Օսե Սյուննյովե Բյու (նորվ.՝ Aase Synnøve Bye, հունիսի 4, 1904(1904-06-04)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 10, 1991(1991-07-10)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի։ Խաղացել է թատրոնում, օպերետներում և կինոյում։

Օսե Բյու
Ծնվել էհունիսի 4, 1904(1904-06-04)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էհուլիսի 10, 1991(1991-07-10)[1] (87 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ[3]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Trygve Hoff?[4]
Պարգևներ և մրցանակներ
Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Օսե Բյուն ծնվել է 1904 թվականի հունիսի 4-ին Քրիստիանիայում՝ ներկայիս Օսլո մայրաքաղաքում։ Հայրը առևտրական Անդերս Բյուն էր (1874-1918) իսկ մայրը՝ Աստրիդ Հանսենը (1879-1920): Հենց տանն էլ գտնվում էր հոր խանութը, որտեղ վաճառում էր գործվածքներ և տրիկոտաժ։

Ապագա դերասանուհին 9 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ։ Նա խաղաց «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացման մեջ որպես ամենափոքր թզուկ։ Դպրոցում նա շատ էր ծանրաբեռնված և մեծ դժվարությամբ հանձնեց քննությունները։ Երբ Օսե Բյուն 16 տարեկան էր, մահանում է մայրը և նա մնում է որբ. արդյունքում տեղափոխվում է ապրելու մորաքրոջ՝ Մարիի տանը։ Մարին չուներ երեխաներ։ Վերջինս զբաղվում էր կարով և ղեկավարում էր Ազգային թատրոնին կից կարի արհեստանոցը։ Շուտով Օսեն ընդունվում է թատրոն որպես աշակերտ և ստատիստ։ Նրա տաղանդը նկատեց թատրոնի տնօրեն Բյորն Բյորնսոնքի կողմից և շուտով Օսե Բյուն դարձավ դերասան։

Թատրոնում նրա դեբյուտը տեղի ունեավ 1923 թվականի նոյեմբերի 2-ին։ Դրանից հետո նա 50 տարի համագործակցեց թատրոնի հետ։ Առաջին դերը Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» պիեսի Սոլվեյգի դերն էր։ Այստեղ նա ոչ միայն գլխավոր դերը խաղաց, այլ նաև կատարեց էներգիայով լեցուն գլխավոր հերոսուհու երգը, որը նախկինում երգվում էր օպերային կատարողների կողմից թատրոնի կուլիսներից։ Ե՛վ հանդիսատեսը, և՛ կապելմեյստեր Յուհան Հալվորսենը հիացած էին։ Օսե Բյուի դեբյուտն այնքան հաջող էր, որ նա սատացած 200 կրոն խրախուսական մրցանակ։

Դրան հաջորդեցին Հենրիկ Իբսենի գրվածքներով ևս երկու ներկայացումները՝ «Յուն Գաբրիել Բորոքմանը» և «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» և մի հատ էլ հեռուստաբեմադրություն՝ «Գրու Ինգերրը Էսթրոթից»։ Այս դերը տարիներ անցավ նաև նրա համար դարձավ վերջինը. 1974 թվականին նա ավարտեց իր դերասանական կարիերան։

Օսե Բյուն իր դերասանական կարիերայի ընթացքում խաղաց ավելի քան հարյուր ներկայացումներում՝ ինչպես նորվեգացի հեղինակների, այնպես էլ արտասահմանյան դրամատուրգների։ Թատրոնում խաղացած ներկայացոմներից են.

1920-ից 1930-ականների սկզբներին Օսե Բյուն նաև ֆիլմերում սկսեց հանդես գալ։

Դերասանուհին երեք անգամ ամուսնացել է։ Առաջին ամուսինը բժիշկ Քրիստիան Քրիսթենսենն էր, որի հետ ապրեց երկու տարի (1927-1929)։ Երկրորդ անգամ Բյուն ամուսնացավ դատական միջնորդ Յան Քուրտ Դեդիքսենի հետ, ով հայտնի գրաքննադատ Էդվարդ Բրանդեսի թոռն էր։ Յան դեդիքսենը մահացավ 1935 թվականին։ Երրորդ ամուսինը հրատարակիչ Թրյուգվե Յակոբ Բրոք Հոֆն էր։

Օսե Բյուն իր մահկանացուն կնքեց 1991 թվականի հուլիսի 10-ին ութսունյոթ տարեկան հասակում՝ Օսլոյում։ Իր ողջ ունեցվածքը կտակեց «Օսե Բյուի ֆոնդ»ին (Aase Byes legat til støtte for fortjente kunstnere), որը արվեստի վաստակավոր գործիչներին օգնելու համար էր ձևավորվել։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Օսե Բյուն և Ջյորն Օրդինգը «Balansegang» ներկայացման մեջ, որը տեղի է ունեցել Նորվեգիայի ազգային թատրոնում (1967 թվական)
Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1925 Ֆագերը Fager Aase Nordhaug
1926 Հարսանեկան երթ Հարդանգերում Brudeferden i Hardanger Marit Skjølte (young)
1930 Քրիստինե Վալդրեսդատտեր Kristine Valdresdatter Kristine
1931 Մեծ մկրտություններ Den store barnedåpen Alvilde
1934 Լռակյաց կոկետուհին En stille flirt Diddi Garbel - revyprimadonna
1944 Դուք էլ կուզե՞ք, Է՛լզա Kommer du, Elsa? Elsa Rieber
1961 Ֆրու Ինգերը Էստրոգից Inger Gyldenløve
1972 Տուն Home Kathleen

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Begravde i OsloGravferdsetaten i Oslo kommune.
  4. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսե Բյու» հոդվածին։