Բոբբի Բրաուն (դիմահարդար)

Բոբբի Բրաուն (անգլ.՝ Bobbi Brown, ապրիլի 14, 1957(1957-04-14), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ դիմահարդար, ձեռնարկատեր, Bobbi Brown Cosmetics-ի հիմնադիր և գործադիր տնօրեն[1][2][3][4][5][6]։ Բրաունը ստեղծել է բնական երանգի տասը շրթներկ, որոնք, ըստ Entrepreneur-ի, «հեղափոխություն են արել գեղեցկության արդյունաբերությունում»։ Գրել է ինը գիրք գեղեցկության և առողջության մասին։

Բոբբի Բրաուն
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1957(1957-04-14) (67 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԷմերսոն քոլեջ
Մասնագիտությունդիմահարդար և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbobbibrowncosmetics.com
 Bobbi Brown Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չիկագոյում, Իլինոյս նահանգում՝ հրեական ընտանիքում։ Բրաունն ավարտել է Բոստոնի Էմերսոն քոլեջը՝ թատերական դիմահարդարման և լուսանկարչության մասնագիտությամբ[2][3][7][8]։ 1980 թվականին տեղափոխվեց Նյու Յորք՝ աշխատելու որպես պրոֆեսիոնալ դիմահարդար։ Բրաունը հայտնի դարձավ դիմահարդարման ոճով, որն իր մեջ ներառում էր չափավոր և բնական երանգներ, ինչը կտրուկ հակադրվում էր այն ժամանակ օգտագործվող վառ գույներին[9][10]։

Բրաունը և դեղատան քիմիկոսը բեժ գույնի պիգմենտի վրա տասը շրթներկի շարք են ստեղծել։ 1991 թվականին Բրաունը և նրա ամուսինը համագործակցեցին մեկ այլ զույգի հետ և թողարկեցին Bobbi Brown Essentials ապրանքանիշը, որը դեբյուտ ունեցավ Նյու Յորքի Բերգդորֆ Գուդմանում։ Estée Lauder-ը գնել է ընկերությունը 1995 թվականին՝ Բրաունին պահելով որպես Bobbi Brown Cosmetics-ի աշխատակից[11]։ 2016 թվականի հոկտեմբերին Բրաունը հեռացավ ընկերությունից[12][13]։

Նրա աշխատանքները տեղ են գտել այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Elle, Vogue, Self և Town & Country[3][4][14][15]:

Բրաունը ստացել է «Գլամուր կին» մրցանակը, The Fashion Group International Night of Stars Beauty մրցանակը և Ջեքի Ռոբինսոն հիմնադրամի ROBIE մարդասիրական մրցանակը[16][17][18]։ Նախագահ Օբամայի կողմից նա նշանակվել է Առևտրային քաղաքականության և բանակցությունների խորհրդատվական կոմիտեում և ընդգրկվել Նյու Ջերսիի Փառքի սրահում[19]։ Նա պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Մոնթկլերի պետական համալսարանից, Նորաձևության տեխնոլոգիական ինստիտուտից, Մոնմութ համալսարանից և Էմերսոն քոլեջից[20][21][22][23]։

Անձնական կյանք խմբագրել

Բրաունն ամուսնացած է Սթիվեն Պլոֆքերի հետ, նրանք ունեն երեք որդի՝ Դիլան, Դյուկ և Դակոտա։ Ընտանիքն ապրում է Նյու Ջերսի նահանգի Մոնկլեր քաղաքում[24]։ Նա իր ամառներն անցկացնում է Հեմփթոնսի Սագ նավահանգստում՝ Նյու Յորք[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bobbi Brown to Step Down from Bobbi Brown Cosmetics». www.elcompanies.com. 2016 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Brown, Bobbi (2007 թ․ նոյեմբեր). «How I Did It: Bobbi Brown, Founder and CEO, Bobbi Brown Cosmetics». www.inc.com. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
  3. 3,0 3,1 3,2 Welles, Linda (1990 թ․ փետրվարի 4). «Style Makers; Bobbi Brown, Makeup Artist». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 Hindash, Saed. «New Jersey Hall of Fame inducts Grover Cleveland, Whitney Houston». NJ.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  5. Dougherty, Emily (2012 թ․ սեպտեմբերի 21). «The Pretty Powerful Bobbi Brown». Elle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Bobbi Brown Bio». www.premierespeakers.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  7. Danielle Cantor. «Bobbi Brown». Jewish Women's International, Jewish Woman Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  8. Cooke, Jayna. «From The Inside Out: Bobbi Brown On Entrepreneurship, Beauty and Health». www.forbes.com (անգլերեն).
  9. Long, April. «Beauty Insider: Bobbi Brown». Elle. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Bruce Weber Shoots Beauty Queen Bobbi Brown as Her Brand Turns 20». Barney's New York. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  11. «What beauty means to an industry icon». AM New York. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  12. Brown, Bobbi. «Bobbi Brown: I'm Ready to Start Another Revolution». Refinery29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  13. Draznin, Haley (2017 թ․ հունիսի 12). «Maekup mogul Bobbi Brown on her new venture: 'I am a start-up'». CNN. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  14. «Voguepedia: Bobbi Brown». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  15. Lawson, Carol. «Bobbi Brown Puts Best Faces Forward». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
  16. Solomon, Akiba (2010 թ․ նոյեմբերի 2). «Women of the Year Turns 20: A Look Back at the Honorees». Glamour. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  17. Staff, WWD (2008 թ․ հոկտեմբերի 24). «FGI's Night of Stars». WWD. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  18. Foundation, Jackie Robinson. «JRF to Honor Cosmetics Mogul Bobbi Brown, Pittsburgh Steelers Chairman Dan Rooney, and Vista Equity Partners Founder Robert F. Smith». Jackie Robinson Foundation. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  19. «New Jersey Hall of Fame Bobbi Brown». New Jersey Hall of Fame. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  20. «Founder and Chief Creative Officer: Bobbi Brown». Montclair State University. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  21. «SUNY Honorary Degrees Awarded Through FIT». Fashion Institute of Technology. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  22. «Cosmetics Pioneer Bobbi Brown and Energy Industry Leader Joseph Rigby to Address May 2017 Graduates». Monmouth University. 2017 թ․ ապրիլի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  23. «Emerson announce four honorary degree recipients». Emerson College. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  24. Galant, Debra. "The Makeup Maven of Montclair", The New York Times, February 16, 2003. Accessed November 28, 2007.
  25. Gould, Jennifer. "Bobbi Brown ditches Jersey Shore for Hamptons", The New York Post, June 27, 2018. Accessed August 13, 2020.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Բրաուն (դիմահարդար)» հոդվածին։