Բլանկա Նամյուրացի (ֆր.՝ Blanche de Namur, նորվ.՝ Blanka av Namur, շվեդ.՝ Blanka av Namur, լատին․՝ Blanca Namurcensis‎, 1320թ., Նամյուր, Նամյուր կոմսություն - 1363թ., Թյոնսբերգ ամրոց, Նորվեգիայի թագավորություն), Դամպերիեի դինաստիայի Նամյուրի մարկիզ Ջոն I-ի ավագ դուստր, Շվեդիայի և Նորվեգիայի թագուհի։ Հանդիսանում է միջնադարյան Շվեդիայի և Նորվեգիայի ամենահայտնի թագուհիներից մեկը։ Վարել է բավականին ակտիվ քաղաքական-հասարակական գործունեություն։ Բլանկայի մասին ժողովրդական բանահյուսության մեջ առկա են բազմաթիվ պատմվածքներ ու երգեր։

Բլանկա Նամյուրացի
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1320
Ծննդավայր Նամյուր, Բելգիա
Վախճանի օր 1363[1]
Վախճանի վայր Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա
Դինաստիա House of Dampierre?
Քաղաքացիություն Նորվեգիա և  Շվեդիա
Հայր John I, Marquis of Namur?
Մայր Marie of Artois?
Ամուսին Magnus IV of Sweden?
Զավակներ Eric XII of Sweden? և Հոկոն ՎԻ Նորվեգերեն

Կենսագրություն խմբագրել

Կյանքի սկզբնական շրջան խմբագրել

Բլանկան ծնվել է Նամուրյան ամրոցում մոտավորապես 1320 թվականին Նամյուրի մարկիզ Ջոն I-ինի և Մարի դը Արտոիսի ընտանիքում։ Հայրը հանդիսացել է Դամպերիեի դինաստիայի, իսկ մայրը՝ Կապետինգների ենթաճյուղ հանդիսացող դը Արտոիսների դինաստիայի ներկայացուցիչ։ Բլանկա Նամյուրացին հայրական կողմից սերում է Ֆլանդրիայի կոմսերից, իսկ մայրական կողմից՝ Ֆրանսիայի թագավորներից։

Իր մանկությունը Բլանկան անցկացրել է Վիջնենդալ ամրոցում, որը եղել է Ֆլանդրիայի կոմսերի նստավայրը։ Այստեղ նա ստացել է թագուհուն վայել կրթություն։

Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Մագնուս Էրիկսոնը, լսելով Նամյուրի մարկիզի դստեր գեղեցկության մասին, 1334 թվականի հունիսին անձամբ խնդրել է նրա ձեռքը՝ ստանալով մարկիզի համաձայնությունը։ Արդեն 1335 թվականին նշանադրված իշխանադուստրը ուղևորվում է Շվեդիա։

Շվեդիայի և Նորվեգիայի թագուհի խմբագրել

Մագնուս Էրիկոսնի և Բլանկա Նամյուրացու ամուսնական արարողությունը տեղի ունեցավ 1335 թվականին Բոհուս ամրոցում։ Որպես ամուսնական նվեր ամուսնուց Բլանկան ստացել է նորվեգական Տյոնսբերգ և շվեդական Լյոդյոսե մարզերն ու Հիզինգեն կզում գտնվող Լինդհոլմեն ամրոցը։ 1353 թվականին Տյոնսբերգը փոխանակել է Բոհուսի, Մարստրանդի, Էլֆիսելի, Ռանրիկեյի և Բորգարսիսելի հետ։

1336 թվականի հունիսի 24-ին (այլ տվյալներով հուլիսի 21-ին) Ստոկոհոլմի Մեծ եկեղեցում Բլանկան թագադրվեց որպես Նորվեգիայի, Շվեդիայի և Սկոնեյի թագուհի։ Հաջորդ տարի նա լույս աշխարհ է բերում իր առաջնեկին։

Բլանկա Նամյուրացու ամուսնու գահակալությունը համընկել է երկու թագավորությունների տնտեսական և քաղաքական ճգնաժամի հետ։ 1355 թվականին Բլանկայի և Էրիկսոնի ավագ որդին՝ Էրիկը, ով պետք է ժառանգեր Շվեդիայի գահը, իմանալով, որ իր փոքր եղբայրն արդեն դարձել է Նորվեգիայի թագավոր, հեղաշրջում կատարեց։ Նա հափշտակել էր իշխանությունը Շվեդիայում և սկսել էր պատրաստվել Դանիայի հետ պատերազմին, սակայն առեղծվածային հանգամանքներում հանկարծակի մահացավ։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Էրիկին և նրա կնոջը թունավորել էր Բլանկան։

Ժամանակակից աղբյուրները նշում են, որ թագուհի Բլանկա Նամյուրացին ոչ միայն խելացի, այլև գեղեցիկ կին էր, սակայն նրա կենդանության ժամանակ արված ոչ մի նկար չի պահպանվել։ 1946 թվականի փաստաթղթում պահպանված թագուհու կնիքի վրա պատկերված է առանց գոտու երկար զգեստ հագած կին, ում ձեռքին առկա է թագ։ Բլանկա Նամյուրացին շվեդական թագավորական տունը դարձրեց մշակույթին առավել մոտ՝ հրավիրելով պալատական նկարիչների և գրողների։ Որոշ ժամանակ թագուհու պատվավոր սպասուհին է եղել հայտնի Բրիդջեթ Շվեդացին։

Մահ խմբագրել

1936 թվականի ապրիլին՝ փոքր որդու ամուսնությունից կարճ ժամանակ անց, Բլանկա թագուհին մահանում է (ամենայն հավանականության Տյոնսբերգում)։ Նրա մահվան հստակ ժամանակը հայտնի չէ։ Համաձայն կտակի՝ թագուհուն պետք է թաղեին Վադստենի աբբայությունում։

Ընտանիք խմբագրել

 
Ա.Էդելֆերտ «Բլանկա թագուհի» (1877թ.)

1335 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի սկզբին Բլանկա Նամյուրացին ամուսնացել է Ֆոլկունգների տան ներկայացուցիչ Մագնուս Էրիկսոնի հետ (1316 - 1.12.1374), ով առավել հայտնի է որպես Շվեդիայի Մագնուս II և Նորվեգիայի Մագնուս VII թագավոր։

Բլանկայի և Էրիկսոնի ամուսնությունից ծնվել են հինգ երեխաներ՝ երեք դուստր և երկու որդի։ Դստրերը, որոնց անուններն անհայտ են, մահացել են մանուկ հասակում և թաղվել Աս աբբայությունում։ Կենդանի են մնացել միայն որդիները՝

  • արքայորդի Էրիկ XII (1339 - 21.06.1359)՝ Շվեդիայի ապագա թագավոր,
  • արքայորդի Հակոն Մագնուսոն (1340 - 11.09.1380)՝ Շվեդիայի ապագա թագավոր Հակոն II և Նորվեգիայի թագավոր Հակոն VI անուններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Blanka (շվեդերեն) — 1917.

Արտաքին հղումներ խմբագրել