Անահիտ Բոգդանյան

հայ դաշնակահարուհի, մանկավարժ

Անահիտ Հրաչյայի Բոգդանյան (հոկտեմբերի 16, 1945(1945-10-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դաշնակահարուհի, մանկավարժ։ Հրաչյա Բոգդանյանի դուստրը, Արա Բոգդանյանի քույրը։

Անահիտ Բոգդանյան
Ծնվել էհոկտեմբերի 16, 1945(1945-10-16) (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդաշնակահարուհի և մանկավարժ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը (1968 թվականին, Ռոբերտ Անդրիասյանի դասարան) և Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1970, ղեկավար՝ Վերա Գոռնոստաևա

1970 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի ամբիոնում (պրոֆեսոր՝ 1996 թվականից, ամբիոնի վարիչ՝ 1995–2000 թվականներին)։

Նրա սաներից Արմեն Բաբախանյանը, Լիլիթ Արտեմյանը, Անի Առուշանյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են։ Մի շարք հանրապետական մրցույթների հանձնախմբերի անդամ է, Ռոբերտ Անդրիասյանի անվան հանրապետական մրցույթի հիմնադիրը և հանձնախմբի նախագահը (2003 թվական)։

Վարպետության դասեր է վարել ՌԴ-ում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում և Իռլանդիայում։

Հեղինակ է մեթոդական ձեռնարկների՝ «Ստեղծագործական սկզբի դաստիարակման որոշ հարցեր» (1987 թվական), «Մեթոդական ցուցումներ Լևոն Չաուշյանի և Ռուբեն Սարգսյանի դաշնամուրային սոնատների կատարման համար» (1987 թվական), «Հռչակավոր դաշնակահար և մանկավարժ, պրոֆեսոր Ռոբերտ Անդրիասյան» (1987 թվական), «Հայ դաշնամուրային սոնատ» (քրեստոմատիա, 2-րդ մաս) և հոդվածների։

ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2015 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։