Բեքասի (ինդոն.՝ Kota Bekasi), Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի միլիոնանոց քաղաքներից մեկը։ Բեքասին տեղակայված է Ճավա կղզու հյուսիսարևմտյան հատվածում։ Ջակարտայի քաղաք-արբանյակն է, շատ քաղաքացիներ աշխատում են Ինդոնեզիայի մայրաքաղաքում։

Բեքասի
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
Ներքին բաժանումBantargebang?[1][2], Bekasi Barat?[2], Bekasi Selatan?[2], Bekasi Timur?[2], Bekasi Utara?[2], Jatiasih?[2], Jatisampurna?[2], Medansatria?[2], Mustikajaya?[2], Pondokgede?[2], Pondokmelati?[2] և Rawalumbu?[2]
Հիմնադրված էմարտի 10, 1997 թ.
Մակերես210,49 կմ²
ԲԾՄ18 մետր
Բնակչություն2 381 053 մարդ (2015)[3]
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքbekasikota.go.id
Բեքասի (Ինդոնեզիա)##
Բեքասի (Ինդոնեզիա)

Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքի տարածքը 210,49 կմ2 է, բնակչությունը՝ 2 378 211 մարդ[4]։

Վարչական բաժանում խմբագրել

Քաղաքը բաժանված է 12 շրջանների․ Արևմտյան Բեքասի, Արևելյան Բեքասի, Հարավային Բեքասի, Հյուսիսային Բեքասի, Մեդան Բեքասի, Բանտար Բեքասի, Պոնդոկ Բեքասի, Ջատիսամպուրնա, Ջատիաիշ, Պոնդոկ Մելատի և Մուստիկա Ճավա։

Տնտեսություն խմբագրել

Բեքասիում են գտնվում հետևյալ առևտրի կենտրոնները․ Մետրոպոլիտան մոլ[5], Մեգա Բեքասի Հիպերմոլ (հսկա ցանց), Գրանդ մոլ (Հիպերմարթ մոլ), Բլյու Օազիս Սիթի (Քարֆուր ցանց), «Բեքասի» առևտրի կենտրոն, Բեքասի Սայբեր Փարք և Բեքասի Սքուար Bekasi Trade Centre, Bekasi Cyber Park և Բեքասի հրապարակ (Քարֆուրցանց)։

Արտադրություն խմբագրել

Բեքասիում կան մի քանի արտադրական շրջաններ, քաղաքում է գտնվում Honda և Samsung ընկերությունների արտադրամասերից մեկը։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով են անցնում երկու ավտոմայրուղիներ․ Ջակարտա-Չիկամպեկ վճարովի ճամանարհը և Jakarta Outer Ring Road-ը, որոնք քաղաքը կապում են Տանգերանգի, Ջակարտայի և Բոգորի հետ։ Որտեղ Ջակարտայի քաղաք-արբանյակ, Բեքասին հայտնի է իր խիտ ճանապարհային շարժով։ Բեքասիի և Ջակարտայի միջև խցանումները հաճախակի են լինում։

Գործում է ավոբուսային ցանց, ինչպես նաև KRL Jabotabek տրանսպորտային արագընթաց համակարգը։ «Jabotabek» բառը ստեղծվել է Ջակարտայի, Բոգորի, Տանգերանգի և Բեքասիի առաջին տառերով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bekasikota.bps.go.id/publication/download.html?nrbvfeve=YWZhMTM0ODQyYThlMDliOTY0NmM2MDkx&xzmn=aHR0cHM6Ly9iZWthc2lrb3RhLmJwcy5nby5pZC9wdWJsaWNhdGlvbi8yMDE4LzA4LzE2L2FmYTEzNDg0MmE4ZTA5Yjk2NDZjNjA5MS9rb3RhLWJla2FzaS1kYWxhbS1hbmdrYS0yMDE4Lmh0bWw%3D&twoadfnoarfeauf=MjAxOS0wNi0wNSAwMjozNzo1Mg%3D%3D
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  3. The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
  4. «Moved». Citypopulation.de. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  5. malmetropolitan.com