Սպիրտներ, տարբեր ձևերով օգտագործվում են բժշկության մեջ, որպես հակասեպտիկներ, ախտահանիչներ և հակաթույներ[1]։ Սպիրտները կիրառվում են մաշկի վրա ախտահանելու նպատակով՝ ներարկումից և վիրահատությունից առաջ[2]։ Այն կարող է օգտագործվել և՛ մաշկի ախտահանման համար, և՛ բուժանձնակազիմի ձեռքերի ախտահանման համար[2]։ Այն կարող օգտագործվել նաև այլ տեղեր մաքրելու[2], և բերանի ողողումների համար[3][4][5]։ Բերանով ընդունած կամ ներերակային ճանապարհով ներմուծված էթանոլը օգտագործվում է մեթանոլային կամ էթիլեն գլիկոլային թունավորման ժամանակ, երբ ֆոմեպիզոլը հասանելի չէ[1]։

Բժշկական սպիրտ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ՆյութափոխանակությունԼյարդ
Նույնացուցիչներ
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC2H5OH
Մոլային զանգված46,07 գ/մոլ

Սպիրտիների կողմնակի ազդեցությունն է մաշկի գրգռումը[6]։ Պետք է պահպանել էթանոլը էլեկտրականությունից, քանի որ այն դյուրավառ է[7]։ Սպիրտների տեսակների օգտագործումը ներառում է էթանոլ, բնազրկված էթանոլ, 1-պրոպանոլ, իզոպրոպիլ ալկոհոլ[8][9]։ Այն արդյունավետ է մի շարք միկրոօրգանիզմների դեմ, չնայած անօգուտ է սպորների դեմ[9]։ Ամենալավը աշխատում են 60-90%-անոց կոնցենտրացիաները[9]։

Սպրիտը օգտագործվել է որպես հակասեպտիկ դեռ 1363 թվականին, բայց օգտագործման արդյունավետությունը ապացուցվել և հասանելի է դարձել հեռավոր 1800-ականներին[10]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում՝ շատ արդյունավետ և ապահով դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգում[8]։ 70%-անոց բնազրկված էթանոլի 1 լիտրը մեծածախ գներով զարգացող երկրներում արժե մոտ 1,8-9,5 ԱՄՆ դոլար[11]։ Միացիալ Թագավորության Ազգային առողջապահական ծառայությունում 1 լիտր 99%-անոց բնազրկված սպիրտը արժե 3,90 ֆունտ[7]։ Սպրիտի վաճառքային ձևեր կիրառվում են ձեռքերի սպիրտային քսուքների կամ քլորհեքսիդինի ձևով[9][12]։

Բժշկական կիրառում խմբագրել

Կիրառվում է մինչ ներարկումը կամ վիրահատությունը մաշկը ախտահանելու համար[13]։ Այն կարող է օգտագործվել և՛ մաշկի ախտահանման համար, և՛ բուժանձնակազիմի ձեռքերի ախտահանման համար[13]։ Այն կարող օգտագործվել նաև այլ տեղեր մաքրելու[13], ինչպես նաև բերանի ողողումների համար[3]։ Խմելով կամ ներերակային ճանապարհով ներմուծված էթանոլը օգտագործվում է մեթանոլային կամ էթիլեն գլիկոլային թունավորման ժամանակ, երբ ֆոմեպիզոլ օգտագործելը այդ պահին անհնար է[7]։

Բացի սրանցից էթանոլը չունի այլ ճանաչված բժշկական կիրառություններ[14]։ Սա ամբողջական չէ, քանի որ էթանոլի թերապևտիկ ինդեքսը 10։1 է[15]։

Մեխանիզմ խմբագրել

Երբ էթանոլը օգտագործվում է թունավոումների ժամանակ, մրցակցում է այլ սպիրտների հետ ալկոհոլ դեհիդրոգոնազա ֆերմենտի ակտիվ կենտրոնի համար, նվազեցնելով փոխակերպումը թունավոր ալդեհիդի և քացախաթթվի, և կանխում է ավելի լուրջ թունավոր ազդեցություններ, ինչպիսին է գլիկոլների կրիստալիզացիան երիկամներում[16]։

Պատմություն խմբագրել

Սպիրտը օգտագործվել է որպես ախտահանիչ դեռ 1363 թվականին և հեռավոր 1800-ականներին նրա բերած օգուտը փաստացի ապացուցվել է[10]։ Հին ժամանակներում՝ նախորդելով ժամանակակից նյութերին, սպրիտը օգտագործվել է որպես ընդհանուր անզգայացնող[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 42, 838. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 2,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 321. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 Hardy Limeback (2012 թ․ ապրիլի 11). Comprehensive Preventive Dentistry. John Wiley & Sons. էջեր 138–. ISBN 978-1-118-28020-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. Moni Abraham Kuriakose (2016 թ․ դեկտեմբերի 8). Contemporary Oral Oncology: Biology, Epidemiology, Etiology, and Prevention. Springer. էջեր 47–54. ISBN 978-3-319-14911-0. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. Jameel RA, Khan SS, Kamaruddin MF, Abd Rahim ZH, Bakri MM, Abdul Razak FB (2014). «Is synthetic mouthwash the final choice to treat oral malodour?». J Coll Physicians Surg Pak. 24 (10): 757–62. doi:10.2014/JCPSP.757762. PMID 25327922.
  6. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 321. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 42, 838. ISBN 9780857111562.
  8. 8,0 8,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 McDonnell G, Russell AD (January 1999). «Antiseptics and disinfectants: activity, action, and resistance». Clin. Microbiol. Rev. 12 (1): 147–79. PMID 9880479.
  10. 10,0 10,1 Block, Seymour Stanton (2001). Disinfection, Sterilization, and Preservation (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 14. ISBN 9780683307405. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին.
  11. «Alcohol, Denatured». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Bolon MK (September 2016). «Hand Hygiene: An Update». Infect. Dis. Clin. North Am. 30 (3): 591–607. doi:10.1016/j.idc.2016.04.007. PMID 27515139.
  13. 13,0 13,1 13,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 321. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  14. Pohorecky LA, Brick J (1988). «Pharmacology of ethanol». Pharmacol. Ther. 36 (2–3): 335–427. PMID 3279433.
  15. Becker DE (2007). «Drug therapy in dental practice: general principles. Part 2 - pharmacodynamic considerations». Anesth Prog. 54 (1): 19–23, quiz 24–5. doi:10.2344/0003-3006(2007)54[19:DTIDPG]2.0.CO;2. PMID 17352523.
  16. Barceloux DG, Bond GR, Krenzelok EP, Cooper H, Vale JA (2002). «American Academy of Clinical Toxicology practice guidelines on the treatment of methanol poisoning». J. Toxicol. Clin. Toxicol. 40 (4): 415–46. doi:10.1081/CLT-120006745. PMID 12216995.
  17. Edmond I Eger II; Lawrence J. Saidman; Rod N. Westhorpe (2013 թ․ սեպտեմբերի 14). The Wondrous Story of Anesthesia. Springer Science & Business Media. էջեր 4–. ISBN 978-1-4614-8441-7. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.