Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բժինև (այլ կիրառումներ)

Բժինև (վրաց.՝ ბჟინევი), գյուղ Վրաստանում։ Գտնվում է Իմերեթի մարզի Խարագաուլի շրջանում։ Գյուղում գտնվող սուրբ Գեորգի եկեղեցին թվագրվում է 12-րդ դարին։

Գյուղ
Բժինև
վրաց.՝ ბჟინევი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթի մարզ
ՇրջանԽարագաուլի շրջան
ԲԾՄ820 մ
Բնակչություն49[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ
Ժամային գոտիUTC+4
Բժինև (Խարագաուլի շրջան) (Վրաստան)##
Բժինև (Խարագաուլի շրջան) (Վրաստան)
Բժինև (Խարագաուլի շրջան) (Իմերեթի մարզ)##
Բժինև (Խարագաուլի շրջան) (Իմերեթի մարզ)

Դիրք խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 820 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Խարագաուլից հեռու է 7 կմ։

Բնություն խմբագրել

Ունի խոնավ կլիմա՝ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով։ Տեղումների քանակը մոտավորապես 1800 մմ է։ Ունի ինչպես կավային, այնպես էլ անտառային գորշ հողեր։ Գյուղի շրջակայքում շատ են անտառները։ Տարածված են շագանակենին, հաճարենին, բոխին, կաղնի, թխկի, ակացիան, ընկուզենին, կեռասի ու մասուրի տեսակներ, ալոճենի, հոնի և այլն։ Գյուղին հարող գետը վարարում է գարնանը։

Անտառներում բնակվում են շնագայլ, աղվես, գայլ, կզաքիս, այծյամ, եղջերու, գորշ արջ, լուսան, փորսուղներ, նապաստակներ, սկյուռեր, թռչուններից տարածված են՝ փայտփորիկ, բազե, ագռավ, ճնճղուկ, վայրի աղավնիներ և այլն։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 49 մարդ[1], մեծամասնությունը՝ վրացիներ են։

Տրանսպորտ խմբագրել

Գյուղը շրջկենտրոն Խարագաուլի հետ կապված է ավտոխճուղով։ Տարածքով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Տնտեսություն խմբագրել

Բժինև գյուղում զբաղվում են օգտակար հանածոների արտահանմամբ։ Հանդիպում են սպիտակ, սև և կարմիր մարմարի պարագաներ, ինչպես նաև ասբեստի հանքաքար և կրաքար։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մասնավորապես՝ խոզաբուծությամբ ու մեղվաբուծությամբ։ Տարածված է խաղողագործությունը և այգեգործությունը, բանջարանոցային կուլտուրաների մշակումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին. (վրաց.)