Ազյա Նորին, առավել հայտնի որպես Ասյա Բիբի (1971, Ittan Wali, Nankana Sahib District, Lahore Division, Փենջաբ, Պակիստան[1][2]), պակիստանցի քրիստոնյա, որն աստվածանարգության մեղադրանքով Պակիստանի դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի կախաղանի միջոցով։ Եթե դատավճիռը իրականանար, ապա Նորինը կդառնար աստվածանարգության համար Պակիստանում օրենքով մահապատժի ենթարկված առաջին կինը։ Դատական վճիռը, որը պետք է կայացներ Պակիստանի բարձրագույն դատարանը, հայտնվել էր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում։ 2018 թվականի հոկտեմբերին բարձրագույն դատարանը չեղարկել է Ասյա Բիբիի մահապատժի վճիռը[5][6][7]։

Ասյա Բիբի
ուրդու՝ آسیہ نورین
Դիմանկար
Ծնվել է1971
ԾննդավայրIttan Wali, Nankana Sahib District, Lahore Division, Փենջաբ, Պակիստան[1][2]
Քաղաքացիություն Պակիստան
Կրոնկաթոլիկություն[3]
ՄասնագիտությունՄշակ
ԱմուսինAshiq Masih?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Asia Bibi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ասյա Նորինը ծնվել է Փանջաբի Շեկհուպուրա շրջանի Իթթան Վալի փոքրիկ գյուղում[8]։

2009 թվականի հունիսի 14-ին իր գյուղում հատապտուղներ հավաքող Ասյա Նորինը ջուր էր խմել «մուսուլմանական» ջրհորից։ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ[9] Ասյայի հետ աշխատող մուսուլման կանայք նրան մեղադրել էին ջուրն աղտոտելու մեջ։ Ասյան չէր ընդունել իր մեղքը և վեճը ստացել էր կրոնական երանգ։ 5 օր հետո կրկին գնալով հատապտուղներ հավաքելու՝ Ասյան նորից հանդիպել էր զայրացած ամբոխին։ Վեճը վերածվել էր ծեծի, ինչի հետևանքով Ասյան տեղափոխվել էր բանտ և մեղադրվել Պակիստանի քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածով։

Համաշխարհային արձագանք խմբագրել

  Վատիկան։ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դիմել է Նորինի պատիժը մեղմելու խնդրանքով։

  Ֆրանսիա։ 2012 թվականի մարտին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ասյա Բիբիին և իր ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրել[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Aasia Bibi and Impurities in the Land of the Pure.digital journal, 2010.
  2. 2,0 2,1 2,2 John L. Allen Jr. The Global War on Christians: Dispatches from the Front Lines of Anti-Christian Persecution — 2013. — P. 36. — ISBN 0770437362
  3. John L. Allen Jr. The Global War on Christians: Dispatches from the Front Lines of Anti-Christian Persecution — 2013. — P. 35. — ISBN 0770437362
  4. Pakistani Sentenced to Death May Get a Pardon".The New York Times, 2010.
  5. «Պակիստանի Գերագույն դատարանը չեղարկել է քրիստոնյա կնոջ աստվածանարգության համար մահապատիժը». News.am. 31.10.2018.
  6. «Պակիստանում դատարանն արդարացրել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը». Tert.am. 31.10.18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Asia Bibi: Pakistan acquits Christian woman on death row». BBC. 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. «Chief Justice Saqib Nisar read out the ruling saying she was free to go, if not wanted in connection with any other case.»
  8. Munir, Manzer (2010 թ․ դեկտեմբերի 7). «Aasia Bibi and Impurities in the Land of the Pure». Digital Journal. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Perlez, Jane (2010 թ․ նոյեմբերի 22). «Pakistani Sentenced to Death May Get a Pardon». The New York Times. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Франция может предоставить христианке Асии Биби политическое убежище(չաշխատող հղում)