Բացել գլխավոր ցանկը

Ռիչարդ Ադամս (անգլ.՝ Richard George Adams, մայիսի 9, 1920(1920-05-09)[1][2][3][4][5][6][7][6][8], Նյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9][10][11][12] - դեկտեմբերի 24, 2016(2016-12-24)[13][14][1][3][5][6][7][6], Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» ֆենտեզիի ժանրին պատկանող վեպերով։

Ռիչարդ Ադամս
Richard Adams 20081116.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Richard George Adams
Ծնվել էմայիսի 9, 1920(1920-05-09)[1][2][3][4][5][6][7][6][8]
ԾննդավայրՆյուբերի, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9][10][11][12]
Վախճանվել էդեկտեմբերի 24, 2016(2016-12-24)[13][14][1][3][5][6][7][6] (96 տարեկանում)
Վախճանի վայրՕքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, հեղինակ, գիտաֆանստաստիկ գրող և մանկագիր
Լեզուանգլերեն[15]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՎուստեր քոլեջ, Բրեդֆիլդ Քոլիջ և Հորիս Հիլ դպրոց
Ժանրերֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներԲլուրների բնակիչները
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ԱշխատավայրՖլորիդայի համալսարան
ՊարգևներՔարնեգիի մեդալ Guardian Children's Fiction Prize Daytime Emmy Award for Outstanding Morning Program? և Թագավորական գրական միության անդամ
Richard Adams Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1940-1946 թվականներին ծառայել է բրիտանական բանակում, որի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1948 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ ուսումնասիրել է նորագույն պատմություն և գրականություն։ 1948-1974 թվականներին աշխատել է Մեծ Բրիտանիայի Բնապահպանության նախարարությունում։ Իր «Բլուրների բնակիչները» և «Շարդիկ» վեպերի հրատարակությունից հետո Ադամսը թողնում է աշխատանքը նախարարությունում և իրեն ամբողջապես նվիրում գրականությանը և տեղափոխվում Մեն կղզի։

Ռ. Ադամսը հանդիսանում է Կենդանիների պաշտպանության թագավորական ընկերության նախագահ։ Իր թեկնածությունն է առաջադրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում՝ որպես անկախ-պահպանողական պատգամավոր։ Նա հանդես է եկել Անգլիայում աղվեսի որսի արգելման և կենդանիների իրավունքների պաշտպանության օգտին։

1972 թվականին «Բլուրների բնակիչները» վեպի համար, Ադամսը ստացել է «Կարնեգի» շքանշան։ Այժմ իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ, բնակվում է Իռլանդիայի Ուայտչյորչ գյուղում։

ՍտեղծագործությունԽմբագրել

  • 1972 Բլուրների բնակիչները (Watership Down)
  • 1974 Շարդիկ (Shardik)
  • 1976 Երկու վագրերի ճանապարհորդությունը (The Tiger Woyager)
  • 1980 Աղջիկը ճոճանակի վրա (The Girl in a Swing)
  • 1980 Երկաթե գայլը և ուրիշ պատմություններ (պատմվածքների ժողովածու) (The Iron Wolf and others Stories)
  • 1982 Տե Տունայի առասպելը (The Legend of Te Tuna)
  • 1984 Մայա (Maia)
  • 1988 Ճանապարհորդը (Traveller)
  • 1999 Տարօրինակ ասպետը (The Outlandish Knight)
  • 2006 Դենիել (Daniel)

ՖիլմագրությունԽմբագրել

1978 թվականին, Բլուրների բնակիչները վեպի հիման վրա, ռեժիսոր Մարտին Ռոզենը նկարահանեց անիմացիոն ֆիլմ «Վտանգավոր ճանապարհորդություն» վերնագրով [1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://web.archive.org/web/20160401151603/http://jeugdliteratuur.org/auteurs/richard-adams
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Babelio
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 NooSFere — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 Discogs — 2000.
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120675285 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. 10,0 10,1 10,2 http://www.flutteringbutterflies.com/2009_05_01_archive.html
  11. 11,0 11,1 11,2 http://www.newburytoday.co.uk/2012/first-edition-of-watership-down-fetches-1500
  12. 12,0 12,1 12,2 http://www.sfsite.com/columns/over252.htm
  13. 13,0 13,1 13,2 BBC News: Watership Down author Richard Adams dies aged 96
  14. 14,0 14,1 14,2 https://www.watership-down.com/2016/12/27/requiescat-in-pace/
  15. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներԽմբագրել