Բոլորը խենթանում են Մերիի համար
Բոլորը խենթանում են Մերիի համար (անգլ. There's Something About Mary, այլ կերպ անվանումը` «Ինչ-որ բան Մերիի մասին»), ռոմանտիկական կատակերգություն Բոբբի և Պիտեր Ֆարելլի ռեժիսորների կողմից։
Սյուժե
խմբագրելՏեդը չէր կարողանում մոռանալ իր դեռահաս տարիքի սիրուն` Մերի անունով։ 13 տարի հետո ժամադրության խայտառակ ավարտից հետո Տեդը որոշում է գտնել Մերիին և վարձում է դետեկտիվ` Պետ Խիլիին։ Պետը գտնում է Մերիին Մայամիում, բայց սիրահարվելով նրան` ստում է իր մրցակից Տեդին։ Սակայն, միայն նրանք չէ, որ խելագարվում էին Մերիի համար։ Պիցցայի առաքիչը` Նորմանը, վաստակելով Մերիի վստահությունը, նույնպես կիրք էր զգում նրա հանդեպ։ Տեդը իմանում է ճշմարտությունը իր հին դպրոցական ընկերոջից և ուղևորվում է դեպի Մայամի և հանդիպում է Մերիի հետ։ Ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն Մերին մի անանուն նամակ է ստանում, որտեղ գրված էր, որ դետեկտիվ Պետը հետևում էր նրան Տեդի պատվերով։ Նամակը գրել էր Տեդա Դոմը, ով պարզվեց, որ ֆանատիկորեն սիրահարված էր Մերիին երիտասարդության տարիքից սկսած։ Այս ամենին ավելանում է նաև այն, որ հայտնվում է Մերիի նախկին ամուսինը` ֆուտբոլի աստղ Բրետ Ֆավրը։ Ի վերջո Տեդը որոշում է ետ կանգնել Մերիին գրավելու ծրագրերից։ Նա հրաժեշտ է տալիս Մերիին և հեռանում` արցունքն աչքերին։ Մերին հասնում է նրան և հայտնում, որ ավելի երջանիկ է հենց Տեդի հետ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Քեմերոն Դիաս | Մերի |
Բեն Ստիլլեր | Տեդ |
Մետ Դիլլոն | Պետ Խիլի |
Լի Էվանս | Տակեր Նորման Ֆիպպս |
Կրիս Էլլիոտտ | Դոմ «Վուգի» Վոգանովսկի |
Ու. Էռլ Բրաուն | Ուորրեն Մերիի մտավոր հետամնաց եղբայր |
Լին Շեյ Մագդա | Մերիի հարևանուհին |
Մարկի Պոստ | Շեյլա Մերիի մայր |
ԿԻտ Դեվիդ | Չառլի Մերիի խորթ հայր |
Ջեֆֆրի Տեմբոր | Սալլի |
Սառա Սիլվերման | Բրենդա Մերիի ընկերուհին |
Բրետտ Ֆավր | ինքն իր դերում |
Մասսայական տեսարանում մասնակցել են Ֆարրելլի եղբայրների ընկերները։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսորներ. Բոբբի Ֆարրելլի, Պիտեր Ֆարրելլի
- Սցենարներ. Ջոն Ջ. Ստրաուսս, Էդ Դեկտեր, Բոբբի Ֆարրելլի, Ջոն Ջ. Ստրաուսս (սյուժե), Էդ Դեկտեր (սյուժե)
- Պրոդյուսերներ. Ֆրենկ Բեդդոր, Չարլզ Բ. Ուեսսլեր, Բրեդլի Տոմաս, Մայկլ Ստայնբերգ
- Կատարող պրոդյուսերներ. Բոբբի Ֆարելլի, Պիտեր Ֆարրելլի
- Օպերատոր. Մարկ Իրվին
- Նկարիչ. Առլեն Ջեյ Վետտեր
- Կոմպոզիտոր. Ջոնատան Ռիչմեն
- Մոնտաժ. Կրիստոֆեռ Գրինբերի
- Կոստյումեր. Մերի Զոֆրիս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0129387/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://www.interfilmes.com/filme_14301_Quem.Vai.Ficar.Com.Mary.-(There.s.Something.About.Mary).html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=18478.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 http://www.metacritic.com/movie/theres-something-about-mary
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.bbfc.co.uk/releases/theres-something-about-mary-film
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.filmaffinity.com/es/film499860.html
- ↑ 10,0 10,1 10,2 http://television.telerama.fr/tele/films/mary-a-tout-prix,81309.php
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 http://www.imdb.com/title/tt0129387/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
Աղբյուրներ
խմբագրել- There's Something About Mary(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլորը խենթանում են Մերիի համար» հոդվածին։ |