Արա Բոգդանյան
Արա Հրաչյայի Բոգդանյան (հունիսի 2, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2024[1]), հայ երաժիշտ, ջութակահար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր[2][3], Սոֆիայի միջազգային մրցույթի հաղթող (Բուլղարիա, 1968), Ռուսաստանի կատարողական արվեստի հիմնադրամի մրցանակի դափնեկիր (2003-2005)։
Արա Բոգդանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1943 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 2024[1] (80 տարեկան) |
Մասնագիտություն | ջութակահար և երաժիշտ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Հրաչյա Բոգդանյանի որդին է, Անահիտ Բոգդանյանի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԱրա Բոգդանյանը ծնվել է 1943 թվականի հունիսի 27-ին, Երևանում, երաժիշտ Հրաչյա Բոգդանյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցը, 1972 թվականին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը (Դ. Ֆ. Օյստրախի դասարան)։ 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1995 թվականից՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, Ֆրեդերիկ Շոպենի անվան երաժշտական քոլեջում։ Վարպետության դասեր է վարել Հարավային Կորեայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում։
1968 թվականից հանդես է եկել մենահամերգներով, իսկ 1975 թվականից՝ եռյակի կազմով շրջագայել է Բուլղարիայում, Իսպանիայում, Ալժիրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր։
Հեղինակ է գիտամեթոդական ձեռնարկների՝ «Երաժշտական հիշողության հարցեր» (1977) և այլն, կազմել է «Սպենդիարով՝ 5 պիես» (մշակում, 1976), «Պագանինի։ Կապրիսներ՝ դաշնամուրի նվագակցությամբ», «Հայ կոմպոզիտորների պիեսների ժողովածու» (1982) ժողովածուների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Скончался заслуженный деятель искусств РФ, профессор Скончался профессор Ара Грачикович Богданян
- ↑ «наши наставники». old.newnames.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Богданян Ара Грачикович педагоги - Центральная музыкальная школа». cmsmoscow.ru. Վերցված է 2023 թ․ հունվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- В Чебоксарском музучилище им. Ф.П. Павлова состоялся концерт студентов Московской консерватории
- Концерт класса профессора А.Г. Богданяна
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |