Բինյավանգա Վայնայնա (հունվարի 18, 1971(1971-01-18)[1][2], Նակուրու, Քենիա - մայիսի 21, 2019(2019-05-21)[3][2], Նայրոբի, Քենիա), քենիացի գրող, ուսուցիչ և լրագրող, ճանապարհորդ, Caine Prize for African Writing մրցանակի դափնեկիր։

Բինյավանգա Վայնայնա
Ծնվել էհունվարի 18, 1971(1971-01-18)[1][2]
ԾննդավայրՆակուրու, Քենիա
Վախճանվել էմայիսի 21, 2019(2019-05-21)[3][2] (48 տարեկան)
Վախճանի վայրՆայրոբի, Քենիա
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Քենիա
ԿրթությունԱրևելյան Անգլիայի համալսարան[4], University of Transkei?[5][6], Mang'u High School? և Lenana School?
Պարգևներ
 Binyavanga Wainaina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բինյավանգա Վայնայնան ծնվել է 1971 թվականի հունվարի 18-ին Ռիֆթ Վալի նահանգի Նակուրու քաղաքում։ Սովորել է Հարավային Աֆրիկայի Թրանսքեյ համալսարանի տնտեսական ֆակուլտետում։ 2011 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «One Day I Will Write About This Place» վերնագրով։

Ստեղծագործություն խմբագրել

Վայնայնան, ստանալով դիպլոմ, մի քանի տարի աշխատել է Քեյփթաունում՝ որպես արտահաստիքային աշխատակից և ճանապարհորդ գրող։ 2002 թվականի հուլիսին «Discovering Home» պատմվածքի համար արժանացել է մրցանակի, հանդիսանում է Kwani? ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, որը Արևելյան Աֆրիկայի ամենահաջողակ և հայտնի գրական ամսագրերից է։

Վայնայնայի «Ինչպե՞ս գրել Աֆրիկայի մասին»[8] երգիծական ակնարկը շատերի ուշադրությանն է արժանացել։ 2003 թվականին նրան շնորհվել է the Kenya Publisher’s Association մրցանակ՝ ի պատասխան քենյական գրականության դիմաց նրա արժանիքների։ Նա գրել է մի շարք ամսագրերի համար, այդ թվում՝ «The EastAfrican», «National Geographic Traveler», «The Sunday Times» (Հարավային Աֆրիկա), «Granta», «New York Times և «The Guardian» (Մեծ Բրիտանիա)։

2007 թվականին աշխատել է Յունիոն քոլեջում (ԱՄՆ)։ 2008 թվականից աշխատել է Ուիլյամս քոլեջում, որտեղ նա ուսուցանել, դասախոսել և գրել է վեպ։

Նա գիտեր աֆրիկյան ուտեստների ավելի քան 13000 բաղադրատոմս։ Եղել է փորձագետ ավանդական և ժամանակակից աֆրիկյան խոհանոցում[9]։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Վայնայնան Թվիթթերյան իր էջում հայտարարել է, որ իր ՄԻԱՎ-ը դրական է, «և երջանիկ է»[10][11]։ 2018 թվականին նա հայտարարել է, որ հաջորդ տարի ամուսնանալու է իր վաղեմի զուգընկերուհու հետ։

Մահ խմբագրել

Վայնայնան մահացել է 2019 թվականի մայիսի 21-ի երեկոյան Նայրոբիի Աղա Խանի հիվանդանոցում կաթվածից՝ ըստ նորությունների և ընտանեկան աղբյուրների[12][13]։ 2016 թվականից նա մի քանի կաթված է տարել[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Binyavanga Wainaina, 1971–2019, RIP — 2019.
  4. https://www.worldcat.org/title/fallen-world-of-appearances/oclc/1101376572&referer=brief_results
  5. Voices from Kenya // BBC News Online — 1997.
  6. How To Write About Africa // Kwani? — 2003.
  7. Previous WinnersCaine Prize.
  8. How to Write About Africa", Granta 92, Winter 2005.
  9. Visiting writer Wainaina winning worldwide accolades, The Chronicle, January 31. 2007 [1] Archived 2012-02-05 at the Wayback Machine.
  10. BinyavangaW (1 December 2016)։ «i am HiV Positive, and happy» (Թվիթ) 
  11. In 2018 he announced that he would be marrying his long-term partner the following year.<ref name=BBC><ref>"Tributes Paid To Binyavanga Wainaina Who Has Died Aged 48" Archived 2019-06-29 at the Wayback Machine., The Voice, 22 May 2019.
  12. Malec Jennifer (22 May 2019)։ «Binyavanga Wainaina, 1971–2019, RIP»։ The Johannesburg Review of Books (en-US)։ Վերցված է 22 May 2019 
  13. Associated Press (22 May 2019)։ «Kenyan Author, LGBT Activist Binyavanga Wainaina Dies at 48»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Արխիվացված է օրիգինալից 23 May 2019-ին։ Վերցված է 22 May 2019 
  14. Flood Alison (22 May 2019)։ «Binyavanga Wainaina, Kenyan author and gay rights activist, dies aged 48»։ The Guardian 

Արտաքին հղումներ խմբագրել