Բացել գլխավոր ցանկը

Բոինգ 737-ի ավիավթար Ջակարտայի մոտ

Բոինգ 737-ի ավիավթար Ջակարտայի մոտ, խոշոր ավիավթար Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտ, որը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին[2]։ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը կատարում էր JT-610 չվերթը՝ Ջակարտայից դեպի Պանկալպինանգ։

610 Lion Air չվերթ
Route of Lion Air Flight 610.svg
610 չվերթի երթուղին
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի խորտակում
Թվականհոկտեմբերի 29, 2018
Ժամանակ06:33 (UTC+7)[1]
Բնութագրումվթար թռիչքից հետո
ՎայրՃավայի ծով, , Flag of Indonesia.svg Ինդոնեզիա
ՉվերթJT610
Թռիչքի վայրSoekarno–Hatta International Airport և Ջակարտա
Վերջնական կետDepati Amir Airport և Pangkalpinang
Մասնակիցներ189
Զոհվածներ189
Aviation Safety Network ID20181029-0
Օդանավ
Lion Air Boeing 737-MAX8; @CGK 2018 (31333957778).jpg
Վթարված ինքնաթիռը վթարից 43 օր առաջ
ՄոդելBoeing 737 MAX 8
ԱվիաընկերությունԻնդոնեզիա Lion Air
Կողային համարPK-LQP
Արտադրման թվական2018, հուլիսի 30 (առաջին չվերթ)
Անձնակազմ8
Կենդանի մնացած0
5°46′15″ հվ. լ. 107°07′16″ ավ. ե. / 5.77083° հս․. լ. 107.12111° ավ. ե. / 5.77083; 107.12111Կոորդինատներ: 5°46′15″ հվ. լ. 107°07′16″ ավ. ե. / 5.77083° հս․. լ. 107.12111° ավ. ե. / 5.77083; 107.12111
Lion Air Flight 610 Վիքիպահեստում

Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր (178 մեծահասակ և 3 երեխա) և անձնակազմի 8 անդամ։ Ուղևորների թվում եղել է 20 ինդենեզացի պաշտոնատար անձ[3], 7 անձ Բակգկո-Բելիտունգի շրջանային ազգային ներկայացուցչությունից[4] և 3 դատավոր[5]։

Վթարված ինքնաթիռը հայտնաբերվել է Ճապոնական ծովում, Ճավա կղզուց 13 կմ արևմուտք[6]։ Մահացել են ինքնաթիռում եղած բոլոր 189 մարդիկ[7]։ Սա Բոինգ 737-ի MAX 8 դասի ինքնաթիռի առաջին վթարն է և զոհերի թվով խորոշագույնն է Բոինգ 737-ի համար (սրանից առաջ եղել է Մանգալուրի ավիավթարը, որի զոհերի թիվը 158 է)։

Բովանդակություն

ԻնքնաթիռԽմբագրել

Boeing 737 MAX 8 (կողային համարը PK-LQP, գործարանային՝ 43000, սերիական՝ 7058) ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2018 թվականի հուլիսի 30-ին։ Lion Air ավիաընկերություն է տեղափոխվել երկու շաբաթ անց՝ օգոստոսի 13-ին։ Այդ մոդելի ինքնաթիռը կարող է տեղափոխել 162-ից 210 ուղևոր։ Այն հագեցած է եղել երկու CFM International LEAP-1B տուրբոշարժիչներով։ Մինչ վթարն ունեցել է 440 «թռիչք-վայրէջք» և օդում է գտնվել 800 ժամ[8][9]։

Սա Բոինգ 737-ի չորրորդ սերնդի առաջին ինքնաթիռն է, որը վթարվել է։

Ուղևորներ և անձնակազմԽմբագրել

Ըստ ինդոնեզացի պատասխանատու պաշտոնյաների, ինքնաթիռում եղել է 189 մարդ, որոնցից 181 ուղևոր (178 մեծահասակ և 3 երեխա, որից մեկը մանկահասակ) և անձնակազմի 8 անդամ։

JT-610 չվերթի անձնակազմում եղել է 2 օդաչու և 6 բորտուղեկցորդ։

  • Ինքնաթիռի հրամանատարը եղել է հնդիկ Բհավայ Սունեյյան Նյու Դելիից, որը «Lion Air» ընկերությունում աշխատել է 7 տարի՝ օդում լինելով մոտ 6000 ժամ։
  • Երկրորդ օդաչուն եղել է ինդոնեզացի՝ 5000 թռիչքային ժամով։

Ուղևորների թվում եղել են

  • 20 աշխատակից Ինդոնեզիայի ֆինանսների նախարարությունից,
  • 10 աշխատակից Ինդոնեզիայի աուդիտորական խորհրդից,
  • 2 աշխատակից Ինդոնեզիայի Ֆինանսների և Զարգացման վերահսկղության գործակալությունից,
  • 7 աշատակից Բակա-Բելիտունգի շրջանային ազգային ներկայացուցչությունից,
  • 3 փաստաբան և 3 դատավոր։

Ինքնաթիռում է եղել է նաև մեկ արտասահմանցի՝ Իտալիայի քաղաքացի, պրոֆեսինալ հեծանվորդ Անդրեա Մանֆրեդին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել