միխայիլ Զայֆերտի անսովոր դաժանությամբ, որը դրսևորվում էր կալանավորների նկատմամբ։ Նա սպանել է, բռնաբարել և այնպես դաժանորեն ծաղրել կալանավորներին, որ ստացել է «Բոլցանոյի հրեշ» կամ ուղղակի «Գազան» մականունը[1]։ Պատերազմի ավարտից հետո նրան հաջողվեց թաքցնել ճամբարի տվյալներն ու փաստերը և արտագաղթեց Կանադա 1951 թվականին։ Այնուհետ Զայֆերտը մեկնեց ԱՄՆ։ 2008 թվականին նրան արտահանձնեցին Իտալիային, որտեղ դատապարտվեց։ 2010 թվականին Իտալիայի կլինիկաներից մեկում 86 տարեկան հասակում մահացավ Զայֆերտը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Осужден за убийства в концлагере — Центр и Фонд «Холокост»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. «Estradato in Italia il boia di Bolzano Nel lager era il "Micha" del terrore» (իտալերեն). repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Agosti, Giannantonio (1968). Nei lager vinse la bontà. Memorie dell'internamento nei campi di eliminazione tedeschi. Edizioni missioni estere dei padri Cappuccini.
  • Feragni, Enea (1945). Un uomo, tre numeri. Milan: Speroni.
  • Giacomozzi, Carla (1945). L'ombra del buio / Schatten, die das Dunkel wirft. Stadt Bozen / Comune di Bolzano.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Happacher, Luciano (1979). Il Lager di Bolzano, con appendice documentaria. Trento.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Wetzel, Juliane (1994). Das Polizeidurchgangslager Bozen. In: Wolfgang Benz, Barbara Distel: Die vergessenen Lager (Dachauer Hefte 5). Munich.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Mezzalira, Giorgio (1995). "Mischa". L'aguzzino del Lager di Bolzano. Bolzano.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Mezzalira, Giorgio (2002). Anche a volerlo raccontare è impossibile. Bolzano: Circolo ANPI di Bolzano.
  • Pfeifer, Barbara (2003). Im Vorhof des Todes. Das Polizeiliche Durchgangslager Bozen 1944-1945. Innsbruck: University of Innsbruck.
  • Rauch, Anita (2003). Polizeiliches Durchgangslager Bozen. Innsbruck: University of Innsbruck.
  • Venegoni, Dario (2004). Uomini, donne e bambini nel Lager di Bolzano. Una tragedia italiana in 7,982 storie individuali. Milan: Mimesis. ISBN 9788884832245.
  • Venegoni, Dario (2004). Männer, Frauen und Kinder im Durchgangslager von Bozen. Eine italienische Tragödie in 7800 persönlichen Geschichten. Bolzano.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ratschiller, Ludwig (2005). Autobiografia di un partigiano. Bolzano: Circolo ANPI di Bolzano.
  • Villani, Cinzia (2005). Va una folla di schiavi. Lager di Bolzano e lavoro coatto (1944-1945). Geschichte und Region/Storia e regione, 15, p. 113-146.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլցանո (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։