Բլուրների բնակիչները (մինի սերիալ)

«Բլուրների բնակիչները» (անգլ.՝ Watership Down), բրիտանական, իռլանդական և ամերիկյան անիմացիոն մինի սերիալ՝ հիմնված Ռիչարդ Ադամսի՝ 1972 թվականին հրատարակված համանուն վեպի վրա։ Մինի սերիալի ռեժիսորն է Նոամ Մուրոն, իսկ սցենարիստը՝ Թոմ Բայդվելը[2]։ 4 սերիայից բաղկացած սերիալը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ին «BBC One» հեռուստաալիքով, իսկ միջազգային լսարանի համար այն հասանելի է դարձել Նեթֆլիքս ընկերությունում հաջորդ օրը[3]։

Բլուրների բնակիչները
Տեսակմինիսերիալ և անիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրֆենթզի հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքԲլուրների բնակիչները
ՁայնագրումՋեյմս Մաքէվոյ, Նիկոլաս Հոլթ, Ջոն Բոյեգա, Բեն Քինգսլի, Թոմ Ուիլկինսոն, Ջեմմա Արտերտոն, Փիթեր Քափալդի, Օլիվիա Քոլման, Մաքքենզի Քրուք, Էն-Մարթի Դաֆ և Ռորի Քիններ
Պատմվածքի վայրՄիացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն,  Իռլանդիա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքBBC One և Նեթֆլիքս
Եթերաշրջաններ1
Սերիաների քանակ4
ՌեժիսորՆոամ Մուրրո
ԸնկերությունBrown Bag Films?, BBC և Նեթֆլիքս
Էկրաններին է
դեկտեմբերի 23, 2018
netflix.com/title/80107989(անգլ.)

Սյուժե խմբագրել

Սյուժեն, որը ծավալվում է Հարավային Անգլիայի խաղաղ, գյուղական բնապատկերների ֆոնի վրա, պատմում է արկածների, քաջության և ճագարների խմբի գոյատևման մասին, քանի որ նրանց տունը քանդվել է։ Երկու խիզախ եղբայրների առաջնորդությամբ՝ նրանց ուղին անցնում է Սենդլֆորդի հայրենի հողամասից՝ գիշատիչների և հակառակորդների կողմից կազմակերպված աղեկտուր փորձությունների միջով, որոնք ուղղված էին դեպի ավետյաց և ավելի կատարյալ հասարակություն[4]։

Դերերում խմբագրել

Հիմնական կազմ խմբագրել

Երկրորդական կազմ խմբագրել

Արտադրություն խմբագրել

2014 թվականի հուլիսին հայտարարվել է, որ BBC-ում նախատեսված է գրքի վրա հիմնված անիմացիոն մինի սերիալ ցուցադրել[5]։ 2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 4 սերիայից բաղկացած սերիալը պրոդյուսիրացնելու են BBC-ն և Նեթֆլիքս ընկերությունները[6]։ Սերիալի եկամուտը կազմել է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ[7]։ Սեմ Սմիթի` հատուկ մինի սերիալի համար գրված «Fire on Fire» երգը դարձել է սերիալի գլխավոր սաունդթրեքը[8]։

Ցուցադրում խմբագրել

Ի սկզբանե պրեմիերան նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին[8], սակայն այն տեղափոխվել է 2018 թվականի դեկտեմբերի 22 և ցուցադրվելու էր Մեծ Բրիտանիայի «BBC One» հեռուստաալիքով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 23-ին` Նեթֆլիքս հեռուստաընկերությամբ` միջազգային լսարանի համար[9]։

Գովազդային ընկերություն խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակվել են մինի սերիալի առաջին կադրերը[10]։ Պաշտոնական թրեյլերը ցուցադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 4-ին[11]։ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին թողարկվել է Սեմ Սմիթի «Fire on Fire» երգի տեսահոլովակը[12]։

Քննադատություն խմբագրել

Քննադատների ռեակցիան «Բլուրների բնակիչները» մինի սերիալի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, եղել է խրախուսական։ Ըստ 21 կարծիքների` «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 81% է[13]։ Ըստ 5 կարծիքների` «Metacritic» կայքում մինի սերիալը 100 միավորից ունի 76 միավոր[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. Jafaar, Ali (27 апреля 2016). «'Watership Down': BBC & Netflix Team On Miniseries With James McAvoy, Nic Hoult And John Boyega». Deadline.com. Վերցված է 28-04-2016-ին.
  3. Loughrey, Clarisse (27 апреля 2016). «Watership Down: BBC and Netflix to partner on new version of children's classic». The Independent. Վերցված է 28-04-2016-ին.
  4. «Watership Down». Медиацентр Netflix. Վերցված է 04-12-2018-ին.
  5. Eames, Tom (10 июля 2014). «Watership Down to return as new BBC animated series». Digital Spy. Վերցված է 28-04-2016-ին.
  6. Ritman, Alex (27 апреля 2016). «Netflix Bags Global Rights for 'Watership Down' Adaptation With John Boyega, James McAvoy, Nicholas Hoult». The Hollywood Reporter. Վերցված է 28-04-2016-ին.
  7. Plunkett, John (27 апреля 2016). «BBC and Netflix team up for new Watership Down production». The Guardian. Վերցված է 28-04-2016-ին.
  8. 8,0 8,1 Clarke, Stewert (1 ноября 2018). «Sam Smith Records Theme Song for BBC and Netflix's 'Watership Down'; Peter Capaldi Joins All-Star Cast». Variety. Վերցված է 02-11-2018-ին.
  9. «When is Watership Down on BBC and Netflix?». Radio Times. 4 декабря 2018. Վերցված է 04-12-2018-ին.
  10. Nordine, Michael (1 ноября 2018). «'Watership Down' First Photos Unveiled as Rosamund Pike and More Join Voice Cast». IndieWire. Վերցված է 04-12-2018-ին.
  11. White, Peter (4 декабря 2018). «'Watership Down': First Trailer For Netflix & BBC One Animated Rabbit Drama». Deadline.com. Վերցված է 04-12-2018-ին.
  12. Kreps, Daniel (21 декабря 2018). «Hear Sam Smith's Stirring 'Watership Down' Ballad 'Fire on Fire'». Rolling Stone. Վերցված է 22-12-2018-ին.
  13. «Watership Down: Minseries». Rotten Tomatoes. Վերցված է 25-12-2018-ին.
  14. «Watership Down (2018)». Metacritic. Վերցված է 25-12-2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել