Կոծուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Կոծուկ (Heracleum)
L., 1753

Կոծուկ (լատին․՝ Heracleum), նեխուրազգիներ (հովանոցավորների) ընտանիքի երկամյա կամ միամյա բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 
Կոծուկ սովորական (Heracleum sphondylium) Բուսաբանական նկարազարդումը «Deutschlands Flora in Abbildungen» գրքից, 1796

Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Տերևները խոշոր են, փետրավոր, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլոր։

Տարածում խմբագրել

Հայտնի է մոտ 70 տեսակ։ Տարածված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում կա 7 տեսակ։ Տարածված է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ալպյան մարգագետիններում, անտառի բացատներում, գետափերին, ժայռաճեղքերում և այլուր։

Հայաստանում տարածված է 7 տեսակ․

  • Կոծուկ թավոտ (H. trachyloma),
  • Կոծուկ առաջնասիական (H. antasiaticum),
  • Կոծուկ ստեպղինատերև (H. pastinaciifolium),
  • Կոծուկ խնկեղեգային (H. chorodanum) և այլն։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ֆուրոկումարինային և կումարինային միացություններ, C վիտամին, ֆիտոնցիդներ։ Շատ տեսակների տերևները, ցողունները և մատղաշ ընձյուղները ուտում են։ Օգտագործվում է հում և թթու դրած։ Հարուստ է եթերայուղերով։ Կան նաև դեկորատիվ տեսակներ։ Կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Մատղաշ ցողուններն ու տերևակոթուններն ուտելի են։ Սերմերից ստացված սպիրտը բժշկության մեջ օգտագործում են որպես հակատրիխոմոնադային միջոց։

Վտանգներ խմբագրել

 
Սոսնովսկու կոծուկի (Heracléum sosnówskyi) հյութի ազդեցության տակ առաջացած արևային այրվածք

Սոսնովսկու կոծուկի (ru) (Heracléum sosnówskyi) հյութը պարունակում է ֆուրանոկումարինների խմբի լուսազգայուն միացություններ, որոնք ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության ներքո ընդունակ են խիստ վնասել մաշկի հյուսվածքները։ Վնասվածքը տեղի է ունենում բջջիջների ԴՆԹ մակարդակի վրա, պահանջում է երկարատև բուժում և միշտ չէ, որ անհետ վերանում է։ Բույսի տերևների հետ շփումից հետո, հատկապես արևոտ օրերին, մաշկի վրա կարող է առաջանալ ուժեղ այրվածք։ Առանձնահատուկ վտանգն այն է, որ բույսի շփումը մաշկի հետ ոչ մի տհաճ զգացողություն անմիջապես չի առաջացնում։ Այրվածքը կարող է հայտնվել ընդհուպ մի քանի օր հետո (եթե կոծուկի խայթոցների պահին եղանակը եղել է ամպամած)։

Հայտնի են դեպքեր, երբ կոծուկի ցողունները որպես խաղալիք հեռադիտակ օգտագործած երեխաները զրկվել են տեսողությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 525  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոծուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոծուկ» հոդվածին։