Բոբբի Սոլո (մարտի 18, 1945(1945-03-18)[1][2], Հռոմ, Իտալիա)՝ իսկական անունը Ռոբերտո Սոտտի, իտալացի երգիչ և դերասան։ Իտալական Սան-Ռեմո փառատոնի կրկնակի հաղթող։ 1965 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի իտալիայի ներկայացուցիչ։

Բոբբի Սոլո
Ի ծնե անունիտալ.՝ Roberto Satti
Նաև հայտնի է որպեսBobby Solo
Ծնվել էմարտի 18, 1945(1945-03-18)[1][2] (79 տարեկան)
Հռոմ, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերավանդական փոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, դերասան, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group, Dischi Ricordi?, EMI Italiana? և WEA Italiana?
Պարգևներ
Կայքbobbysolo.com
 Bobby Solo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոբբի Սոլոն ծնվել է 1945 թվականին Հռոմում։ Դեռևս դեռահաս տարիքից նա տարվել էր երաժշտությամբ։ Նրան հետաքրքրում էր ռոք-ըն-ռոլը, մասնավորապես Էլվիս Պրեսլին, ով նշակալի ազդեցություն ունեցավ Բոբբի Սոլոյի ստեղծագործությունների վրա[3]։ 1963 թվականից սկսվել է նրա երաժշտական կարիերան։ 1964 թվականին առաջին անգամ նա մասնակցեց Սան-Ռեմո երգի փառատոնին «Արցունքներ փողոցում» երգով, որի հեղինակն էր Ջուլիո Ռապետտի Մոգոլոն։ Երգը հիթ դարձավ, բայց Բոբբի Սոլոն որակազրկվեց ֆոնոգրամայի օգտագործման պատճառով[4]։

Մրցույթին մասնակցելու երկրորդ փորձը ավելի հաջողված էր․ 1965 թվականին Բոբբի Սոլոն հաղթեց Սան Ռեմոյում «Եթե դու լացում ես, եթե դու ծիծաղում ես» երգով։ Այս հաջողությունից հետո երգիչը 1965 թվականին պատիվ ուներ ներկայացնելու Իտալիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթը անց էր կացվում Նապոլիում, և Բոբբի Սոլոն հաջողությամբ հանդես գալով գրավում է 5-րդ տեղը։ 1969 թվականին նա նորից հաղթում է Սան-Ռեմոյում «Գնչուհին» երգով, որը կատարեց Իվա Ձանիկկիի հետ։ Վերջին անգամ Սան-Ռեմոյում ելույթ է ունեցել 2003 թվականին[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Բոբբի Սոլոն հայտնի է նաև որպես դերասան։ Մասնավորապես «Գնչուհին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[5]։

Անձնական կյանք խմբագրել

Բոբբի Սոլոն ամուսնացած էր Ֆրանսիացի պարուհի Սոֆիի հետ։ Նրանք երեք երեխա ունեին․ որդին Ալենը (ծնված 1968 թ․) և աղջիկները՝ Շանտալը (ծնվ․ 1971 թ․) և Մուրիելը (ծնվ․ 1975 թ․)։ Բոբբի Սոլոն ուներ նաև արտաամուսնական դուստր (ծնվ․ 1991 թ․) ՝ Վերոնիկան։ 1995 թվականին նա ամուսնացել է ամերիկացի Թրեյսիի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել