Էլմար Բյառնասոն (իսլ․՝ Theódór Elmar "Teddy" Bjarnason, մարտի 4, 1987(1987-03-04)[1][2], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Օրխուս»-ի և Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Էլմար Բյառնասոն
(Theódór Elmar "Teddy" Bjarnason)
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տեոդոր Էլմար Բյառնսոն
Ազգությունը իսլանդացի
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1987
Ծննդավայր Իսլանդիա Ռեյկյավիկ
Հասակ 182
Քաշ 78
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Օրխուս
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Շվեդիա Գյոտեբերգ 60 (4)
2012-2015 Դանիա Ռաներս 65 (3)
2015-ներկա Դանիա Օրխուս 24 (1)
Ազգային հավաքական
2007-ներկա Իսլանդիա Իսլանդիա 22 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 29, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 23, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Բյառնասոնը «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբի սան է։

Նա 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել շոտլանդական «Սելթիկի» հետ։ Իր դեբյուտը շոտլանդական ակումբի կազմում Էլմարը նշել է 2006/07 մրցաշրջանի վերջում կայացած «Հիբերնիանի» դեմ խաղում։ Հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում նա նվաճել է Շոտլանդիայի գավաթը։

2008 թվականի հունվարի 15-ին Էլմարը տեղափոխվել է նորվեգական «Լյուն»[3]։ Նոր ակումբում նա դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, և մասնակցեց թիմի բոլոր խաղերին։

2009 թվականին նա պայմանագիր է կքնել շվեդական «Գյոտեբորգի» հետ[4]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 2-ին կայացած «Հեկենի» դեմ խաղում[5]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2010 թվականի մայիսի 6-ին՝ «ԱԻԿ»-ի դեմ խաղում[6]։

2012 թվականին Բյառնասոնը տեղափովել դանիական «Ռաներսի» հետ։ Դանիայի առաջնությունում նա իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 7-ին՝ «Միդյուլանի» դեմ խաղում[7]։ Թիմի կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում Էլմարը դարձել է Դանիայի փոխչեմպիոն։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[8]։

2015 թվականի ամռանը Էլմարը տեղափոխվել է «Օրխուս», և թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։ Նոր ակումբում իր դեբյուտը Բյառնասոնը նշել է հուլիսի 1-ին կայացած «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[9]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ «Օդենսե»-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականի հունիսին Լեհաստանի դեմ ընկերական խաղում Էլմարը իր դեբյուտն է նշել Իսլանդիայի հավաքականի կազմում[10]։

Նա մասնակցել է նաև Եվրո 2016-ին։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Շոտլանդիայի գավաթակիր - 2006/07

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FBref.com(բազմ․)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Teddy Bjarnason moves to Norway, Celtic FC, 15 January 2008
  4. «Theodór Elmar til Gautaborgar». RÚV. 2009 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Гётеборг VS. Хеккен 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Гётеборг VS. АИК 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Раннерс VS. Мидтъюлланн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Брондбю VS. Раннерс 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
  9. «Орхус VS. Брондбю 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
  10. «Исландия VS. Лихтенштейн 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմար Բյառնասոն» հոդվածին։