Ֆարելի եղբայրներ

(Վերահղված է Բոբի Ֆարելիից)

Ֆարելի եղբայրներ (անգլ.՝ The Farrelly brothers), Փիթեր Ջոն Ֆարելի (անգլ.՝ Peter John Farrelly)՝ հայտնի որպես Փիթեր Ֆարելի և Ռոբերտ Լեո Ֆարելի-Կրտսեր (անգլ.՝ Robert Leo «Bobby» Farrelly, Jr.), հայտնի որպես Բոբբի Ֆարելի, ամերիկացի կինոռեժիսորներ և սցենարիստներ[1], 10-ից ավելի ֆիլմերի սցենարիստներ և ռեժիսորներ[2], այդ թվում՝ «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Հիմարը և ավելի հիմարը», «Ես, կրկին ես և Իրենը», «Երեք խամաճիկները»[3] և «Հիմարը և ավելի հիմարը 2»[4]։

Ֆարելի եղբայրներ

Վաղ տարիներ խմբագրել

Եղբայրները մեծացել են Կամբերլենդում (Ռոդ Այլենդ), ունեն իռլանդական ծագում։ Քոլեջն ավարտելուց հետո՝ նրանք իրենց կարիերան շարունակեցին որպես սցենարիստներ, հատկապես՝ «Սայնֆելդ» հեռուստասերիալի համար։

Թեմատիկա խմբագրել

Եղբայրների առաջին չորս ֆիլմերից յուրաքանչյուրը («Հիմարը և ավելի հիմարը», «Քինգպին», «Բոլորը խենթանում են Մերիի համար», «Ես, կրկին ես և Իրենը») այնպիսի սյուժե ունի, որ կենտրոնացած է ճանապարհորդության շուրջը։ Ֆիլմերում բոլոր ճանապարհորդություններն սկսվում են Ռոդ Այլենդից, բացի «Քինգպին» ֆիլմից, որտեղ ճանապարհորդությունն սկսվում է Փենսիլվանիայից։ Ֆիլմերում հաճախ են կիրառում բուֆոնադ և զուգարանային հումոր, իսկ դրանցում հաճախ կան հիմարի կերպար մարմնավորող փոքր դերեր։ Ֆիլմերից շատերում պարունակում են հիշողությունների տեսարաններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող է իրադարձությունը տրավմատիկ ազդեցության ունենալ մարդու վրա։ Եղբայրենրը հայտնի են նաջ իրենց ֆիլմերկ սաունդթրեքներով, որոնք իրենցից ներկայացնում են դասական, power pop և ֆոլկ ռոք երգերի միագումար։

Սպորտը նրանց ֆիլմերի ընդհանուր գիծն է, և նրանք իրենց ֆիլմերում հաճախ նկարահանել են սպորտային աստղերի (հատկապես՝ Նոր Անգլիայի հավաքականներից)։

Եղբայրներին թե՛ խրախուսում էին, թե՛ քննադատում այն պատճառով, որ իրենց ֆիլմերում օգտագործում էին հաշմանդամության թեման։ Այս առիթով Փիթեր Ֆարելին ասել է.

  Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ մենք այս մարդկանց վերևից ենք նայում և ստորադասում, այլ նրա մեջ, որ մենք ներքևից ենք նայում այս մարդկանց և զգում, որ նրանք մեզնից ավելի լավն են... մենք հարգում ենք նրանց։
- Փիթեր Ֆարելի[5]
 

Նրանք աշխատունակ մարդկանց հաճախ պատկերում են որպես հիմար («Հիմարը և ավելի հիմարը»), իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ ավելի շնորհաշատ («Ես, կրկին ես և Իրենը») և ամբիցիոզ։

Conundrum Entertainment պրոդյուսերական ընկերության հիմնադիրներն են։

Օսկար խմբագրել

2019 թվականի հունվարին Փիթեր Ֆարելին նոմինացվել է «Օսկար»-ի՝ որպես «Լավագույն օրիգինալ սցենար»՝ «Կանաչ գիրք» ֆիլմի սցենարի համար[6]։ Փետրվարի 25-ին «Կանաչ գիրք»[7] ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարեթիվ Վերնագիր Ռեժիսոր Պրոդյուսերներ Սցենարիստներ Նշումներ
1994 «Հիմարը և ավելի հիմարը» Փիթեր Ֆարելի Այո Այո
1996 «Քինգփին» Այո
1998 «Բոլորը խենթանում են Մերիի համար» Այո Այո
1999 «Outside Providence» Այո Այո
2000 «Ես, կրկին ես և Իրենը» Այո Այո Այո
2001 «Say It Isn't So» Այո
«Օսմոսիս Ջոնս» Այո Այո Կենդանի մարտական տեսարաններ
«Չարի սերը» Այո Այո Այո
2003 «Stuck on You» Այո Այո Այո
2005 «Բեյսբոլային ազարտ» Այո
«Կեղծագործողը» Այո
2007 «Իմ մղձավանջների աղջիկը» Այո Այո
2011 «Անամուսին շաբաթ» Այո Այո Այո
2012 «Երեք խամաճիկները» Այո Այո Այո
2013 «Մուվի 43» Այո Այո Այո
2014 «Հիմարը և ավելի հիմարը 2» Այո Այո Այո
2018 «Կանաչ գիրք» Փիթեր Ֆարելի Փիթեր Ֆարելի Փիթեր Ֆարելի

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Վերնագիր Նշումներ
1992 «Սայնֆելդ» 1 էպիզոդ։ "The Virgin", սցենարիստներ
2002 «Ozzy & Drix» Գործադիր պրոդյուսերներ, անիմացիոն սերիաներ
2008 «Unhitched» 1 էպիզոդ, Ռեժիսոր, պրոդյուսերներ
2016 «Տղաները՝ Թրեյլեր հանգստապուրակից» 2 էպիզոդ, ռեժիսոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tribute.ca
  2. Are The Farrelly Brothers Breaking Up?-CinemaBlend
  3. Pringle, Gill (2011) "A fresh pass from the Farrelly brothers", The Independent, March 4, 2011; retrieved May 8, 2011.
  4. 10 Farrelly Brothers Secrets You Didn't Know| Hollywood Reporter
  5. «Ability Magazine: Farrelly Brothers». Վերցված է 2012 թ․ ապրիլի 6-ին.
  6. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES».
  7. NUR.KZ (2019 թ․ փետրվարի 25). «"Оскар-2019": названы обладатели главных наград (фото)» (ռուսերեն). NUR.KZ - Свежие новости Казахстана. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են