Բերտրան (Տրիպոլիի կոմս)
Բերտրան (ֆր. Bertrand de Toulouse, մոտ 1065 - ապրիլի 21, 1112, Տրիպոլի), 1105 թվականից Թուլուզի կոմս, Պրովանսի մարքիզ և Նարբոնիայի դուքս, 1108 թվականից Տրիպոլիի կոմս։ Խաչակրաց առաջին արշավանքի առաջնորդներից մեկի՝ Ռայմունդ Թուլուզեցու, և նրա կին Էրմենգարդայի ավագ որդին։ Այս ամուսնությունը հետագայում չեղյալ համարվեց ազգակցության շատ մոտ աստիճանից, և այդ պատճառով Բերտրանը համարվում է ապօրինի երեխա։
Բերտրան ֆր.՝ Bertrand de Toulouse | ||
Շարլ-Ալեքսանդր Դեբակկ։ Բերտրանը վերցնում է Տրիպոլին | ||
| ||
---|---|---|
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112 | ||
Նախորդող | Ռայմունդ IV | |
Հաջորդող | Ալֆոնսո Ջորդան | |
| ||
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112 | ||
Նախորդող | Ռայմունդ IV | |
Հաջորդող | Ալֆոնսո Ջորդան | |
| ||
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112 | ||
Նախորդող | Ռայմունդ IV | |
Հաջորդող | Ալֆոնսո Ջորդան | |
| ||
հունիսի 10, 1108 - ապրիլի 21, 1112 | ||
Նախորդող | Ռայմունդ IV | |
Հաջորդող | Պոնս | |
Ծննդյան օր | 1065 | |
Վախճանի օր | ապրիլի 21, 1112 | |
Վախճանի վայր | Պաղեստին | |
Դինաստիա | Թուլուզյան տուն | |
Քաղաքացիություն | Ֆրանսիա | |
Հայր | Ռայմունդ IV | |
Մայր | Էլվիրա Կաստիլացի | |
Ամուսին | Անհայտ Էլեն Բուրգունդացի | |
Զավակներ | Պոնս | |
Կենսագրություն
խմբագրելԿառավարություն Թուլուզում
խմբագրել1095 թվականին Ռայմունդ IV Թուլուզցին ուղևորվեց արևելք՝ մուսուլմանների հետ կռվելու, Բերտրանին թողնելով Թուլուզում ընտանեկան ունեցվածքի կառավարումը։ Բերտրանի կառավարումը անհաջող էր։ 1098 թվականին նա թույլ տվեց իր առաջին սխալը, պակասեցնելով Սան Ժերնին բազիլիկի արտոնությունները, իսկ հանձնվելու մերժումից հետո՝ վառեց այն[1]։
Բացի այդ, նա ամբողջ ժամանակ ստիպված էր ետ մղել Աքվիտանիայի դուքս, Թուլուզի կոմս Գիլիոմ IV-ի դուստր Ֆիլիպիայի ամուսին Գիլիոմ IX-ի հարձակումները, որը գալիս էր Բերտրանի հորեղբայրը և իր եղբայր Ռայմունդ դե Սեն-Ժիլի նախորդն էր[2]։ Վերջինս, այդ ժամանակ գտնվելով Անտիոքում, իմանալով որդու անհաջողությունների մասին, կոչ է արել տեղի ազնվկանությանը պաշտպանել Թուլուզյան տան իրավունքները։
Հոգնելով Գիլիոմ IX-ի մշտական հարձակումներից, Բերտրանը նրան տվեց Թուլուզի կոմսության փոխարքայությունը այն պայմանով, որ 1101 թվականին նա ինքը պետք է գնար Տրիպոլիի կոմսություն։ Նա մանրզնին պատրաստեց արշավանքը և իր հետ վերցրեց կնոջը՝ Էլեն Բորգունդացուն, և որդուն՝ Պոնսին։ Նրա ջոկատի մարդկանց թիվը հասավ հազարի։
1105 թվականին հոր մահից հետո նա ժառանգեց Թուլուզի կոմսությունը, սակայն նա երբեք չեղավ այնտեղ և չկառավարեց կոմսի կարգում։ Ռայմունդ IV-ի կին Էլվիրա Կաստիլացին իր երիտասարդ որդի Ալֆոնսո Ջորդանի հետ, ով Թուլուզում Բերտրանի ենթադրյալ հաջորդն էր, 1108 թվականին վերադարձան հայրենիք[3]։ Մինչդեռ, այդ տարի, Բերտրանը հասավ Տրիպոլիի կոմսությանը։
Տրիպոլիի կոմս
խմբագրելԲյուզանդիայով անցնելիս Բերտրանը երդվեց Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս I-ին, ով նախապես ստացել էր նրա աջակցությունը Անտիոքը Թանկրեդ դ'Օտվիլից գրավելու ժամանակ։ 1108 թվականին Բերտրանը հասավ իր արշավանքի նպատակին՝ Տրիպոլիի կոմսությանը։
1109 թվականին Բերտրանը իր ազգակից, Տրիպոլիի տիտղոսավոր կոմս Գիլյոմ Ջորդանին, ով ապօրինի կերպով գրավել էր գահը, գահընկեց արեց, և հունիսի 10-ին Երուսաղեմի արքա Բալդուին I-ի և գենուացիների նավատորմի հետ քառասուն գալերով վերցրեց Տրիպոլին։ Բերտրանին նաև սպառնում էր Թանկրեդի և Գիլյոմ Ջորդանի միությունը, ով նաև շուտ ճանաչեց իրեն վասալ։ Սակայն 1109 թվականին Գիլյոմը մահացավ, ինչը ամրապնդեց Բերտրանի գահը։
Դրանից հետո նա երդվեց Բյուզանդիայի մեկ այլ կայսեր՝ Մանուիլ I-ին, Ալեքսեյ I-ի թոռանը։ Նա նրա և Բալդուին I-ի հետ միավորվեց Թանկրեդի դեմ, բայց շուտով մահացավ, չկարողանալով կատարել որևէ ակտիվ գործողությունը։ Նա մահացավ 1112 թվականի ապրիլի 21-ին, Թուլուզը թողնելով եղբորը՝ Ալֆոնսո Ջորդանին[4], իսկ Տրիպոլիի կոմսությունը՝ որդուն՝ Պոնսին։
Կանայք և երեխաներ
խմբագրել- Կին. Անհայտ
- Կին (1095 թվականից). Էլեն (մոտ 1080-փետրվարի 28, 1141), Բուրգունդիայի դուքս Էդ I-ի դուստր[5]
- Պոնս[6] (1098-1137, Տրիպոլի), Տրիպոլիի կոմս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cartulaire de l'Abbaye de Saint-Sernin de Toulouse, documento nº 435, pag. 312
- ↑ Դեջեան, 1979 — 105-106, էջեր 105-106 — 105-106 էջ։
- ↑ (անգլերեն) #ES Foundation for Medieval Genealogy : Re di Castiglia - (Infanta doña) ELVIRA Alfonso
- ↑ Գիլյոմ IX-ը օգտվելով Ալֆոնսոյի մանկահասակությունից, անօրինաբար խլել է Թուլուզը
- ↑ Historia Ecclesiastica, Libri tredicim, Tomus V, pag. 34
- ↑ Cartulaire de l'église de Saint-Sépulchre de Jerusalem, doc. 97, pag. 190
Գրականություն
խմբագրել- Lewis, Archibald R. The Development of Southern French and Catalan Society, 718—1050. University of Texas Press: Austin, 1965. (անգլ.)
- Dom Claude Devic, dom Joseph Vaissète, Histoire générale de Languedoc, avec des notes et des pièces justificatives, Paris, 1730. (ֆր.)
- Jean-Luc Déjean, Les comtes de Toulouse (1050—1250), 1979 (ֆր.)
- René Grousset, L’Empire du Levant : Histoire de la Question d’Orient, Payot, coll. " Bibliothèque historique ", Paris, 1949 (réimpr. 1979), 648 p. (ֆր.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Foundation for Medieval Genealogy: TOULOUSE (անգլ.)
- Généalogie: les Comtes de Toulouse Արխիվացված 2007-04-04 Wayback Machine (ֆր.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան (Տրիպոլիի կոմս)» հոդվածին։ |