Բոզորգ Ալավի (պարս.՝ بزرگ علوی, փետրվարի 2, 1904(1904-02-02)[1], Թեհրան, Իրան[2] - փետրվարի 18, 1997(1997-02-18)[3], Բեռլին, Գերմանիա), պարսիկ արձակագիր, թարգմանիչ։

Բոզորգ Ալավի
Ծնվել էփետրվարի 2, 1904(1904-02-02)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան[2]
Վախճանվել էփետրվարի 18, 1997(1997-02-18)[3] (93 տարեկան)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիա
Մասնագիտությունլեզվաբան, գրող, վիպասան, թարգմանիչ, քաղաքական գործիչ և բանաստեղծ
Լեզուպարսկերեն
Քաղաքացիություն Իրան[2]
Ժանրերպատմվածք
ԱշխատավայրHU Berlin
Պարգևներ
 Bozorg Alavi Վիքիպահեստում

1922-1928 թթ. սովորել է Գերմանիայում։ 1930 թվականին հաստատվել է Իրանում, ուսուցչություն արել Թեհրանի տեխնիկական դպրոցում։ 1937-41 թթ. բանտարկվել որպես քաղբանտարկյալ։ Հաջորդ տարիներին, Իրանում տեղի ունեցած բռնատիրության սաստիկ նվազումով, առաջանում է մի քիչ ազատ մթնոլորտ, որի ընթացքում էլ Ալավին ստեղծում է մի շարք գրվածքներ՝ այսպես կոչված «բանտի գրականություն». («Բանտի թղթակտորներ», 1941 թ., վեպ, «Հիսուներեք հոգի», 1942 թ., վեպ)։

1953 թվականի զինվորական հեղաշրջումից հետո անցել է Արևելյան Գերմանիա և պարսկերեն դասավանդել Հումբոլդտի անվան համալսարանում։ Հեղինակ է վեպերի և պատմվածքների մի քանի ժողովածուների։

Հայտնի ստեղծագործություններից են «Ճամպրուկը» (պատմվածքներ, 1934 թ., Թեհրան), «Նամակներ» (պատմվածքներ, 1951 թ., Թեհրան), «Նրա աչքերը» (վեպ, 1952 թ., Թեհրան), «Միրզա» (պատմվածքներ, 1988 թ., Թեհրան), ինչպես նաև «Դև... Դև...» և «Ուզբեկներ» (ուղեգրություն, 1949 թ.) գրքերը։ Ալավին իրանական վեպի հիմնադիրներից է։

Կատարել է նաև տասնյակ թարգմանություններ անգլերենից, ռուսերենից և գերմաներենից։ Արևելյան Գերմանիայի փլուզումից հետո՝ փոխադրվեց Իրան, սակայն շուտով կրկին հեռացավ հայրենիքից՝ վերահաստատվելով Բեռլինում։

Ունի ուսումնասիրություններ՝ նվիրված պարսից գրականությանը, որոնք հրատարակվել են նաև գերմաներեն[5]։

Ալավին հայերեն խմբագրել

  • Սենյակիս պատմությունը (պատմվածք)։ Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996 թ., էջ 36-44։ Պարսկերենից թարգմ.՝ Խաչիկ Խաչեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123200415 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 https://www.britannica.com/biography/Bozorg-Alavi
  4. Akadémiai Kislexikon (հունգ.) / É. LászlóBudapest: Akadémiai Kiadó, 1989. — Vol. 1. — P. 49. — 2026 p. — ISBN 963-05-5279-5
  5. Մետաքսի ճամփան (Իրանի ժամանակակից պատմվածքը), Ե., Ապոլոն, 1996, էջ 34-35։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 502