Բոգատիչ (սերբ.՝ Богатић), ավան Սերբիայի Մաչվանի շրջանում, Բոգատիչ համայնքի կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ ավանի բնակչությունը կազմում է 6488 մարդ։

Քաղաք
Բոգատիչ
սերբ.՝ Богатић
Զինանշան

ԵրկիրՍերբիա Սերբիա
ԵրկրամասՍերբական Հանրապետություն
ՇրջանՄաչվանի
ՀամայնքԲոգատիչ (համայնք)
Մակերես297 կմ² կմ²
ԲԾՄ84 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն6 488 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Հեռախոսային կոդ0 15
Փոստային ինդեքս15350
Փոստային դասիչ15350
Ավտոմոբիլային կոդBC
Պաշտոնական կայքbogatic.rs
Բոգատիչ (Սերբիա)##
Բոգատիչ (Սերբիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Բոգատիչը տեղակայված է Սերբական Հանրապետության արևմտյան հատվածում՝ Դրինա և Սավա գետերի միջև բերքատու հովտում։

Պատմություն

խմբագրել
 
Հուշարձան ազգային հերոսին

Բոգատիչի տարածքը բնակեցված է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Առաջին բնակեցումները թվագրվում են մ. թ. ա. 5000 թվականով։ Հետո եղել է Վինչայի մշակույթը։

Մ. թ. 60-ական թվականներից հետո այստեղ են եկել հռոմեացիները, որոնք դաժան ճակատամարտերով այստեղ սահմանել են իրենց իշխանությունը։

Այս տարածք ավարների ներթափանցումը կապված է սլավոնների բնակեցման հետ։

9-րդ դարի վերջին այստեղ են եկել հունգարացիները։ Թուրքերը Մաչայի տարածք առաջին անգամ եկել են 1391 թվականին։

Բոգատիչն առաջին անգամ հիշատակվում է 1718-1739 թվականներին ավստրիական զորքերի կողմից Սերբիայի գրավման ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

Բոգատիչի բնակչության քանակը նվազման միտում ունի։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ այստեղ ապրում է 6488 մարդ։ Բնակչության միջին տարիքը կազմում է 40 տարեկան (38,6՝ տղամարդկանց մոտ և 41,4՝ կանանց մոտ)[1]։

  • 1991 թ. - 7346 մարդ
  • 2002 թ. - 7350 մարդ
  • 2011 թ. - 6488 մարդ

Տրանսպորտ

խմբագրել
 
Փողոց Բոգատիչում

Բոգատիչը համայնքի տարբեր բնակավայրերի և Սերբիայի տարբեր մասերի հետ կապված է տեղական նշանակության մի քանի ճանապարհներով՝ 20, 136 և 320։ Հեռավորությունը մինչև մոտակա խոշոր քաղաք՝ Շաբաց, 23 կմ է, իսկ մինչև Հանրապետության մայրաքաղաք Բելգրադ՝ մոտ 98 կմ։

Կրթություն

խմբագրել

Բժշկություն

խմբագրել
 
Հուշարձան տարրական դպրոցի դիմաց
 
Ուղղափառ եկեղեցի

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Եղբայրական քաղաքներ

խմբագրել

  Բրյանսկ, Ռուսաստան (2016)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «2011 Census of Population, Households and Dwellings in the Republic of Serbia» (PDF). stat.gov.rs. Statistical Office of the Republic of Serbia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգատիչ» հոդվածին։