Բոբի Ֆարել
Ռոբերտո Ալֆոնսո Ֆարել (անգլ.՝ Roberto Alfonso Farrell, հոկտեմբերի 6, 1949[1][2], San Nicolaas, Արուբա, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն - դեկտեմբերի 30, 2010[3][1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4])[5], արուբացի պարող և երգիչ, 1970-ականների Բոնի Էմ փոփ և դիսկո խմբի նախկին անդամ[6]։
Բոբի Ֆարել | |
---|---|
Բնօրինակ անուն | հոլ.՝ Bobby Farrell |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1949[1][2] San Nicolaas, Արուբա, Curaçao and Dependencies, Նիդերլանդների Թագավորություն |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 30, 2010[3][1][2] (61 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[4] |
Գերեզման | Zorgvlied |
Ժանրեր | փոփ և դիսկո |
Մասնագիտություն | երգիչ և դիջեյ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Hansa Records? |
Անդամակցություն | Բոնի Էմ |
Bobby Farrell Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ կյանք
խմբագրելԾնվել է 1946 թվականի հոկտեմբերի 6-ին Արուբայում։ 15 տարեկանում ավարտել է դպրոցը և մինչ Նորվեգիա տեղափոխվելը երկու տարի նավաստի է եղել։ Նա տեղափոխվել է Նիդեռլանդներ, որտեղ երբեմն աշխատել է որպես դիջեյ, նախքան Գերմանիայում ավելի լավ հնարավորություններ գտնելը։
Գործունեությունը Բոնի Էմում
խմբագրելԳերմանիայում նա հիմնականում դիջեյ է աշխատել, մինչ նրան նկատել է պրոդյուսեր Ֆրենկ Ֆարիանը իր նոր՝ Բոնի Էմ խմբի համար։ Նա դարձել է խմբի սոլո վոկալիստը, սակայն Ֆարիանն ավելի ուշ խոստովանել է, որ երգերի ձայնագրություններում հնչում է իր սեփական վոկալը և որ Ֆարելը չի մասնակցել ձայնագրություններին։ Լիզ Միտչելը նույնպես վկայել է, որ միայն ինքը, Մարսիյա Բարետն ու Ֆարիանն են մասնակցել խմբի հիթային երգերի ձայնագրություններին։ Այնուամենայնիվ, Ֆարելը կենդանի ելույթ է ունեցել խմբի տարբեր համերգների ժամանակ[7]։
Ֆարելը լքել է խումբը 1981 թվականին՝ Ֆարիանի հետ տարաձայնությունների պատճառով։ Նրան փոխարինել է Ռեջի Ցիբոեն։ Ժամանակի ընթացքում Ֆարելը փորձել է սոլո կարիերա սկսել։ 1984 թվականին նա կրկին միացել է Բոնի Էմ խմբին` մինչ դրա վերջնական լուծարումը 1986 թվականին։ Լուծարումը պայմանավորված էր ոչ թե ինչ-որ խնդիրներով, այլ որ Ֆարիանը խումբն ի սկզբանե ստեղծել էր որպես 10-ամյա նախագիծ։ Գերմանական «10 տարի Բոնի Էմի հետ» (10 Jahre Boney M.) հեռուստաշոուն նշել է Բոնի Էմի կարիերայի ավարտը[8]։
Ըստ Ֆարելի դուստր Զանիլյա Ֆարելի` Ֆարիանը Ֆարելին զրկել է Բոնի Էմի հիթերի իր հեղինակային իրավունքներից, ինչի արդյունքում նրա հայրը կորցրել է իր ողջ եկամուտը խմբի լուծարումից հետո․
Երբ հայրիկը Ֆարիանից 100,000 մարկ խնդրեց, նրան ասացին, որ որոշ թղթեր ստորագրի։ Նա ստորագրեց ամեն ինչ՝ իմիջի իրավունքները, հոնորարները, շատ բան։ Հայրս կորցրեց ամեն ինչ։ Մենք ստիպված էինք տատիկիս մոտ տեղափոխվել Նիդեռլանդներ և ապրել սոցիալական ապահովագրության հաշվին։ Դրանից հետո հայրիկը շատ բարկացավ։ Բայց մայրիկը շատ խելացի էր և հասկացավ, որ եթե մենք ունեք անունը, ապա կարող ենք օգտագործել այն։ Ֆարիանն ամբողջ աշխարհում չէր գրանցել Բոնի Էմի անունը։ Ահա թե ինչու հայրիկը կարող էր ելույթ ունենալ որոշ երկրներում[9]։
1998 թվականին Ֆարելը և խմբի այլ երեք կանայք վերամիավորվել են[10]։ Թողարկել են երկու ռեմիքս ալբոմներ և ելույթ են ունեցել որոշ հեռուստաշոուներում։ Ֆրանսիայում նրանց սինգլներից մեկը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այնուամենայնիվ, խմբի գործունեությունը մեկ տարի չի տևել։ Շուտով Ֆարելը սկսել է շրջագայել և ելույթ ունենալ խմբի հիթային երգերով իր սեփական՝ Բոբբի Ֆարելի Բոնի Էմը խմբով։
2005 թվականին նա նկարահանվել է Ռոբերտ Սանչեսի «Turn on the Music» երգի տեսահոլովակում։
Վերջին տարիներ և մահ
խմբագրելՖարելը երկար տարիներ ապրել է Ամստերդամում։ 1981 թվականին նա ամուսնացել է մակեդոնացի գնչու Ժասմինա Շաբանի հետ[11]։ 1983 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Զանիլյան, իսկ հետո որդին՝ Զանինը։ Զույգը բաժանվել է 1995 թվականին։
Մահացել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ի առավոտյան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող հյուրանոցի իր համարում։ Պատճառը՝ սրտի կանգ[12]։ Նրա գործակալ Ջոն Սեյնը պատմել է, որ Ֆարելը բողոքել է շնչառության հետ կապված խնդիրներից՝ նախորդ երեկոյան իր խմբի հետ ելույթ ունենալուց հետո[13][14]։ Ֆարելի մարմինը գտել են հյուրանոցի աշխատակիցները, երբ նա չի պատասխանել զանգերին[15]։ Պատահականորեն, նա մահացել է նույն օրը և նույն քաղաքում, ինչ Գրիգորի Ռասպուտինը, ում մասին է Բոնի Էմի ամենահայտնի երգերից մեկը, և ում նման Բոբին հագնվում էր որոշ համերգների ժամանակ[16][17]։ Թաղված է Ամստերդամի Զորգվիլեդի գերեզմանատանը։
Իր դուստրը՝ Զանիլյա Ֆարելը, ռեփեր է։ 2011 թվականի դեկտեմբերին նա հաղթել է Նիդեռլանդների գլխավոր երաժշտական մրցանակը հիփ հոփ անվանակարգում[18]։
Մշակույթում
խմբագրելԲրիտանական «Սև հայելի» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայում («Հրեշ 79») բրիտանացի դերասան Պաապա Էսիեդուն մարմնավորել է Ֆարելին գաապի միջոցով։ Դա մի հրեշ է, որը նմանակում է Ֆարելին՝ Բոնի Էմի հետ բեմում կատարելով «Rasputin» երգը[19]։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ
խմբագրել- 1982: «Polizei» / «A Fool in Love»
- 1985: «King of Dancing» / «I See You»
- 1987: «Hoppa Hoppa» / «Hoppa Hoppa» (ինստրումենտալ)
- 1991: «Everybody Wants to Dance Like Josephine Baker» (Ժոզեֆին Բեյքերի հիշատակին)
- 2004: «Aruban Style» (միքսեր), S-Cream-ը Բոբի Ֆարելի մասնակցությամբ
- 2006: «The Bump» մինի ալբոմ
- 2010: «Bamboo Song» (Roundhouse Records)
Տարբեր հավաքածուներ
խմբագրել- 2000: «The Best of Boney M.» (DVMore)
- 2001: «Boney M. – I Successi» (DVMore)
- 2001: «The Best of Boney M.» (II)
- 2001: «The Best of Boney M.» (III)
- 2005: «Boney M. – Remix 2005 (featuring Sandy Chambers)» (Crisler)
- 2007: «Boney M. – Disco Collection»
Նշում․ այս թողարկումները Բոնի Էմի հիթերի վերաձայնագրություններն են, այլ ոչ թե բնօրինակ տարբերակները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dutch Top 40
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-12094005
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134370678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Boney M singer Bobby Farrell dies aged 61». BBC News (բրիտանական անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Wainwright, Martin (2010 թ․ դեկտեմբերի 30). «Boney M singer Bobby Farrell dies at 61». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Whatever happened to Boney M?». BBC News. 2002 թ․ հունվարի 29. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «The Best of 10 Years – 32 Super Hits - Wikipedia».
- ↑ «Mary's Boy Child: Boney M brought my dad fame and tragedy». Mirror.co.uk. 2012 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ Բոբի Ֆարել AllMusic կայքում
- ↑ Macedonian wedding of the decade RTV Revija, August 1981, in Serbian
- ↑ «Farrell overleed door hartfalen». De Telegraaf. 2010 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Bobby Farrell (61) overleden». NU.nl. 2010 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Boney M's Bobby Farrell has died, aged 61». Raidió Teilifís Éireann. 2010 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Boney M singer Bobby Farrell dies aged 61». BBC News. 2010 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Boney M frontman Bobby Farrell died on same day as Rasputin». Telegraph.co.uk. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
- ↑ «The death of Boney M's singer Bobby Farrel has occurred on the same day and in the same city as the death of Rasputin, the "lover of the Russian queen"». 2017 թ․ փետրվարի 12.
- ↑ "Ik wil niet alleen maar rappen", Het Parool, 24 December 2011 (Dutch)
- ↑ Nast, Condé (2023 թ․ հունիսի 16). «Black Mirror's Paapa Essiedu wasn't always supposed to be a disco demon». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոբի Ֆարելի պաշտոնական կայք
- Երկրպագուների կայք
- Բոբի Ֆարելի մահը Սանկտ Պետերբուրգում (տեսանյութ)
- Բոբի Ֆարելի մահվան պատճառը (տեսանյութ) / արվեստագետի մահվան կապակցությամբ ցավակցական էլեկտրոնային գիրք
- Բոբի Ֆարելի թաղման մասին տեղեկություն (տեսանյութ)
- ERUPTION խմբի մենակատարները Բոբի Ֆարելի մասին
- Բոնի Էմ խումբը Բոբի Ֆարելի հուղարկավուրության ժամանակ (տեսանյութ)
- Բոնի Էմը Բոբի Ֆարելի մահվան մասին
- Ամստերդամում թաղման արարողրությունը (տեսանյութ)
- Բոբի Ֆարելի վերջին հարցազրույցը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբի Ֆարել» հոդվածին։ |