Բիլլ Կոխ
Ուիլյամ Բիլլ Կոխ (մայիսի 3, 1940, Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ) ամերիկացի միլիարդատեր, բիզնեսմեն, նավասպորտի վարպետ և կոլեկցիոներ։ Նրա նավը զբաղեցրել է առաջին հորիզոնական 1992 թվականի ամերիկայի գավաթում։ Ֆորբս ամսագիրը 2019 թվականին նրա կարողությունը մաքուր արժեքը գնահատել է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։
Բիլլ Կոխ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Culver Academies? |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և ձեռնարկատեր |
Ամուսին | Joan Granlund? և Bridget Rooney? |
Ծնողներ | հայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Wyatt Koch? |
Bill Koch Վիքիպահեստում |
Սկզնական տարիներ
խմբագրելԲիլլը հանդիսանում է Մերի Կլեմենտինի և Koch Industries-ի հիմնադիրն է Ֆրեդ Կոխի որդին։ Սովորել է Ինդիանա նահանգի Կալվերի զինվորական ակադեմիայում[2]։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է բակալավրի, մագիստրոսի և քիմիական մեքենաշինության դոկտորի աստիճան[3]։ Դեյվիդ Կոխը (1940-2019) նրա երկվորյակ եղբայրն էր[4]։ Նրա մյուս երկու եղբայրներն են Ֆրեդերիկ Կոխը (1933-2020) և Չարլզ Կոխը (ծնվել է 1935 թվականին)։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելՍկզբում Բիլլ Կոխը աշխատում էր իր ընտանիքիան պատկանող ընկերությունում, որտեղ նա պատասխանատու էր «Koch Industries»-ի քիմիկատների առևտրի շուկա մուտք գործելու համար։ Նա և իր ավագ եղբայր Ֆրեդերիկը ժառանգել են «Koch Industries»-ի ակցիաներից։ 1983 թվականին նրանք իրենց մասնաբաժինը վաճառել են իրենց եղբայրներ Չարլզին և Դևիդին 800 միլիոն ԱՄՆ դոլարով[5]։ «Koch Industries»-ից հեռանալուց հետո Բիլլը դարձավ Oxbow Group-ի հիմնադիրը և նախագահը։ Ընկերությունը զբաղվում էր էներգետիկայի զարգացմամբ, որը տեղակայված էր Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչ քաղաքում[6]։
Ամերիկայի Գավաթ
խմբագրել1992 թվականին Բիլլ Կոխը հաղթել է Ամերիկայի գավաթում «America 3» նավով, հաղթելով «Il Moro Challenge» իտալական թիմին։ Կոխը ինչպես հաղորդվում է ծախսել է ավելի քան 65 միլիոն դոլլար մրցավազքին մասնակցելու համար, և չնայած որ նա համարվում է սիրողական մարզիկ, անձամբ ներգրավվել էր «America 3» թիմի կազմում, որը ղեկավարում էր փորձառու նավապետ Բադդի Մալդժեսը[7]։
1993 թվականին Բիլլ Կոխի անունը ավելացվել է Ամերիկայի գավաթի փառքի սրահում[8], իսկ 2018 թվականի առագաստային սպորտի ազգային փառքի սրահ[9]։
Կոլեկցիոներ
խմբագրելԿոխը հանդիսանում է արվեստի և գինու կոլեկցիոներ։ Նա հայտնի է նրանով, որ մի քանի դատական հայց է տվել գինու վաճառքով զբաղվողներ դեմ կեղծ և ոչ լիցենզավորված գինի վաճառելու համար, առաջին հերթին այդ հայցերը Հարդի Ռոդենստոկի դեմ էր, ով վաճառում էր Թոմաս Ջեֆերսոնին պատկանող գինիները[10]։
2011 թվականին աճուրդում ձեռք է բերել հայտնի հանցագործ Բիլլի Քիդի նկարը 2․3 միլիոն ԱՄՆ դոլարով[11][12]։
Անձնական կյանք
խմբագրել1994 թվականին Կոխը ամուսնացել է Ջոան Գրանլուդի հետ։ Նրանք ունեցել են տղա՝ Վյատ։ Ամուսնությունը ավարտվել է ամուսնալուծությամբ[13]։
2005 թվականին Կոխը ամուսնացել է Բրիդջիտ Ռունի (ծնված 1962 թվականին) հետ։ Զույգ ունեցել է աղջիկ Քեյթլին անունով։ Կոխի ընտանիքը բնակվում է Պալմա Բիչում՝ Ֆլորիդա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.herreshoff.org/achof/william_i_koch.html
- ↑ «SPORTS PEOPLE: YACHT RACING; Don’t Tell Dennis Conner», The New York Times, July 15, 1992. Accessed February 14, 2008. «The America’s Cup defender, BILL KOCH, capsized a sailboat on Lake Maxinkuckee in Culver, Ind., last weekend while racing students at Culver Academy, where he graduated in the 1950s.»
- ↑ «Management Team». Oxbow Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «David and William Koch as MIT Basketball Players». The New Republic. Newrepublic.com. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Koch’s wife granted order of restraint». Pittsburg (KS) Morning Sun, July 21, 2000.
- ↑ Schwan, Gary. «A taste of what floats collector Koch’s boat». Palm Beach Post, March 13, 2006.
- ↑ Roberts, Rich (1992 թ․ մայիսի 17). «America 3 Win No Bargain Sail Yachting: But after beating Il Moro, 4–1, Koch says the $65 million he spent to win the America's Cup is worth it». Los Angeles Times.
- ↑ «Herreshoff Marine Museum & America's Cup Hall of Fame». herreshoff.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «William Ingraham Koch 2018 Inductee». Nshof.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Keefe, Patrick Radden (2007 թ․ սեպտեմբերի 3). «The Jefferson Bottles, How could one collector find so much rare fine wine?». The New Yorker.
- ↑ Tripp, Leslie (2011 թ․ հունիսի 26). «Billy the Kid photograph fetches $2.3 million at auction». CNN.
- ↑ Heisler, Yoni (2015 թ․ հոկտեմբերի 14). «Billy The Kid Photo: This rare photo was bought for $2 and may now be worth millions». BGR. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Hofheinz, Darrell. «Pulitzer estate fetches $8.2 million». Palm Beach Daily News.
Գրականություն
խմբագրել- Кристофер Леонард Koch Industries: «Капитализм для своих» или Как строилась власть корпораций в Америке = Cristopher Leonard. Kochland The Secret History of Koch Industries and Corporate Power in America / пер. с англ. Анна Балакина, Григорий Красовский. — М.: Интеллектуальная Литература, 2021. — 655 с. — ISBN 978-5-907274-61-7