Բլաս դե Օթերո
Բլաս դե Օթերո (իսպ.՝ Blas de Otero, մարտի 15, 1916[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա - հունիսի 29, 1979[2][1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ։
Բլաս դե Օթերո | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1916[1] |
Ծննդավայր | Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա |
Վախճանվել է | հունիսի 29, 1979[2][1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Civil Cemetery, Madrid |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | իսպաներեն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | պոեզիա |
Պարգևներ | Ֆաստենրատի մրցանակ և Premio Boscán? |
Ամուսին | Տաչիա Կիտանար և Sabina de la Cruz? |
Blas de Otero Վիքիպահեստում |
Ծնվել է Իսպանիայի հյուսիսում, Բիլբաոյում։ Նախնական ուսումը ստացել է ճիզվիտների մոտ։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրիդում։ Հրապուրվել է ցլամարտով, նույնիսկ ելույթ է ունեցել որպես սիրող-ցլամարտիկ։
Համալսարանն ավարտելուց հետո դառնում է փաստաբան՝ նախ Վալյադոյլիդում, ապա՝ Սարգոնում, ավելի ուշ՝ Բիլբաոյի գործարաններից մեկում դառնում է իրավախորհրդատու։ Զբաղվում է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Բայց այս բոլոր զբաղմունքները չեն բավարարում նրան, անընդհատ փոխում է մասնագիտությունը։
Որոշ ժամանակ երկրի հյուսիսում աշխատում է որպես հանքագործ ու բանվոր, ելույթներով և դասախոսություններով շրջագայում ամբողջ Իսպանիան։
Բլաս դե Օթերոյի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1942 թվականին[4]։
Հայերեն թարգմանվել և առանձին գրքով տպագրվել է դեռ կենդանության օրոք։ 1965 թվականին Ռազմիկ Դավոյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Քեզ համար, թախծելիս» ժողովածուն։
Մահացել է Մադրիդում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բլաս դե Օթերո (1965)։ Քեզ համար, թախծելիս։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 49