Մեթիլալկոհոլ

քիմիական միացություն

Մեթիլալկոհոլ, մեթիլսպիրտ, մեթանոլ, փայտի սպիրտ, CH₃OH, հագեցած միատոմ սպիրտների պարզագույն ներկայացուցիչը։

Մեթիլալկոհոլ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումմեթիլալկոհոլ
Ավանդական անվանումՄեթիլսպիրտ, մեթանոլ
Քիմիական բանաձևCH₄O
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակհեղուկ
Մոլային զանգված5,3E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,79 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն0,000544 ± 1,0E−6 պուազեյլ Պա/վ
Իոնիզացման էներգիա10,84 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,7E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−144 ± 1 ℉[2], −98 °C[4] և −97,68 °C[3] °C
Եռման ջերմաստիճան147 ± 1 ℉[2], 65 °C[5] և 64,6 °C[3] °C
Այրման ջերմաստիճան52 ± 1 ℉[2]
Բռնկման ջերմաստիճան+363 °C °C
Ինքնաբռնկման ջերմաստիճան440 °C
Եռյակ կետ175,45 K (−97,7°C)
Կրիտիկական ճնշում513,15 K (240 °C), 7,85 բար մթն.
Մոլյար ջերմատարողություն1,197 Ջ/(մոլ•Կ)
Գոյացան էնթալպիա−234,8 կՋ/մոլ
Հալման էնթալպիա3167,29 ± 0,01 ջոուլ մեկ մոլի համար կՋ/մոլ
Եռման էնթալպիա37 400 ջոուլ մեկ մոլի համար կՋ/մոլ
Գոլորշու ճնշում13 020 ± 1 Պասկալ և 96 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
pKa15,5 ± 0,1[6][7]
Դիպոլ մոմենտ5,5E−30 Կլ·մ և 5,7E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար67-56-1
PubChem887
EINECS համար200-659-6
SMILESCO
ЕС200-659-6
RTECSPC1400000
ChEBI864
Թունավորություն
Թունավորություն
IDLH7860 ± 10 mg/m³[2][6]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Թույլ սպիրտային հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -97,88°С, եռմանը՝ 64,5°С, խտությունը՝ 792,4 կգ/մ (20°С)։ Մեթիլալկոհոլի գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (6,72-35,5 ծավալ %), որոնց բոցավառման ջերմաստիճանն է 15,6°С։ Անսահման քանակներով լուծվում է ջրում և բազմաթիվ օրգանական լուծիչներում։ Ունի միատոմ սպիրտների բոլոր հատկությունները։

Արդյունաբերության մեջ ստացվում է ածխածնի (II) օքսիդից և ջրածնից։ Մրջնալդեհիդի, էսթերների (օրինակ, դիմեթիլ-տերեֆտա-լատ), ալկիլհալոգենիդների և այլ նյութերի արտադրության հումք է։ Մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։

Ստացում խմբագրել

Այս սպիրտն անվանվում է նաև փայտի սպիրտ, քանի որ փայտի չոր թորման արգասիք է։ Ստացվում է բարձր ջերմաստիճանում՝ ցինկքրոմային կատալիզատորի առկայությամբ CO–ի և ջրածնի փոխազդեցությունից.

 
 

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթիլալկոհոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379